10-րդ դասարանի հայոց լեզվի և հայ գրականության վերաքննության հարցաշարերը
1.ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
ա/2016-2017 ուսումնական տարվա 10-
րդ դասարանի հայոց
լեզվի թեմատիկ գրավոր աշխատանք N1.Հարցաշար լեզվի փուլերի ,հնդեվրոպական
լեզվաընտանիքի և կրթօջախնե րի շուրջ
Նվազագույն մակարդակ
1.Ե՞րբ և
որտե՞ղ է կազմավորվել հայ ժողովուրդը:
2. Ինչպե՞ս են անվանել
հայերին օտար ժողովուրդները ,և ինչպե՞ս է կոչվել մեր երկիրը :
3. Ավանդությունը ու՞մ անվան հետ է կապում մեր ժողովրդի հայ ինքնանվանումը:
4.Լեզուների ցեղակցությունը ո՞ր մեթոդի օգնությամբ է որոշվում:
5.Ովքե՞ր են պատմահամեմատական
մեթոդի նշանավոր ներկայացուցիչները :
6.Ինչո՞վ է պայմանավորված լեզվաընտանիքի անվանումը:
7.Թվարկել ամենամեծ
լեզվաընտանիքները:
8.Ե՞րբ է լույս տեսել Հայնրիխ Հյուբշմանի հանրահայտ հոդվածը :
9.Թվարկել հնդեվրոպական
լեզվաընտանիքին պատկանող 5 ճյուղ:
10.Թվարկել հնդեվրոպական
լեզվաընտանիքին պատկանող 5 լեզու:
11.Թվարկել հնդեվրոպական
լեզվաընտանիքին պատկանող ինքնուրույն
լեզուները:
12.Ինչպե՞ս
է անվանվում հայերենի այն շրջանը,որի մասին չեն պահպանվել գրավոր
հիշատակություններ:
13.Որո՞նք են հայերենի զարգացման փուլերը:
14.Ո՞րն է գրաբարի կամ հին հայերենի պատմական ժամանակաշրջանը:
15.Ո՞րն է միջին հայերենի պատմական ժամանակաշրջանը:
16.Ինչո՞ւ է միջին հայերենը կոչվել
նաև կիլիկյան:
17.Ո՞րն է աշխարհաբարի կամ նոր հայերենի պատմական ժամանակաշրջանը:
18.Ի՞նչ ճյուղեր ունի աշխարհաբարը:
19.Հինգերորդ դարում ո՞ր
բնագավառներում է կիրառվել գրաբարը:
20.Թվարկել հինգերորդ դարի
նշանավոր պատմիչներին,փիլիսոփաներին և մատենագիրներին:
21. Գրել , թե ո՞ր հայերենով է
շարադրված հետևյալ հատվածը .
Երկնէր երկին , երկնէր երկիր
Երկնէր
և ծով ծիրանի
Երկն ի
ծովուն ուներ և զկարմրիկն
եղեգնիկ …
22.Թվարկել հայերենի երկբարբառները
և եռաբարբառները:
23.Ու՞մ անունով է կոչվում Մխիթարյան միաբանությունը:
24.Ե՞րբ և որտե՞ղ է գործել Մխիթար աբբան:
25.Ի՞նչ նշանավոր հայագետներ են գործել Մխիթարյան միաբանությունում:
26.Ե՞րբ և ու՞մ կողմից է
հիմնադրվել Գևորգյան ճեմարանը:
27.Ովքե՞ր են դասավանդել Գևորգյան ճեմարանում:
28.Ե՞րբ և որտե՞ղ է հիմնադրվել Լազարյան ճեմարանը:
29.Ի՞նչն է գտնվում այսօր Լազարյան ճեմարանի շենքում :
30. Ու՞մ նախաձեռնությամբ է հիմնադրվել Ներսիսյան դպրոցը,և ե՞րբ է գործել այն:
բ/ 2016-2017 ուսումնական տարվա 10-րդ դասարանի հայոց լեզվի թեմատիկ գրավոր աշխատանք N2. Թեստ ուղղագրության շուրջ
Նվազագույն մակարդակ
1.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Է.
1)դող-րոցք,առ-ջ,այժմ-ական, հանրաքվ-
2)ան-ական,ելև-ջ,հյուսկ-ն,ոստր-
3)հն-աբան, մանր-, ա-կ, -րեբունի
4)
լուս-ղ,աշտ-,վայր-ջք ,քր-ական
2.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում էգրվում Ե.
1)չ-ղյալ, ան-րկբա ,ակն-րև , ովև-
2)րոպ-ական ,հր-շ, ան-ություն, կինո-կրան
3)մանր-աբան, ելև-ջ, քր-ածին,երբևից-
4)օրըստօր-, գետ-զր,միջօր-ական, թ-ական
3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ո .
1)հատ-րյակ,հրան-թ,հողմակ-ծ,երկվ-րյակ
2)անխ-տոր,ոսկե-ղ,հ-գուդ,ան-ղոք
3)գիշերուզ-ր,զ-ծել,ան-թի,հն-տի
4)ան-րակ, շ-րորալ, միջ-րեական, վառ-դ
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Օ.
