Գարո՛ւն ա, ձո՛ւն ա արել...

      
            Ասում են` խաղաղության հասնում են  լոկ այն դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել:
                Իսկ դու պարտադրեցի՞ր։ Քեզ համար չէին հաստափոր կոնվեցիաների գրքերը ու խաբուսիկ հաշտության պայմանագրերը, քոնը փամփուշտն էր, քոնը զենքն էր, որ պիտի դառնար կյանքիդ ուղին: Քեզ ջուր տվեցի՞ն ճանապարհին, դե՛,իհարկե, ո՛չ, քեզ քո քրտինքն էլ էր հերիք: Այտերդ կարմրել էին, հևում էիր, երկար ճանապարհ էիր անցել, մի ամբողջ հավերժության չափ երկար ու դե պետք է անցնեիր: Ուգնում էիր՝թևիդ տակ պահելով զավակներիդ, պահելով ու պաշտպանելով նրանց:  Դու գիտե՞իր՝ինչ է խաղաղությունը։ Դե՛,իհարկե, գիտեիր, բայց չէիր տեսել, չէիր ճաշակել նրա հաճույքը:
Ու դու գնումէիր...Ո՞ւր. Սասուն, Վան,թե՞՝Կարս։Բայց Շուշին սպասում էր, Շուշին կռվում էրՇուշին ապրում էր: Դու չէիր երազում մեծ տարածքների ու արժեք չունեցող մի քանի դրամների մասին, քոնը ազատությունն էր, քոնը կյանքն էր...
Քայլում էիր. Քայլերդ փոքր էին ու կամաց-կամաց, բայց դու հասնում  էիր, դու գտնում էիր: Չկա՞ր, ստեղծում էիր...
Արև սիրող ժողովրդիդ համար լույս չկար, քոնը անձրևն էր, տաքը քոնը չէր ,քոնը սառըսառը քամին էր,  որ առաջ էր քշում քեզ:
Քեզ օգնեցի՞ն։ Դե, իհարկե, ոչ, ո՞վ օգներ։ Ալեհեր էիր, բայց չափից շատ էր միջիդ կորովը, երիտասարդներից առաջ էիր ընկել, երիտասարդները քո դեմ թույլ էին։ Դու անընդհատ վայր ընկար, բայց մի քանի ակնթարթ հետո կանգնում էիր: Դե, իհարկե, վայրէջքները քոնը չէին, քոնը վսեմ ու խրոխտ քայլերն էին: Դու գլուխդ չկախեցիր, երբե՛ք,  դու բարձր էիր, հպարտ էիր, նույնիսկ նրանցից, ովքեր քո գլխավերևում էին:Երկյուղը քոնը չէր, քոնը հպարտությունն էր:
Դու հոգնեցի՞ր։Դե՛, իհարկե, ո՛չ,ինչպես կարող էիր ուղիդ կիսատ թողնել, քոուժերըբոլորհզորտերություններիցէլշատէին: Հանձնվելըքոնըչէր,քոնըպայքարնէր:
Փխրուն հողը ոտքերիդ տակ աշխարհի ամենաամուր ու ապահով տարածքն էր, հողն էր, որ տանում էր առաջ, հողն էր, որ ստիպում էր քեզ խաղաղություն պարտադրել:
Ու դու նորից պարտադրեցիր...
Ապրիլէր, չեկածամառ, չեկած աշուն, կամ  էլ ձմեռ,  բայց ո՞վ իմանար, որ տասնյակ-հարյուրավոր հայորդիների համար ամառներն ու ձմեռները չեկած են մնալու։
Ապրիլ էր, ձյուն էր արել, այն ձյունը չէր, այս անգամ ձյունը պատերազմ էր բերել։
Մի քանի տարի էլ չէր անցել, ինչ բակում իրենց պատրաստած զենքերով  «կռիվ-կռիվ» էին խաղում։Բայց ո՞վ իմանար, որ բակի չարաճճի տղաների ճյուղերով պատրաստած զենքեր ըհրացան իէին վերափոխվելու,  ձնագնդիկները՝ հրետանու կրակոցների, բակի ետևի ավազով պատված փոշոտ տարածքը՝ պատերազմի իրական ու կարմիր դաշտի։
Ապրիլ էր, ու դո ւքո հազարավոր բջիջներով ցանկանում էիր դառնալ հողիդ ամենափոքր մասնիկը, ձուլվել հողին, լինել ամենամոտ հենարանը,  որի վրա կկանգնեին հպարտ հայորդիներդ։
Արյունոտված ապրիլ էր, դարերի շնչով արբած, դարերում կոփված, դարեր հասած ու դարեր կտրած ապրիլ էր։
Թշնամին իր տեխնիկան էր բերել՝ քանդելու համար սահմանները։ Բայց էլ ի՞նչ զինամթերք։ Մեր դռները զինվորները իրենց սրտերով էին կողպել, էլ ո՞վ կբացեր։ Ասում էին ՝տարածք ենք ուզում։ Էլ ի՞նչ տարածք...  Մերոնք հողերը կյանքով էին պահել,  վրեժով ջրել,  քրտինքով ծաղկեցրել, որ հավերժ ապրի հայը իր տան մեջ։
Մերոնք ապրելն էին ընտրել։ Էլ ինչպե՞ս պիտի հաղթանակ տաներ միայն գոյատևելու ձգտող թշնամին...
Պատերա՞զմ եք ուզում, էլ ի՞նչ պատերազմ. Մեր խաղաղությունը մեր զինվորների արյունով է կնքած։
Հայաստա՜ն,  ու գնում ես դեռ, քայլում ես դեռ պանդուխտի նման՝ շարունակելով ուղիդ, թափելով քրտինքդ ու կորովդ, գնում ես՝ավելի ալեհեր դարձած,  բայց ավելի հզոր ուժերով տոգորված։

Եվ դու կռվում ես, և դու ապրում ես: Դե քոնը համոզելը չէ, քոնը՝պարտադրելն է...

                                                                               Ամալյա Հարությունյան-12-րդ դասարան
                                                                                                             

Комментарии