Վերջին զանգ

Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում հնչեց դպրոցական Վերջին զանգը:198 ավագ դպրոցում միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով: Միջոցառմանը ներկա էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի աշխատակիցներ, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:Աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Վերջին զանգի առթիվ շնորհավորեց դպրոցի տնօրեն պարոն Ա. Թորոսյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ապրիլյան պատերազմի նահատակ հերոս Մանվել Գևորգյանի մայրը և քույրը: Յուրաքանչյուր դասարան իր առաջին համարը նվիրեց Ապրիլյան պատերազմի հերոսներին:
Այսօր հուշերի, խոստովանությունների, հրաժեշտի ու լավագույն մաղթանքների օր է:
 Շնորհավորում ենք շրջանավարտներին...կիսում ենք ձեր տոնը, ձեր զգացումները, մաղթում բոլորիդ նպատակների իրականացում ու հաջողություններ։









Комментарии