ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԵՀԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԵՀԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ 
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Մ. Մ. 


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԵՀԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Մ. Մ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ վերաձևվում են եվրոպական երկրների սահմանները, և Լեհաստանի արևելյան նահանգները` Լվով, Կամենից և այլ քաղաքներով, անցնում են Ուկրաինային, լեհերի և լեհահայերի մեծ մասը, թողնելով անշարժ գույքը (կալվածքներ, առանձնատներ, հոգևոր ու հասարակական շինություններ) և ամբողջ հարստությունը, շարժվում է արևմուտք և հիմնականում հաստատվում Կրակովում, Գդանսկում, Վարշավայում, Լյուբլինում, Պոզնանում, Կատովիցեում, Լոձում, Օլավում, Լիվիցեում, Բիելսկա-Բիալայում1 : 1970-ական թվականների վերջին` Համերաշխության շարժման շրջանում լեհահայությունն ազգային զարթոնքի մի նոր վերելք է ապրում: 1977 թ. Կրակովում ստեղծվում է «Հայ մշակութային ընկերությունը», որը հրատարակում է լեհալեզու «Բյուլետեն» ամսագիրը, իսկ 1980 թ. Կրակովի «Լեհ ազգագրական ընկերությանը» կից ստեղծվում է «Հայ մշակույթի համակիրների միությունը», քիչ ավելի ուշ` 1982-ին, նույնանուն միություն է հիմնը-վում Վարշավայում, իսկ 1984 թ.` Գդանսկում: Ընկերությունները, համախմբելով լեհ և լեհահայ գիտնականներին ու մտավորականներին, գիտաճանաչողական լայն գործունեություն են ծավալում և հրապարակային հոդվածների ու տասնյակ գր- քույկների հրատարակությամբ քարոզում են Հայաստանի ու լեհահայ գաղութի պատմությունն ու մշակույթը2 : Փաստորեն, «հին» 3 հայերը սկսում են 1 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ընթացիկ արխիվ (այսուհետև` ՀՀ ԱԳՆ ընթացիկ արխիվ), 2010, թ. 15: Լեհ հետազոտող Մաչեյ Զոնբեկի կարծիքով, հայերը Լեհաստան են գաղթել երեք փուլով, 1. միջնադարից մինչև XVII դ., 2. Երկրորդ համաշխարհային պատերազմից և 3. ԽՍՀՄ փլուզումի հետո` 1990-1996 թթ. [տե՛ս Զոնբեկ Մ., Հայերը Լեհաստանում. Նոր համայնք (1990-2007 թթ.) (Բանբեր Երևանի հա- մալսարանի, 2010, N 1, էջ 70)]: 2 Ինքնության ամրապնդման մասին տե՛ս Մարության Հ. Տ., Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ, Ե., 2006: 3 Այոնա քոլեջի (Շոտլանդիա) ավագ դասախոս Ջորջ Բուռնությանի կարծիքով, լեհահայերին կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինի մեջ մտնում են մոտ երկու հազար հոգի, որոնք Լեհաստանում հաստատվել են մինչև 1990 թ.: Նրանք չեն տիրապետում հայերենին: Երկրորդ խմբի մեջ մտնում են մոտ 25 հազար հայեր, որոնք բնակություն են հաստատել 1990-ական թթ. հետո: Ըստ Բուռնությանի, առաջին խմբին պատկանող հայերն ավելի նախանձախնդիր են «պահպանելու հայկականի պատմական ներկայությունը Լեհաստանում» (տե՛ս Ազգ, 22.X.2011): Ընդհանուր առմամբ, հայերի թվաքանակի վերաբերյալ տվյալներն այնքան էլ ստույգ չեն, քանի որ «նոր» հայերի մի մասի համար Լեհաստանը միջանկյալ վայր