11-1 դասարանի աշակերտները Շամիլյան վարժարանի ավարտական դասարանի աշակերտների հետ պատրաստվում են ներկայացմանը:
Երևանի N 198 ավագ դպրոցը ապրիլի 15-ին հյուրընկալեց Գլենդելի Շամիլյան վարժարանի աշակերտական, ուսուցչական և ծնողական խմբին: Երկու դպրոցների՝ համար արդեն ավանդույթ է դարձել ամենամյա հանդիպումը: Այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Սուրբ Զատկի տոնի : Միջոցառման մասնակիցները, կազմակերպիչները ոչ մի ջանք ու եռանդ չէին խնայել միջոցառումը տպավորիչ ու անմոռանալի դարձնելու համար: Հյուրընկալ տանտիրոջ պատասխանատվությամբ դպրոցի կոլեկտիվը արել էր ամեն ինչ, որպեսզի խորհրդանշական դարձնեն հանդիպումը և մեր հայրենակիցներին պարգևեն գեղեցիկ և հիշարժան օր: Երեխաների խրոխտ երգերն ու հեզանազ պարերը, ոգեշունչ ասմունքը աշխարհի երկու ծայրերում ապրող հայերի համար դարձավ անմոռաց: Այս հանդիպումը առավել հետաքրքիր էր, քանի որ դպրոցի 10-11-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների հետ միասին Շամիլյան վարժարանի աշակերտներին առանձին խմբերով սովորեցնում էին Հովհաննես Թումանյանի<<Սասունցի Դավիթ>> պոեմի հատվածները մայրենի լեզվով : Մեր դպրոցի աշակերտները անմիջական շփում ունեցան Շամիլյան վարժարանի աշակերտների հետ: Միմյանց հետ ծանոթանալով ՝ Գլենդելի հայկական վարժարանի աշակերտները մասնակցեցին <<Սասունցի Դավիթ>> պոեմի ներկայացմանը: Դպրոցի աշակերտները առանձին խմբերով պատրաստվել էին ներկայացմանը, իսկ հանդիպման օրը իրենց խմբերում ընդգրկեցին նաև մեր հայ բարեկամներին: Նրանք հաճույքով սովորեցին հանձնարարված հատվածները և մասնակցեցին ներկայացմանը:
Комментарии
Отправить комментарий