Ծաղկազարդ


   Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը` ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում Սուրբ Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, դրանք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայելուց հետո, իսկ ոստերի փափկությունը խոհրդանշում է փրկչի հետևողների խոնարհությունը: Այս տարի ապրիլի 9-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծազկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Նրա ծագումը չի կապվում քրիստոնեական տոնացույցի հետ, այլ արտահայտում է ծառապաշտությանն առնչվող հնագույն ծիսակարգը: Ծաղկազարդ անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարության տոնին նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Այն քրիստոնյաներին հիշեցնում է Քրիստոսի համբարձումը` մեղանչական մարդուն մահվանից հետո երկինք բարձրացնելու ու աստծու ներկայության մեջ երանություն վայելելու հույս պարգևելով: Ծաղկազարդի օրը սովորավար եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում: 

Комментарии