էր, որտեղից նրանք կարող էին տեղափոխվել եվրոպական այլ երկրներ: Դա է պատճառը, որ նրանց թիվը Լեհաստանում անընդհատ տատանվել է: 116 Մաթևոսյան Մ. Մ. վերագտնել իրենց կորցրած արմատները4 : Հայաստանի անկախացմամբ 1991 թ. հայ սփյուռքի հետ համա- գործակցությունն աշխուժացավ և տարաբնույթ դրսևորումներ ընդունեց: Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչները կամրջի դեր խաղացին ՀՀ- ի և ԼՀ-ի միջև հարաբերությունների հաստատման ու զարգացման առումով: Նրանք նույնպես գործուն մասնակցություն ունեցան ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության գործունեությանը աջակցելու և նրա ձեռնարկները սատարելու հարցում: Թեպետ Լեհաստանի հայ համայնքը փոքրաթիվ է, սակայն պատկառելի ավանդ ունի հայ-լեհական հարաբերությունների կայացման գործում: Նշանակալի է Լեհաստանի հայ համայնքի դերը նաև ճանաչողական առումով` նկատի ունենալով նրա պատմական արմատները, ինչի շնորհիվ հեռավորության վրա գտնվող երկու ժողովուրդների` հայերի ու լեհերի միջև ձևավորվել է որոշակի ճանաչողական-հասարակական կապ: Լեհաստանում էթնիկ հայրենիք և ազդեցիկ հայկական սփյուռք է ձևավորել, որի միջոցով համեմատաբար կարճ ժամանակահատվածում զգալի արդյունքներ են արձանագրվել նաև երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման ասպարեզում: Խորհրդային Միության փլուզումից հետո, 1990-ական թթ. առաջին կեսից Լեհաստան են գաղթել 100 հազարից ավելի հայեր ինչպես Հայաստանից, այնպես էլ նախկին խորհրդային հանրապետություններից, որոնց փոքր մասն է, սակայն, երկրում բնակվելու օրինական իրավունք ստացել: Լեհաստնում ապօրինի բնակվող հայերի թվի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են շրջանառվում` սկըսած 25 հազարից, ընդհուպ մինչև 250 հազար5 : Պաշտոնական տվյալներով, շուրջ 20 հազար լեհեր ընդունում են իրենց հայկական ծագումը: 1991-1998 թթ., ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, 80-120 հազար հայեր են գաղթել Լեհաստան (7-8 տարիների ընթացքում) ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ այլ երկրներից6 : Բնիկ կամ «հին» լեհահայերը հիմնականում խուսափում են նոր գաղթած հայության հետ շփումներ ունենալուց` կարծելով, որ նրանց մի մասն իր անօրինական գործունեությամբ ու կենցաղով գցում է հայերի պատիվն ու Հայաստանի հեղինակությունը: «Նոր» հայերը, որոնք հիմնականում զբաղվում են տոնավա- ճառային` ապօրինի առևտրով, մտադիր չեն հայրենիք վերադառնալ: Նրանց երեխաները կամ դպրոց չեն գնում, կամ էլ հաճախում են լեհական դպրոցներ, քանզի հայկական տարրական և նույնիսկ կիրակնօրյա դպրոցներ Լեհաստանում չկան: Նրանք անհրաժեշ-տության դեպքում 4 Սիմավորյան Ա., Լեհաստանի հայ կաթոլիկները (Գլոբուս ազգային անվտանգություն, 2011, N 5, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6052): 5 Հայաստան-սփյուռք գործակցության պաշտոնական նյութերի ընտրանի, Ե., 2005: Ըստ Մ. Զոնբեկի` այդ թիվը 30-ից 40 հազար է (տե՛ս Զոնբեկ Մ., նշվ. հոդ., էջ 75): 6 Ավելի մանրամասն տե՛ս Հայ սփյուռքի մասին ընդհանրական տեղեկություններ պարունակող կայքը` www.armeniadiaspora.com Լեհաստանի հայ համայնքի դերը ՀՀ-ԼՀ հարաբերություններում 117 այցելում են լեհ կաթոլիկ եկեղեցի, քանի որ Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցին չունի իր թեմը: Չեն ստեղծվել նաև նոր ընկերություններ և միություններ7 : Այնուամենայնիվ, կարծում ենք, որ անհրաժեշտ է և հնարավոր, այսպես կոչված, «հին», և «նոր» հայերին համախմբել հետևյալ հիմունքներով` 1. ազգային ինքնագիտակցության, 2. քրիստոնեական հավատքի, 3. աշխարհիկության8 : Վերջին տարիներին Լեհաստան տեղափոխված մեծաքանակ հայերից ոմանք ստիպողաբար են հայտնվել այնտեղ` վտարվելով Գերմանիայից կամ արևմտաեվրոպական այլ երկրներից9 : Հայերի շրջանում Մ. Զոնբեկի կատարած հարցումներից պարզվել է, որ նրանցից «շատերի կարծիքով, Հայաստանի Հանրապետության դեսպանու- թյունը քիչ է հետաքրքրված իր քաղաքացիներով` պատճառաբանելով, որ չի կարող պաշտպանել իր այն քաղաքացիներին, որոնք անօրինական են ապրում և ոտնահարում են լեհական օրենքները» 10: 1991 թ. սկսած` Լեհաստանում տեղի են ունեցել լեհահայության համագումարներ (Կրակովում` 1991 թ., Գլիվիցում` 1992 թ., 1994 թ և 1998 թ): 2003 թ. վիճակագրական տվյալներով` Լեհաստանում ապրում էին իրենց հայկական ծագումն ընդունող 15-20 հազար լեհահայեր, որոնց 90%-ն ուներ բարձրագույն կրթություն11: Լեհ հասարակության մեջ նրանք բարձր դիրք էին գրավում, գերազանցապես զբաղված էին պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում: Ինչպես նշում է Մ. Զոնբեկը, հայերի հասարակական ակտիվությունը «համեմատաբար մեծացել է վերջին տարիներին», և նրանք «պահպանում են ազգային ինքնագիտակցությունը և հայրենասերներ են» 12: Այսօր Լեհաստանում հայ համայնքը` որպես կազմակերպված կառույց, ի տարբերություն Չեխիայի, գրեթե գոյություն չունի: «Հին»` բնիկ լեհահայերի թիվը չի գերազանցում 10 հազարը, ընդ որում, նրանց մեծամասնությունն իրեն հայ է համարում պայմանականորեն: Կրակովում և Վարշավայում գործում են հայ մշակույթի միություններ, որոնց գործունեությունն ունի խիստ սահմանափակ բնույթ: Ամբողջ Լեհաստանում կա միայն մեկ հայ կաթոլիկ քա- հանա: Լեհաստանի Էլբլոնգ քաղաքում հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Հայ-լեհական հարաբերությունների ավելի սերտացման 7 ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Պատմադիվանագիտական արխիվ (այսուհետև` ՀՀ ԱԳՆ արխիվ), ֆ. 1, գ. 26, թ. 22: 8 ՍիմավորյանԱ., Հովյան Վ., Հայության դավանքային հատվածների համախմբման (համագործակցության) ձևերը և մեխանիզմները (21-րդ ԴԱՐ, 2012, N 2, էջ 43): 9 ՀՀ ԱԳՆ արխիվ, ֆ. 1, գ. 26, թ. 111: 10 Զոնբեկ Մ., նշվ. հոդվ., էջ 79: 11 ՀՀ սփյուքի մասին տեղեկագիր, http://www.armeniadiaspora.com/ 12 Զոնբեկ Մ., նշվ. հոդվ., էջ 80: 118 Մաթևոսյան Մ. Մ. նպատակով, Էլբլոնգի քաղաքապետն առաջարկում էր համագործակցու- թյուն հաստատել Հայաստանի քաղաքներից մեկի հետ` քույր-քաղաքներ դառնալու ակնկալիքով: Նախաձեռնությունը նաև տեղի հայ համայնքին գոհացնելու միտում ուներ: Այս հանգամանքը վկայում է