Թափվի՛ր, գարնանայի՛ն անձրև
Հերթական գարնանային օրն էր: Թվում էր, թե ամեն ինչ նույնն էր: Բայց, ո՛չ: Թափվում էր մի այնպիսի անձրև, որ բոլորին
թվում էր, թե երկինքն էր լաց լինում: Բայց այն
չէր խանգարում զինվոր տղային և նրա մորը:
-Մա՛մ, ասում եմ՝մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Կարող ես հանգիստ քնել: Լուրերով ինչ ասում են, սուտ է:
-Լա՛վ, տղա՛ս: Տիգրա՛ն, խնդրում եմ անընդհատ զանգի՛ր:
Ամեն օր քնելուց առաջ մայրն
հիշում էր այս կարճատև խոսակցությունը: Ինչպես կարող էր մայրը մոռանալ
իր և որդու վերջին խոսակցությունը:
Ինչքա՜ն բան էր փոխվել մեկ տարվա ընթացքում: Ուղիղ մեկ տարի առաջ՝այսօրը, մայրն, արցունքն աչքերին, որդուն էր ճանապարհում: Առաջին շաբաթն ամենածանրն էր: Անհնար էր հանգիստ ապրել, երբ քո մի մասնիկը քեզանից շատ հեռու էր: Հետո սկսեց
հարմարվել, որովհետև որդին ամեն օր զանգում էր: Հանկարծ մի քանի օր լուր չունեցան որդուց: Հետո զանգեց
որդուն, և տեղի ունեցավ նրանց վերջին խոսակցությունը: Խոսակցության ընթացքում լսվում էին ռումբերի, թնդանոթների, ականների ձայները:Այդ պահին, երբ թշնամին կրակում էր,Տիգրանը,առանց մի պահ մտածելու, գցեց հեռախոսն և նետվեց ընկերոջ դիմաց: Այդ երկաթե սառը փամփուշտը խոցեց նրա սիրտը:Կանգ առավ
ժամանակը, մթագնեց ամեն ինչ: Ուժերը լքում
էին հերոսին:Դժվար էր շնչելը: Գիտակցությունը
կորցրեց, խոր շունչ հանեց և անշնչացավ՝§Ների՛ր, մա՛մ¦ասելով:
Նրա մայրը մի պահ չարացել էր, կորցրել սթափ դատելու կարողությունը. Հետո ժամանակը մեղմեց նրա զայրույթը, ըմբոստությունը և փորձեց խաղաղվել:
Հերթական գարնանային անձրևն
էր, երբ նրանց տան դուռը թակեցին: Ներս մտավ
մի վայելչակազմ, գեղեցկադեմ երիտասարդ, ում աչքերը
ունեին մի յուրահատուկ հայացք: Նրա հայացքում խոր ցավ կար, մեծ տառապանք ու ափսոսանք: Նա նայեց որդեկորույս մոր աչքերի
մեջ և խոնարհվեց նրա առաջ:
Նա այն նույն տղան էր՝Սևակը, հանուն ում իր կյանքը զոհեց Տիգրանը: Բայց մայրն
նրան վեր բարձրացրեց, ամուր գրկեց: Սևակի միջոցով նա իր հերոս
որդու կարոտն էր առնում:
Նրանք դուրս եկան տնից: Գնացին հերոսի
գերեզմանի մոտ: Թափվում էր մի հորդ անձրև, բայց այն
չէր խանգարում նրանց, ինչպեսորչէրխանգարումհերոսինայնժամանակ:
Գարնանային անձրևը բոլոր սգացող մայրերի արցունքներից է ծնվում: Թափվում է մայր հողի վրա, ջրում պապակած ակոսները, որոնք ծլարձակում են և կանաչում:
Տիգրանի նման հերոսների կյանքը շարունակվում է մայր բնության մեջ: Նրանց կյանքը միախառնվեց մայր բնության հավերժությանը և ձեռք բերեց անմահություն:
Ասրյան Լիլիթ-10-2 դասարան
Комментарии
Отправить комментарий