Մայրության ու գեղեցկության օր

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այսօր հայոց բոլոր եկեղեցիներում  Սուրբ Պատարագ է մատուցվում և մայրության  բերկրանքին սպասող կանանց օրհնության  կարգ է կատարվում:
  Պատահական չէ, որ մայրության տոնը մենք նշում ենք գարնանը, չէ որ մայրական սերը այգի է, որտեղ արևը միշտ շողում է, և տարվա ընթացքում միշտ գարուն է:
  Մայրը թանկ ու անգին էակ է, բարի ու հարազատ; Այդ սուրբ բառն արտասանելիս աշխարհը կարծես քոնը լինի և թվում է,թե ոչ ոք չի կարող խլել քեզնից այդ երջանկությունը:
   Բարձրաձայն ընթերցանության խմբակի անդամները այսօր տոնի առթիվ կարդացին Հովհաննես Շիրազի <<Հուշարձան մայրիկիս>> գրքից բանաստեղծություններ:
                             Ես սիրում եմ ծաղիկները
                             Մեկ էլ մորս աչքերը պարզ,
                             Աստված մեկ էլ քո աչքերը՝
                             Թե ինձ պահես մայրիկիս պես...

Հնչեցին նաև շնորհավորանքներ բոլոր մայրերին:

Комментарии