Դերենիկ Դեմիրճյան -Ժպիտը

Մայիսի 12-ին Բարձրաձայն ընթերցանության խմբակի հետ անցկացվեց հերթական ընթերցանության  ժամը: Ընթերցանության թեման Դերենիկ Դեմիրճյանի <<Ժպիտը>>
պատմվածքն էր: Պատմվածքում  զուսպ  գծերով  արտահայտվել  են հայերի կոտորածի նախօրյակի պատկերի զարհուրելի հետևանքները: <<Փախստական հիսուն հազարանոց մի ժողովուրդ եկել չոքել է բաց դաշտում, հրատոչոր գետնին, արևի տակ>> : Կոտորածներից փրկվածները   մեռնում են քաղցից ու համաճարակից. ամենուր դիակներ, հիվանդներ մեռելահոտ: <<Մի հոծ ժողովուրդ քայքայվում էր հսկա դիակի քայքայումով>>; Ծառի տակ պառկել էր հիվանդ մի կին, կողքին ամուսնու դիակը, <<հող է պահանջում, հրամայում է, որ իրեն թաղեն>>: Հիվանդ կնոջ կողքին նրա տասնամյաա աղջիկն էր,որը կոտրած ժպիտով նայում էր շուրջը: Նրանից մի քիչ հեռու բուն էր դրել կատուն՝ իր նորածին ձագերով: Համատարած մահվան մեջ երջանիկ է միայն կատվի ընտանիքը: <<Ժպիտը>> արտահայտում է մեր պատմության սոսկալի տարիների մի ակնթարթը միայն, երբ դժոխք դարձած աշխարհով անցել էին մեռելներով բարցած սայլեր: <<Ժպիտը>> պատմվածքում մարդկային մի զանգվածի եղերական կորստի պատկերը մեղադրական խոսք է ընդդեմ անարդար պատմության:

Դեմիրճյանը


հուսահատության չմատնվեց, մարդկային խոշտանգված զանգվածի մեջ նա տեսավ ժողովրդի հավիտենության բողբոջը՝ կապույտ աչիկներով փոքրիկ աղջկան:
 <<Ժպիտը>> մահվան պատկեր է, իսկ այնտեղ, ուր վերանում է կյանքի ու մահվան սահմանագիծը, ողջերը մոռացվում են, թեև պատմության ահեղ տրտմությունը իջնում է նրանց սրտի վրա:

Комментарии