Մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկին՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում այցելեց է Երևանի թիվ 198 ավագ դպրոց, որտեղ մասնակցեց է ուսուցիչների և աշակերտների կողմից կազմակերպված միջոցառմանը:Ծրագիրը նպաստում է հայերի երիտասարդ սերնդի շրջանում Եվրոպական միության, նրա արժեքների, քաղաքական գործընթացների, հաստատությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին իրազեկվածության և ճանաչաողության աճին: Ծրագրի շրջանակներում թիվ 198 ավագ դպրոցի աշխատակազմն ու աշակերտները ընդունելություն և միջոցառում էին կազմակերպել դեսպանի այցի առթիվ: Դպրոցի դասասեյակներից մեկը անվանակոչվեց <<Լեհաստանը՝ իմ աչքերով>> խորագիրը կրող գրականության կաբինետ: Միջոցառումը սկսվեց Հայաստանի և Լեհասատանի օրհներգերով: Միջոցառման ծրագրում ընդգրկված էր լեհ բանաստեղծների ստեղծագործությունների արտասանում, երգ, պար և անդրադարձ Լեհաստանի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին: Աշակերտները պատրաստել էին պաստառներ, որոնց հիմքում ընկած էր <<Լինել անդամ պետության քաղաքացի՝ միավորված ԵՄ-ի ներսում>> գաղափարը:
Комментарии
Отправить комментарий