հայերի ունեցած որոշակի դերակատարության մասին: «Հին» և «նոր» հայերի մի մասի միջև եղած հակասությունների և տարաձայնությունների վերացմանը որոշ չափով նպաստում են համատեղ ձեռնարկված միջոցառումները: Հայկական համայնքի միասնական ուժերով հաջողվում է Մեծ եղեռնի 90-ամյակի կապակցությամբ հինգ օր շարունակ Սեյմում (խորհրդարանում) ցուցադրել ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմեր: Լեհաստանի հայկական կազմակերպությունների դաշնության ղեկավար Մաչեյ Բոգոսևիչի վկայությամբ, «Սա մեծ իրադարձություն էր, որի շնորհիվ ողջ հայությունը` «հին» ու «նոր» համայնքներից, հանդես եկավ միասնական կեցվածքով, այստեղ հասկացան, որ մեր տեսակետներն այս առնչությամբ ընդհանրական են: «Հին» հայերի մեծամասնությունը չի կրել ցեղասպանության արհավիրք- ները, սակայն ես գտնում եմ, որ սա ընդհանուրիս է վերաբերում» 13: Լեհաստանը միշտ եղել և ներկայումս էլ հիմնական տարանցիկ ուղին է դեպի Արևմտյան Եվրոպա, որը ժամանակակից դիվանագետներից շատ առաջ և լավ են հասկացել մեր բազմաթիվ հայրենակիցները: Լեհաստանում 1990-ական թթ. կուտակված բազմահազար հայ քաղաքացիները լուրջ խնդիրներ էին առաջացնում ՀՀ արտաքին քաղաքականության համար: Դրանք հիմնականում հյուպատոսական ոլորտի խնդիրներ էին, որոնց լուծումը անհապաղ ֆինանսական միջոցներ էր պահանջում, քանի որ Լեհաստանում հայերի անկառավարելի, ստվար զանգվածը վերահսկելու և հաշվառելու համար դիվանագիտական համապատասխան միջամտություն էր հարկավոր` երկկողմ հարաբերություններում քաղաքական բարդություններից խուսափելու: Լեհահայ համայնքի կյանքում առաջացած բազմաթիվ խնդիրները, սկսած 1998-1999 թթ., փորձում էր լուծել Լեհաստանում հավատարմագրված ՀՀ դեսպանությունը, որը սատարում էր մեր հայրենակիցներին և հանդես գալիս նրանց շահերի պաշտպանությամբ: 1998 թ. լեհական մամուլը, հատկապես գավառական, լցված էր Լեհաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավախախտումների մասին նյութերով, ինչը, ըստ հայ դիվանագետների, մտահոգիչ էր, քանի որ ծրագրվում էր օտարերկրացիների (որոնց մեջ շատ էին հայերը) «զտումներ» անել, ինչի համար էլ ջանում էին ձևավորել համապատասխան հասարակական կարծիք14: 13 Սիմավորյան Ա., Լեհաստանի հայ կաթոլիկները (Գլոբուս ազգային անվտանգություն, 2011, N 5, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6052): 14 Հայերի իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ էր: Այսպես, օրինակ, Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Գժիցկոյում հաստատված հայ վաճառա- կաններն իրենց ձեռներեցության շնորհիվ սկսում են տեղի շուկայից դուրս մղել լեհ Լեհաստանի հայ համայնքի դերը ՀՀ-ԼՀ հարաբերություններում 119 1998 թ. ապրիլի 1-ից Լեհաստանում օտարերկրացիների համար արտոնագրային համակարգ մտցնելուց հետո նոր գաղթած հայության 90 տոկոսից ավելին դարձավ անօրինական աշխատանքային միգրանտ: Նրանք, չունենալով նաև բնակության մշտական գրանցում, խախտում էին Լեհաստանի քաղաքացիական օրենսդրութ- յունը: Սահմանամերձ Չեխանով քաղաքի «Տիգոդնիկ Չեխանովսկի» շա- բաթաթերթի 