Նվիրյալները - Մանվել Գևորգյան

 Մանվել Գևորգյանը Ծնվել է մայիսի 14-ին 1997 թվականին Երևանում։ Մայրը՝ Նաիրա Գևորգյան, հայրը՝ Արմեն Գևորգյան, քույրը՝ Սոնա Գևորգյան։
2003 թվականից սովորել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցում, որն ավարտել է 2014 թվականին։
2014 թվականին ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը։
2005 թվականից զբաղվել է կարատեով։ 2006 թվականին եղել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Մանվել Գևորգյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2015/1 զորակոչով Շենգավիթի Զինկոմիսարիատից։ 2015 թվականի հուլիսի 7-ին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ)։ Ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԱդրբեջանիՀանրապետությունը հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա։ Մանվել Գևորգյանը ապրիլի 1-ից եղել է դիրքերում (Մարտունի 3 առաջնագիծ)։ Ապրիլի 14-ին շուրջ 30 հոգուց բաղկացած ադրբեջանական խումբը հարձակում է գործում դիրքի վրա։ Դիրքում եղել են երկու հոգով և կապի ոչ մի միջոց չունենալով չեն կարողացել զեկուցել իրավիճակի մասին։ Երկուսով անցել են պաշտպանության, թշնամու նռնակից զոհվել է ընկերը, միայնակ մնալով շարունակել է դիրքի պաշտպանությունը, սկսելով կրակել շարժական թիրախի ձևոև, որպեսզի թշնամին մտածի, թե դիրքում մի քանի զինվոր կա։ Նկատելով, որ փամփուշտները վերջանում են, սկսում է լիցքավորել և լիցքավորման ժամանակ զոհվում է ձախ կողքի շրջանում հրազենային վնասվածքից
 Անձնազոհ քայլով Մանվել Գևորգյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։
Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյանի անունով դպրոցում բացվել է Արիության դասասենյակ, իսկ ապրիլի 14-ը հայտարարվել է Հայրենիքի պաշտպանի օր:

Ապրիլի 17-ին Մանվել Գևորգյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։
Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

Комментарии