Զատկին հաջորդող երկու Կիրակիներն էլ նույնպես զատկական տոնական հանդիսությունների շարունակությունն են: Առաջին Կիրակին ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կոչվում է Աշխարհամատրան Կիրակի՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Աշխարհամատրան Կիրակին կոչվում նաև Կանաչ Կիրակի՝ կապված բնության գարնանային զարթոնքի հետ:
Երևանի շրջանի Առինջ գյուղի Գետարգել կոչվող վանքում , Կանաչ Կիրակի ուխտավորների հոծ բազմություն, մատաղներ են արվում, լարախաղացներ, նվագածուներ են գալիս , տոնավաճառներ են կազմակերպվում, մինչև ուշ գիշեր պարում են ու զվարճանում: Անցյալում Կանաչ Կիրակին ամենաուրախ և սիրված տոներից էր:
Այս տոնը մասնավորապես նշվում է ուխտավայրերում, բացօթյա: Ուխտավորները եթե հեռու էին ապրում, շաբաթ օրը ճամփա էին գնում , որպեսզի Կիրակի օրը լիարժեք տոնական տրամադրությամբ անցնեին: Այդ օրը ուխտավայրեր կգային շրջիկ թափառախումբեր եւ մանրավաճառներ: Չորս կողմը մորթվող գառնուկների մայունի կողքին, տապկված ձկների հոտը, ինչպես նաև զուռնայի ձայնն ու պարողների խմբերը տոնական մթնոլորտ էին ստեղծում: Հավկիթները նշանակետ ունենալով հրաձգության մրցումներ էր լինում, իսկ դաշտերի մեջ էլ` ձիարշավներ:
Կիները ճաշի սեղան կը դնէին եւ անկե բաժին կը ղրկէին երիտասարդներու, որոնք ձուկ բռնելու գացած էին: Տղաք ալ թարմ ձուկէն բաժին կը հանէին կիներուն:
Ճաշէն ետք կը սկսէր երգն ու պարը:
Այս տոնը Նախիջևանի մեջ կոչվում էր նաև “Խտռելեզի տոն“, որը նման է Արևելյան Եվրոպայի ժողովուրդների կողմից նշված Ս. Գևորգի տոնին:
1999ին, երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, այդ օրը հռչակված է Նորավանքի ուխտի օրը: Այդ տարին Կանաչ Կիրակին մեծ շուքով նշվեցավ Նորավանքի մեջ: Նորավանքի վանահայրության և Հ.Հ. Մշակույթի և երիտասարդական հարցերի նախարարության համատեղ ջանքերով այդ օրը նշվեց նաև վանահամալիրի հիմնադրման 900 ամյակը: Նորավանքի մեջ Ապրիլի 10-ին հավաքված էին շուրջ 5000 ուխտավորներ, Հայաստանի տարբեր մարզերից՝ Արցախից, Ջավախքից:

Կարմիր Կիրակին կը հաջորդեր Կանաչ Կիրակին և իր բնույթով անոր կրկնությունն էր: Որևէ պատճառով Կանաչ Կիրակին ուխտավայր չգնացած անձերը, Կարմիր Կիրակիին կ՛երթային: Այս օրը ավելի քիչ բազմություն կ՛ըլլար, սակայն երիտասարդներու խաղերն ու պարերը շարունակվում էին: Ուխտ ըրած անձեր կը շարունակեին զոհաբերությունները, բայց գառին արդեն փոխարինում էր աքլորը կամ մի քանի հավկիթներ:
Այսօր Կոտայքի շրջանի Պողոս Պետրոս ուխտավայրը տակավին Կանաչ Կարմիր կիրակիները նոյն ձևով շարունակում են նշել:
Առհասարակ ուխտագնացությունները մեր ժողովուրդի ամենասիրած երևոյթներն են: Ուխտագնացության սպասում են ամիսներով եւ մեծ բծախնդրությամբ պատրաստում` իրենց հագուստներն ու զարդերը: Ուխտագնացությունից մեկ օր առաջ, խմորեղեններ են թխում: Հեռու ապրողները օրեր առաջ ճամփ են ընկնում սայլերով, կառքերով, գրաստներով կամ ոտքով: Ուխտի երթալու ճամփան էլ տոնական բնույթ ուներ, նվագով, խնջույքներով եւ սիրահետումներով :

Ուխտավայրեր կ՛երթային յատուկ նպատակով` որևէ փափաք հասնելու, որևէ տառապանքէ կամ հիւանդութենէ ազատելու, կամ պարզապէս տոնին մասնակցելու: Հագուստի կտոր , կամ մազեր կկապեին ծառերի ճիւղերին, որպեսզի իրենց ցավերն ու դժվարութիւնները հոն ձգեին: Հիվանդները իրենց վիզէն կը հանեին երկաթե մանյակները, որը տվյալ խաչին, սրբի համար բոլոր տարի վզներին դրած էին:
Ոմանք էլ մարդակերպ, ոտքի, ձեռքի նմանությամբ երկաթե շինվածքներ կամ տիկնիկներ կը դնեին խաչարձանին առջեւ, յուսալով հոն ձգել իրենց հիւանդութիւնը: Ամուլ կիներ, ծառերու ճիւղերէն օրորոց կը կախեին եւ մեջը տիկնիկ կդնեին, հուսալով այդ կերպով երախա ունենալ:
Ուխտավայրերու մէջ տեղի կ՛ունենար աղջիկտես, երբեմն նույնիսկ նշանախոսություններ, հին վեճերի լուծում, կամ լավ ծանոթության ու բարեկամության սկիզբ:
Լինում էին պարերգեր ու խաղեր, որոնցից հատկանշական էր հավկթախաղը, “Չիլիկ Դաստա“ն և “Վեգախաղի երգեր“:
Պահենք մեր կարողության չափով մեր ավանդութիւնները և փոխանցենք դրանք մեր զավակներինն: Երջանկություն և առողջություն մեր ժողովուրդին:

Комментарии
Отправить комментарий