1998 թ. օգոստոսի 4-ի համարում «Անհանգիստ օտար- երկրացիներ» վերնագրով հոդվածում խոսվում է սահմանապահների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին, որոնց հետևանքով ձերբակալվել են չորս հայեր, որոնք գտնվում էին Լեհաստանում 1995 թվից: Սահմանապահներից մեկը բողոքում էր, որ Լեհաստանում, միգրացիոն ոստիկանության բացակայության պատճառով, այդ գործը ստիպված են կատարել սահմանապահներն ու ոստիկանությունը: Օտարերկրացիներից խնդիրներ էին առաջանում առավելապես ուկրաինացիների, բելոռուսների, բուլղարների և հայերի հետ, որոնք հիմնականում զբաղվում էին շուկաներում ոգելից խմիչքների անօրինական վաճառքով: Մեկ այլ սահմանամերձ քաղաքի` Բյալիստոկի «Կուրիեր Պոդլասկի» թերթը 1998 թ. օգոստոսի 6-ին ընդարձակ հոդված է հրապարակել «Հայերի դատաստանի գիշերը» վերնագրով` դատարանի դահլիճից ՀՀ 45 քաղաքացու դատապարտելու և Լեհաստանի սահմաններից նրանց վտարելու մասին: Հոդվածում պատկերված էր ոչ մի գընով Հայաստան վերադառնալ չցանկացողների խումբ, քանի որ այնտեղ պատերազմ է, սով և այլն15: Ինքնին հասկանալի է, որ 1998 թ. չկային ոչ պատերազմ, ոչ էլ տնտեսական դժվարություններ: Պարզապես նման պատճառաբանություններով նրանք ցանկանում էին հիմքեր ստեղծել Լեհաստանում մնալու համար: Ի տարբերություն վերոնշյալի, Ռադոմ քաղաքի «Գազետա լոկալնա»-ն (18.VIII.1998) հաղորդում էր, որ Հայաստանից մի քանի տարի առաջ Լեհաստանում տեղափոխված ոմն Գրիգոր Շահինյան, որն հիվանդանոցներից մեկում հոգեբույժ էր աշխատում, Սանդոմիր քաղաքում բացեց և գրանցեց «Ազատության միություն» իշխող կոալիցիոն կուսակցության մասնաճյուղ և դարձավ դրա նախագահը16: Սա վկայում է այն մասին, որ «նոր» հայերն աստիճանաբար մասնակից են դառնում նաև քաղաքական կյանքին: Հյուսիսարևելյան Լեհաստանում և Վարշավայի մերձակայքում հայերն, ի տարբերություն ԽՍՀՄ նախկին հանրապետություններից ժամանած այլ քաղաքացիների, մտադիր էին Լեհաստանում մշտական բնակություն հաստա- տել, թեև ճնշող մեծամասնության համար դա անօրինական էր: գործընկերներին: Վերջիններս դիմում են ֆիզիկական ներգործության, որին հակադարձում են հայերը [տե՛ս Կալիշևսկա Ի., Լեհաստանում հայերի ադապտացիայի ռազմավարությունները (Բանբեր Երևանի համալսարանի, 2009, N 3, էջ 201)]: 15 ՀՀ ԱԳՆ արխիվ, ֆ. 1, գ. 215, թ. 34: 16 Նույն տեղում, թ. 54: 120 Մաթևոսյան Մ. Մ. Միաժամանակ, հայ երեխաներին ընդունում էին նախադպրոցական հաստատություններ, ինչի շնորհիվ հայերը ինտեգրվում էին լեհ հասարակությանը: Սակայն մերժում էին ընդհանուր` միջնակարգ կրթական հաստատություններում ընդունվելը, որի պատճառով հայերի մի մասը հոգեբանական բարդություններ էր ունենում: Շատ ընտանիքներ ստիպված էին լինում երեխաներին թողնել Հայաստանում, հարազատների խնամքի տակ կամ էլ ծնողներից մեկի հետ, քանի որ նրանց չէին ընդունում լեհական դպրոցներ, և շատ ծնողներ Լեհաստան էին մեկնում միայնակ17: Հայերին կարելի էր հանդիպել Լեհաստանի տարբեր վայրերում, սակայն նրանք հիմնականում նախընտրում էին 50-60 հազար բնակիչ ունեցող փոքր բնակավայրերը` միմյանց