Իր գոյության ընթացքում մի քանի անգամ Թալիշը օտար զավթիչների կողմից ավերվել է, բայց կրկին վերականգնվել: Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշը տնքում էր, սուրացող արկերը լուսավորում էին երկինքն ու ...պայթում:
Ոչ հարձակվելու հրաման կար, ոչ նահանջելու: Հայ զինվորները չթողեցին իրենց դիրքերը: Նրանք գիտեին, որ իրենք իրենց հայրենիքում են, իրենց հողն է, իրենց տունն է և ոչ ոք իրավունք չուներ նրանց իրենց տանից քշելու: Բոլոր տղաները քաջ էին:
Ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը հասկացավ, որ շրջապատման մեջ է;Նա դեռ չգիտեր, որ այդ երկու օրում յոթանասուն և ավելի հայ զինվոր կհերոսանա:
- Դիմացեք, պահեք, հետևում մեր ծնողներն են:
Մերուժանի կողքին ոչ ոք չէր կարող մտածել նահանջելու մասին: Թշնամին շրջապատել էր Մերուժան Ստեփանյանին, նա չէր նահանջում, կռվում էր և հասցրել էր վերացնել թշնամու 25 զինվոր: Մինչև վերջին ուժերը պայքարեց և այդպես էլ չկարողացավ դուրս գալ շրջապատումից...
Ինը հոգով դիմագրավում էին թշնամու հարյուրավոր զինվորների ու հրետակոծության հեղեղին: Նրանցից չորսն ընկան...
Ապրիլյան խոնավ հողին խառնված...անմահացան...հանուն հայրենիքի հերոսացան:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշի թեժ մարտերում հերոսաբար զոհվեց 23-ամյա ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը:

Комментарии
Отправить комментарий