Համագործակցություն Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիրի հետ



Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել  Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: 
     Նոր Նորք վարչական շրջանի 198 ավագ դպրոցի աշակերտները տնօրեն Ա. Թորոսյանի, ուսուցիչներ Ն. Թորոսյանի և Կ. Մխիթարյանի և կրթության բաժնի աշխատակից տիկին Խուրշուդյանի և Արցախյան ազատամարտիկներ Ս. Մաթևոսյանի և Մ. Մարտիրոսյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ կրթահամալիր: Վարդենիկի կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտների հետ համատեղ198 ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի աշակերտները ներկայացրին Հովհ. Թումանյանի <<Սասունցի Դավիթ>> պոեմից Դավթի և Մելիքի մենամարտը:Հետո աշակերտները խմբերով քննարկեցին ևհամեմատեցին մենամարտը Ապրիլյան պատերազմի հետ:
     Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից դպրոցին  նվիրաբերվեց հուշանվեր և պատվոգրեր: 







     Հանդիպումից հետո 198 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին Նորադուսի խաչքարերի գերեզմանոց և Հայրավանք:

Комментарии