Մեր ...հայրենիքը մեզնից դատարկվեց:
Բայց...ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ
Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից:
Մենք սպանվեցինք մեր հայրենիքում,
Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց...
Պարույր Սևակ
Ապրիլի 25-ին Բարձրաձայն ընթերցանության խմբակի հետ անցկացվեց Հայոց ցեղասպանության 102 ամյակին նվիրված Հովհ. Շիրազի <<Հայոց դանթեականը>> և Պ. Սևակի <<Անլռելի զանգակատունը>> պոեմներից հատվածների բարձրաձայն ընթերցանություն: 10-2 դասարանի աշակերտներ Մարիան, Թամարան, Անահիտը, Գայանեն, Վարդուհին և Լիլիթը կարդացին <<Հայոց դանթեականը>> պոեմի վերջաբանը: Մարիան և Սոնան կարդացին <<Անլռելի զանգակատուն>> պոեմից <<Ղողանջ եղեռնական >> հատվածը:
Շիրազը <<Հայոց դանթեական>> պոեմում նկարագրում է ժողովրդի անասելի ողբերգությունը, դարավոր ոսոխի գործած վայրագությունները, գաղթը, աքսորը, մահվան ճանապարհը՝ <<Ուր պիտի Դանթեն յոթնահեղ զղջա, որ յուր դժոխքի դժոխքն է իր դեմ>>:
Պ. Սևակի <<Անլռելի զանգակատուն >> պոեմը Կոմիտասի և հայոց ցեղասպանության մասին է: Կոմիտասի ստեղծագործական նկարագրով Սևակը պատկերում է հայրենի երգի միջոցով ճանապարհ դեպի ժողովուրդը և ժողովրդի ցավի միջով ՝ դեպի խելագարություն ու ողբերգություն: Հայրենի երգի մեջ մեր ժողովրդի ամբողջ պատմությունն է՝ ցավի և ուրախության թրթիռներով:
Комментарии
Отправить комментарий