Թանգարանների միջազգային օր

                       Թանգարանների գիշեր
2005 թվականից Հայաստանը միացել է «Թանգա­րանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թան­գարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը՝ Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հո­վանավորությամբ:
1977 թվակա­նից­ ի վեր մա­յիսի­ 18-ը համախմ­բում­ է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկ­ված թեմային համահունչ հանդես գալ հատուկ միջո­ցառումներով ու նախաձեռնություններով: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդ­ շաֆտները», իսկ օրվա նպատակը՝ բարձրացնել թանգա­րանների պատասխանատվությունը մշակութային միջա­ վայրի նկատմամբ, մեծացնել լանդշաֆտի, մշակութային ժառանգության պահպանման գիտելիքներն ու փորձը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թան­գարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան է միացել Հայաստանի և Արցախի թվով 112 թանգարան: Միաժամանակ, մի շարք միջոցա­ռումներ նվիրվելու են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Մասնակից թանգարան­ները հանդես են գալու ինքնատիպ նախաձեռնություն­ներով` փորձելով առավել հետաքրքիր ու անմոռանալի դարձնել այցելուների երեկոն:
Սիրով հրավիրում ենք մշակութասեր հասարա­կությանը` ներկա գտնվելու այս գեղեցիկ տոնին` դրանով իսկ ամրապնդելով մշակութային արժեքների պահպանության, տարածման և սերունդներին դրան հաղորդա­կից դարձնելու մեր նպատակը:
Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Տոնի  նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:
2017 թ. միջոցառումների մասնակից թանգարանների թիվը 112-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» միջոցառմանը  և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք թանգարաններ՝ Հայաստանից և Արցախից (թվով` տաս թանգարան): Վերը նշված երկու օրերի ընթացքում բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներով:
Թանգարանները իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

Комментарии