միջև ամուր կապը պահպանելու համար18: 60 հազար բնակիչ ունեցող քաղաքում ապրում էր մոտ 70 հայ, այսինքն, 20-25 ընտանիք: Բնակության վայրը ընտրելիս նրանք առաջնորդվում էին այն սկզբունքով, որ տվյալ փոքր քաղաքում նախկինում հայեր չեն եղել կամ էլ քիչ են եղել: Այդ ընտրությունը պայմանավորված էր նաև անվտանգության գործոններով: Հայերը, միասին համերաշխ լինելով, միմյանց ընկալում էին որպես իրական ուժ` պատրաստ տեղական հանցագործ աշխարհի ոտնձգու- թյուններից պաշտպանվելու: Նման պարագայում նրանք աշխատում էին չդիմել տեղական իշխանություննե- րին, ինքնակառավարման մարմիններին կամ ոստիկանությանը: Այս վարվելակերպը հիմնականում հատուկ է խորհրդային նախկին հանրապետությունների քաղաքացիների զգալի մասին, որը բխում էր խորհրդային իրականությունում արմատացած բարքերից: Այդուհանդերձ, նորաբնակ հայերի մի ստվար զարգված, որպես կանոն, ցանկանում էր վերադառնալ Հայաստան, որտեղ թողել էին իրենց բնակարանները` հարազատների կամ հարևանների տնօրինությամբ19: Ըստ կատարված սոցիոլոգիական հարցումների, հայերը Լեհաստանը չէին դիտում որպես արտագաղթի ամենացանկալի երկիր: Ովքեր հանգամանքների բերումով հայտնվում էին այդտեղ, ցանկություն էին հայտնում մեկնելու Արևմուտք, իսկ արգելքները ֆինանսական և իրավական բնույթի էին: Նրանց եկամուտների 80 տոկոսը կազմում էր Լեհաստանում բնակվելու ծախսերը20: 1999 թ. տվյալների համաձայն, Հայաստանից Լեհաստան էին մեկնել 100-150 հազար մարդ, որոնք ներկայում ապրում են երկրի գրեթե բոլոր` 46 վոյեվոդություններում: Սակայն տեղական իշխանությունների` մուտքի արտոնագրերի հարցում վարած խիստ քաղաքականությունը զգալիորեն նոսրացրեց հայ համայնքի շարքերը: Նշենք, որ այդ քաղաքականությու- նը ուղղված չէր հայերի կամ այլ օտարերկրացիների դեմ. պարզապես Լեհաստանի արտաքին քաղաքականության` եվրաինտեգրման առաջնահերթությունը պահանջում 17 Նույն տեղում, թ. 142-143: 18 Նույն տեղում, ֆ. 1, գ. 215, թ. 143: 19 Նույն տեղում: 20 Նույն տեղում, թ. 144: Լեհաստանի հայ համայնքի դերը ՀՀ-ԼՀ հարաբերություններում 121 էր արմատական միջոցառումներ իրագործել` ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպա- տակով: 2000-ական թթ. հայերի հոսքը դեպի Լեհաստան սահմանափակվեց ՀՀ- ում սոցիալ-տնտեսական իրադրության որոշակի բարելավման, ինչպես նաև 2004 թ. Լեհաստանի` ԵՄ-ին անդամակցելու շնորհիվ: 1990-ականի սկզբին Լեհաստան արտագաղթած հայերը թվական առավելության հասան ավանդական համայնքի նկատմամբ: Հին և նոր համայնքների ներկայացուցիչների միջև աստիճանաբար սկսեց նկատվել փոխգործակցություն, և հնաբնակ լեհահայերը օգնում էին իրենց նորեկ ազգակիցներին: Նրանց կապող օղակներից մեկը դարձավ եկեղեցին: Լեհահայերը սովորաբար լուրջ խնդիրներ չեն առաջացնում երկրի համար և արդյունավետ են աշխատում: Դրանով իսկ հայկական համայնքը նպաստում է հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանը: Հիմնական խնդիրը, որ ուներ Լեհաստանի կառավարությունը հայերի առնչությամբ, պետության տարածք ապօրինի ներթափանցած քաղաքացիների անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունն էր: Դա արդիական էր հատկապես 1990-ական թվականների սկզբին, երբ ներգաղթած հայերը վախենում էին ներկայանալ իշխանություներին: Ժամանակակից փուլում արդեն վերաձևավորված լեհահայ համայնքը իր ընդհանրության մեջ դրականորեն է ընկալվում: Լեհերը բավական բարյացակամ վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ: Լեհաստանի հայ համայնքը, որը խիստ տարբերվում է դասական սփյուռքի մեր պատկերացումներից, ներառում է հայ բարեգործական կազմակերպությունները և ազգային կուսակցությունները: Հայ Առաքելական եկեղեցին կարող է նպաստել առաջացած խնդիրների լուծմանը, սակայն դա հնարավոր է միայն այն վայրերում, որտեղ հայերն ապրում են համեմատաբար հոծ զանգվածով: Եթե Արտաքին գործերի նախարարությունն ավելի ակտիվացնի իր դիվանագիտական ծառայությունները Լեհաստանում, կդառնա այն կամուրջը, որը կկարողանա կապել լեհահայերին հայրենիքի հետ: Մեր կարծիքով, Հայաստանը ի զորու է ավելի արդյունավետ լծակներ օգտագործել լեհահայ համայնքում հայապահպանություն ապահովելու (հաշվի առնելով տեղի հայերի արագ ինտեգրումը լեհ հասարակության մեջ) և համայնքի ներուժը ծառայեցնելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հիմնախնդրի լուծմանը մեծապես կարող է նպաստել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում և Գիտությունների ազգային ակադեմիայում ժամանակակից Լեհաստանի պատմությամբ զբաղվող մասնագետներ պատրաստելը: 122 Մաթևոսյան Մ. Մ. РОЛЬ ПОЛЬСКОЙ АРМЯНСКОЙ ОБЩИНЫ В РАЗВИТИИ ОТНОШЕНИЙ МЕЖДУ АРМЕНИЕЙ И ПОЛЬШЕЙ МАТЕВОСЯН М. М. Резюме После Второй мировой войны, когда Львов и другие города отошли к Украине, часть польских армян уехала в Польшу. До распада СССР в Варшаве, Кракове, Лодзе и других городах проживало до 20 тысяч поляков, которые признавали свое армянское происхождение. В результате войны и блокады, экономических и других сложностей с 1991 по 1998 гг. по неофициальным данным из Армении и бывших советских республик в Польшу переехало от 80 до 120 тысяч армян. Польские армяне имеют свои общественные и культурные организации и активно участвуют в политической и общественной жизни страны. THE ROLE OF THE POLISH ARMENIAN COMMUNITY IN THE DEVELOPMENT OF RELATIONS BETWEEN ARMENIA AND POLAND M. MATEVOSYAN Abstract After World War II, when Lvov and other cities became part of Ukraine, a number of Polish Armenians migrated to Poland. Prior to the fall of the USSR, there were 20.000 Polish people in Warsaw, Krakow, Lodz, and other cities who acknowledged their Armenian origin. From 1991 to 1998, according to unofficial sources, 80- 120.000 Armenians moved from Armenia and other ex-Soviet republics to Poland veuse of the war and economic problems. Polish Armenians have their own public and cultural organisations, and they actively take part in political and social life of the country. 

Комментарии