Եղիշե Չարենց-Բանաստեղծություններ



Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր,
Կապվիր նյարդով յուրաքանչյուր քո օրերին ու քո դարին,
Կյանքը սիրիր լիահնչյուն ու մի դավիր քո քնարին:
                                                              Եղիշե Չարենց

  Հայ գրականության խոշորագույն ներկայացուցիչ Եղիշե Չարենցը 120 տարեկան է: Իր բացառիկ ձիրքով նա իմի բերեց այն դարավոր ճանապարհը, որ հայ հոգևոր կյանքն անցել էր Մ. Մաշտոցից մինչև Հովհաննես Թումանյան ու Վահան Տերյան:  Չարենցը դարձավ այն ուղենշային դեմքը, որով սկսվում է հայ գրականության նորագույն շրջանը: <<Պատգամ>> բանաստեղծության մեջ նա ավետեց. <<Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է >>:   Իսկ հավաքական ուժն իր մեջ ներառում է ոչ միայն ժողովուրդ և ղեկավար, մայր երկիր ու արտերկիր, անցյալ ու ներկա, այլև՝ ազգային նպատակներին ծառայող միասնական գաղափարախոսություն:

Ապրիլի 5-ին ընթերցանության  խմբակի հետ անցկացվեց Եղիշե  Չարենցի բանաստեղծությունների բարձրաձայն ընթերցանություն, որը նվիրված էր Ե. Չարենցի ծննդյան 120 ամյակին: 11-1 դասարանի աշակերտները ներկայացրին Չարենցի կենսագրությունը և ստեղծագործությունը: Լիլիթը կարդաց Չարենցի <<Տաղարան>> շարքի բանաստեղծություններից: <<Լուսամփոփի պես աղջիկ>>, <<Տաղ անձնական>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>>

բանաստեղծությունները կարդացին և մեկնաբանեցին Լիանան, Աշխենը և Հայկուշը:

Комментарии