1)-թյակ, տն-րեն, փայտ-ջիլ, օր-ր
2)աման-րյա,քնքշ-րոր, բաց-թյա, թիկն-թոց
3) բար-րություն, ջր-րհնեք, հ-գուտ, հ-դս
ցնդել
4)հանապազ-րդ, բն-րրան, նախ-րե, ամեն-րյա
5.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում Ը .
1)կ-նկներ, կոր-նթարդ,որոտ-նդոստ, դյուր-նկալ
2)երկ-նտրանք,երկ-նչել, ինքն-ստինքյան, վեր-նձյուղված
3)դյուր-մբռնելի,ճեպ-նթաց,ան-նտել, վերջ-նթեր
4)նոր-նծա, մերթ-նդմերթ,ան-ստգյուտ,առ-նչվել
6. Բառերից քանիսո՞ւմ
է բաց թողած տեղում գրվում Ը.
Գահ-նկեց,
խոյ-նթաց, քար-նկեց, գորտ-նկիթ,խոչ-նդոտ,ունկ-նդիր,առ-նչվել,առ-նթեր,դաս-նկեր, չ-փփոց,ան-նչացք
7. Ո՞ր շարքում բառի կամ բառաձևի գրության սխալ չկա.
1)հյուրընկալվել,դողէրոցք,անակնկալ,լուսընկա
2)չընկնի ,անընկճելի ,մեղմօրոր ,առնչություն
3)մեղմորեն,չէի, նետընկեց, ինքնստիքյան
4)ինչևիցե, գոմեշ, այժմէական, բարվոքել
8.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում Յ .
1) տու-ժ, հեռակա-ել, է-ական, արքա-որդի
2)ատամնաբու-ժ,
Սերգե-ի,
հա-ելազարդ, լռել-այն
3)
Նա-իրի, սկեսրա-ր,երեխա-ի , աղյուս-ակ
4)խնա-ել,հետի-ոտն, ջղա-ին ,աշխու-ժ
9.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում չի գրվում Յ.
1)բազե-ակիր,պայուս-ակ,վա-ելուչ,հա-ելազարդ
2)վա-րկյան,խոխոջ-ունով,աղյուս-ակ,րոպե-ական
3) զգու-շավոր , քնքու-շ , մարգարե-անալ,
մի-ակ
4)Անի-ենց, նա-իրյան ,մի-այնակ,Միքա-ել
10. Բառերից քանիսո՞ւմ կա երկհնչյուն .
Այծ-մ,
բար-ցակամ , թռչ-ն , ուխտադր-ժ ,ակնաբ-ժ, աներև-թանալ,միմ-նց,պտ-տակ:
1)
երեքում, 2)չորսում , 3) վեցում , 4) բոլորում
11.Ո ՞ր շարքի բոլոր
բառերում է գրվում Իո.
1)Վ-լետա, միլ-ն,
ափ-ն,ամ-բա
2)մարմար-ն, ամբ-ն, Սրապ-ն,Բյուզանդ-ն
3)ակորդ-ն, տրիլ-ն, ռադ-, բրաբ-ն
4) Նապոլ-ն, մեդալ-ն, Տոկ-,Դ-գենես
12.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Եվ.
1) հոգ-իճակ , ար-ավառ, ագ-որ, ոսկ-աճառ
2)կար-եր, գեր-արել,
տար-երջ , գոտ-որել
3)արևմտա-րոպական,ոսկ-արս,անձր-ային,սերկ-իլ
4)
ագ-ազ,
գին-աճառ,
ուղ-ճար ,դափն-արդ
13. Քանի՞ շարքում
և-ի ուղղագրության սխալ կա.
1) ալևոր, հեվիհեվ, սևակնած, գոտևորել
2) արեվառ, ոսկեվառ, համաեվրոպական, բևեռ
3)սերկևլենի , սևեռուն, սեթեվեթանք, ուղեվճար
4) ագեվազ, աներևույթ, կարեվեր,հոգևարք
14.Բառերից քանիսու՞մ
է բաց թողած տեղում գրվում
Բ .
Թամ-, բամ-ակ, Սերո-, պղնձակո-, իրավամ-,խա-շիկ, թմ-լիկ, քերով-ե,
խա-կանք, խարխա-ել
15.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Պ.
1) հա-շտակել, թ-րտալ,
ճամ-րուկ , ընդհու-
2)Ծո-ք,
թար-, պա-ակ,
ճե-ընթաց
3)
հ-անցիկ ,
ծո-ավոր , ճողո-րել, հա-շտապ
4)
դար-աս, ամ-շող , թմ-լիկ , ըմ-անակ
16. Ո՞ր շարքի բոլոր
բառերում է գրվում Փ.
