Շնորհավորում ենք բոլոր հայերի եռատոն հաղթանակը
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռատոն հաղթանակի օր է: Մենք նշում ենք Մեծ հայրենականում մեր ժողովրդի տարած փառապանծ հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են: Խորհրդային փոքրիկ հանրապետություն Հայաստանը և առհասարակ հայ ժողովուրդը մեծ ներդրում ունեցան մեծ հաղթանակի գործում: Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակ:
Պատմական հիշողությամբ` ամրակուռ ազգային հոգեբանությամբ արդարության գիտակցումը կրկնապատկում է ազգի նվիրյալների ուժը: Արցախյան հաղթանակը պատմական արդարության վերականգնման գաղափարով հայրենասիրական ուժերի համախմբման և անձնազոհ պայքարի արգասիք է: Առաջնորդվելով Գարեգին Նժդեհի` «Մարդկային գործերի մեջ Հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը: Հայրենիքի չափ նվիրական է և պատերազմը հայրենական»1 մտքով՝ հրամայակա՛ն է համայն հայության հայրենասիրական ուժերի մասնակցությամբ Արցախյան պատերազմը և հաղթանակն անվանել Հայրենական պատերազմ և այդպես գրանցել պատմության մատյաններում ու դասագրքերում՝ որպես երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնասյուն:
Комментарии
Отправить комментарий