Մայիսի 3-ին գրադարանի Բարձրաձայն ընթերցանության խմբակի անդամների հետ անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն Գ. Մարտիկյանի <<Ապրելու բանաձև>> 10-րդ գրքից ապրիլյան պատերազմի հերոս-նահատակ Մանվել Գևորգյանին նվիրված
հատվածը: Ընթերցանությանը մասնակցում էր Մանվել Գևորգյանի քույրը՝ Սոնան: Նա պատմեց հիշողություններ եղբոր մանկությունից: Մանվել գևորգյանը ծնվել է 1997թ-ին: Եղել է արագաշարժ, ճարպիկ և աշխույժ երեխա: Սովորել է 198 հեղինակային դպրոցում, որտեղ աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ: 2005թ. պարապել է կարատե, մասնակցել մրցույթների և նվաճել մեդալներ, պատվոգրեր և հուշանվերներ:
2014թ. Ընդունվել է Ֆիզկուլտուրայի պետական համալսարանի ԱՖԿ բաժինը: 2016թ. ապրիլի 2-ին դիրքերում էր: Ծնողները գիտեին, որ թշնամին լայնածավալ հարձակում է սկսել սահմանում, բայց Մանվելը նրանց հանգստացնելու համար ասում էր. << Ամեն ինչ լավ է,ոնց որ հանգստյան տանը լինեմ>>:
Թշնամու բազմաքանակ հատուկ ջոկատները դիվերսիոն հարձակում էին սկսել, և նա
մեն-մենակ պայքարում էր նրանց դեմ: Հետո ընկերները նրան գտան զոհված՝ ինքնաձիքը պինդ գրկած:
Այսպես հերոսացավ ապրիլյան քառօրյա պատերազմի հայ զինվորը, որի անունն ու
սխրանքի պատմությունը հիշատակվելու է որպես հայորդի, որը ջարդեց թշնամուն ու ձախողեց վարձկանների՝ տարիներ շարունակ մշակած և 2016թ. ապրիլի սկզբին ձեռնարկած լայնածավալ ու սրընթաց հարձակումը:
Այսօրինակ հերոսներով է առայսօր կանգուն մեր հայրենիքն ու այն կոչվում է Հայաստան աշխարհ:
Комментарии
Отправить комментарий