Ավագ դպրոցի 11-1 դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Է. Շահնազարյանի նախաձեռնությամբ դասղեկի հետ միասին այցելեցին Գրականության և արվեստի մայր թանգարան՝ մասնակցելու մայրության և գեղեցկության տոն-միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը:
Միջոցառումը ներառում էր երկու այցելություն. առաջին այցելությունը ոչ միայն թանգարանի դիտում-ուսուցում էր,այլև հատուկ անակնկալ՝ մայրիկների համար<<Լավագույն նվեր>> : Նրանք նամակ-սրտի խոսք, միգուցե երախտիքի գնահատանք ունեին՝ ուղղված մայրիկներին,որ մինչ այդ ծրարել էին սրտի մեջ, իսկ այդ օրը նամակի տեսքով ծրարեցին ու հասցեագրեցին:
Երկրորդ այցելությունը մայրիկներինն էր, ովքեր հատուկ հրավերքով մասնակցեցին ծրարների բացման արարողությանը, ինչը նրանց համար անակնկալ եղավ: Ոչ մի խոսք ի զորու չէր կարող լինել նկարագրելու կամ արտահայտելու այն, ինչ ապրեցին մայրիկները, նրանք նույնիսկ բարձրաձայնեցին նամակների բովանդակությունը, հնչեցին շնորհակալական խոսքեր կազմակերպիչներին երջանիկ պահեր պարգևելու համար: Վերջում հնչեց մայրիկներին նվիրված Հասմիկ Հախվերդյանի հեղինակած երգը՝ մասնակից աշակերտների կատարմամբ:

Комментарии
Отправить комментарий