Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյան

Խոհուն աչքերիդ ծովում անհուն տիեզերք կա՝լույսից բխած,  լույսով ծնվածերկնային արքայության անեզրության մեջ իր պատվավոր տեղում բազմած….Հայացքիդ մեջ կարոտ կա՝ անբացատրելի թեթևբայց քո ներկայության պակասը միշտ զգալ տվող ու ցավեցնող, շա՜տ վշտացնող
Մի տարի անցավ, մի ամբողջ տարի այն չարաբաստիկ օրից, երբ պատերազմ սկսվելու բոթը նախ ցնցեց հային, հետո ոտքի հանեց նրան՝քո ու քեզ նման քաջերի կողքին լինելու վճռական պատրաստակամությամբ….Ողջ ազգը մի ակնթարթում դարձավ  հզոր ու աննկուն միասնականություն, որին հաղթելն այլևս անհնար պիտի լիներ: Հայի բազկի ուժից դղրդաց երկիրը, ու գողի նման գիշերով որսի ելած վախկոտ թուրքը հետ շպրտվեց հայոց քաջերի ուժգին հարվածից: Մայր հողը դառնագին կսկծաց տասնյակ աննկուն որդիների մահվան բոթից. սգաց հայը. կորցրինք մեր տղերքին, մեր հերոս տղաներին…Տնքաց հողը ցավից, վրեժի ցասումից փոթորկվեց հայը, ու քո և քեզնման անպարտ զինվորի հերոսության մասին առասպելները այլևս դարձան իրական պատմություններ՝ հավիտյան կենդանի և ընդմիշտ պարտադրող…
Մի տարի անցավ….Հերո՛ս զինվոր, մեր լա՛վ աշակերտ, քո սովորած դպրոցում՝քո անունը կրող պատմության դասասենյակում, ուրիշ աշակերտներ այսօր հայրենասիրության դասեր են սովորում,հերոսության մասին անհավատալի պատմություններ. դրանց մեջ նա և քո կյանքի պատմությունն է, կարճատև, բայց հերոսական փառքով լուսավորված պատմությունդ…Սիրելի՛ Մանվել, թող փառավորվի հոգիդ երկնքի անհուններում, ու Հայոց աշխարհում հաստատվի այնքան ցանկալի խաղաղությունը, որին նվիրաբերեցիր ամենաթանկը՝ կյանքդ՝ այն էլ ընդամենը տասնութ տարվա, ու ապրիլի 14-ին…

Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյանի հիշատակին այն շենքի բակում, որտեղ ապրել է նա, կանգնեցվել է Խաչքար:





Комментарии