Համագործակցություն Գեղարքունիքի Վարդենիկ կրթահամալիրի հետ

Ապրիլի 21-ին  Երևանի 198 ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի մի խումբ աշակերտներ
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի, դասղեկ Ն. Թորոսյանի և ուսուցչուհի Կ. Մխիթարյանի հետ այցելեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիր: Նպատակը համագործակցությունն էր երկու դպրոցների  միջև: Մեր աշակերտները նախապատրաստել էին փոքրիկ  ներկայացում Հովհաննես Թումանյանի <<Սասունցի Դավիթ>> պոեմից: Ընտրված հատվածը Դավթի և Մելիքի մենամարտն էր: Պարոն Ա. Թորոսյանը անակնկալ էր պատրաստել Վարդենիկի աշակերտների համար: Նրանց նվիրեց Հովհ. Թումանյանի <<Սասունցի Դավիթ>> գրքերը և հանձնարարեց մեր աշակերտներին  ընտրել զույգեր, սովորեցնել այդ հատվածը  և համատեղ ներկայացնել Դավթի և Մելիքի մենամարտը: Ծրագիրը հաջողությամբ իրականացվեց:
Հետո հաջորդ փուլում աշակերտները բաժանվեցին խմբերի; Խմբերին հանձնարարվեց
քննարկել Դավթի և Մելիքի մենամարտը և համեմատել Ապրիլյան պատերազմի հետ՝ գտնելով նմանությունները և տարբերությունները: Հետո յուրաքանչյուր խմբից մեկը ներկայացրեց իրենց մտքերը: Հայը իր տեսակով գոյամարտիկ է և գոյատևող, պայքարող ու հաղթող, նվիրյալ ու զոհաբերվող  հանուն հայրենիքի: Իր բազմադարյա գոյության ընթացքում հազարավոր արհավիրքներ, եղեռն, թալան, վիրավորանք ու ցավ տեսած մեր ժողովուրդը սերնդեսերունդ փոխանցել է իր տեսակի անկոտրում գենը և սերն առ հայրենիք:
  Այսօր մեր ժողովուրդը կրկին կանգնած է իր ինքնության պահպանման խնդրի առաջ, երբ թշնամին քաջություն չունենալով ճակատ առ ճակատ դուրս գալու հայ զինվորի դեմ, փորձում է խորամանկությամբ հաջողության հասնել, հայը կրկին ու կրկին ամրապնդում է իր ոտնահետքը երկրի իրեն բաժին հասած  հայրենիքի մի հատվածում՝
ամրանալով թե  ֆիզիկապես, թե հոգեպես:
Ինչպես Սասունցի Դավիթը հաղթեց Մսրա Մելիքին և ազատեց Սասունը թշնամիներից, այնպես էլ մերօրյա հերոսները հայկական պարի պես խրոխտ ու անառիկ, արթուն գիշերներ լուսացնելով՝ խաղաղ քուն են պարգևում իրենց ժողովրդին:






Комментарии