1)խարխա-ել , ծո-ավոր,
ճե- -ճերմակ, թրմ-ալ
2) հար-ել,երկնահու-, ս-րթնել, թրմ-ոց
3)շամ-րել,քարակո-,Հռի-սիմե, ոսկեծո-
4)տար-ողել, թար-, ճամ-ա, թա-ք
17. Ո՞ր շարքի բոլոր
բառերում է գրվում Գ.
1) բազմահո-, շ-ադուռ, երկարաձի-, գո-նոց
2)հե-, ճրա-ու,մար-արտահուռ,հո-նություն
3)աներձա-,ավա-անի , հեռաձի-,բարվո-ել
4)գր-ամոլ, թա-ուստ, շո-եքարշ, պատարա-
18. Բառերից քանիո՞ւմ է բաց թողած տեղում գրվում Ք.
Հմայ-, ս-ավոր,
գո-ավոր, ջրապապա-, նորո-ել , հո-ս, հավա-ել, հո-նաբեկ, ո-ելից , ոռո-ել, Մար-ար, հովվեր-ություն
19.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Կ.
1) վար-աբեկել, սայթա-ել, փա-ցնել, շա-անակ
2)մա-աղել, քողտի-, համաճարա-, վարա-
3)հար-ահավաք, ա-ցան, փեղ-, անհար-ի
4)դիցու-, մակույ- ,նախ-ին, նախ-ան
20. Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում Դ.
1)որ-նել, ջարդուխուր-, Սե-րակ ,Վար-իթեր
2)վր-ովել, նյար-ային , նշ-արենի, հար-արել
3)հոր-առատ ,հաշման-ամ, եր-իկ, եր-ում
4)զար-արանք, զար-ուղի, ըն-արմանալ, լյար-
5) դր-ապատճառ,Նվար-, Զվար-, Վր-անես
6)բր-ուճ,ար-ուկ, ար-ար, գր-նակ
21.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Թ.
1)
հայցոր-, խոր-ություն , եր-մնազանց ,զար-ոնք
2)
սնո-ի, զար-ուղի ,
շփեր-, ան-ացուպ
3)
ժայ-քել,
սայ-աքել,
ճկույ-, շողոքոր-
4)
գիր-, սաղար-,
թա-երգություն,կա-սա
22.Ո՞ր շարքի ոչ
մի բառում չի գրվում Թ.
1)կորնթար-, կարմրախայ-,
հար-արել, կա-սա
2) խր-վիլակ, Վար-գես,
եր-իկ , փ-ախտ
3)դր-ել, աճուր-, բուր-, փու-կոտ
4) բար-,ար-ուկ ,խոր-ություն ,պարապուր-
23.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Տ.
1)զար-ուղի , արևամու-, երախ-իք, թխամոր-
2)աղճա-ել, բիր-, գր-նակ, ընդոս-
3)
փ-ախտ,
գաղ-ական, թախ-, առվույ-
4)արտույ-, գ-ալ ,զմրուխ-, թղ-ախաղ
23.Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում Ջ.
1) անզի-ում, մին-և, զղ- ալ,ստեր-
2)
թր-ոց,
ա-համբույր, խառնիճաղան- ,քուր-
3)
գեղ-ուկ, բաղար-, կն-իթ, մի-նորդ
4)
թն-ուկ , զի-ել, հաղար-, ճեն-ահոտ
24. Բառերից քանիսու՞մ չի գրվում Ճ.
կ-ղակ, նո-ի, շի-ուկ , կո-կել , խառնիճաղան-, մխր-վել, հր-վել,
սո-ի, բա-կոն ,քրքի-
1) մեկում, 2) երկուսում , 3) երեքում, 4) ոչ մեկում
25. Բառերից քանիսու՞մ է գրվում
Ճ.
Ալո-ենի,ակնակապի-,աղ-ատել,ա-պարար,գո-ի,
այծենակա-,ճո-ք ,ուռ-անալ, կապար-, բվե-:
1)
յոթում ,2) ութում , 3) հինգում
,4) բոլորում
26.Ո՞ր շարքի բոլոր
բառերի բաց թողած տեղում է գրվում Հ.
1) հրդե-,Հով-ան,ընդ-առաջ
2)Ջրօր-նեք, ընդ-ամենը, հեղ-եղուկ
3) տարաշխար-իկ, նախագա-,ջրաշխար-
4) աշխար-ական, հայթ-այթել, արհամար-ել
27. Բառերից քանիսու՞մ է գրվում Ն.
Ա-բաստանել,ա-բարտավան, ա-բիոն, բա-բիշ, հա-բավ, բա-բասել ,ա-բարիշտ ,բա-բեր , սուսա-բար , շա-բուտ:
1)
երեքում,2) մեկում , 3) ոչ մեկում
,4) չորսում
28. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում կրկնակ բաղաձայնով .
1)
Աքի-ես,
հո-երգություն, տո-ա,
ու-աբերձ
2)
մ-կահավ,
բե-ի,
ա-ահայր , տասներեքե-որդ
3)Վիե-ա, ք-ախույզ, հիսունի-ը, Ժա-ա
4)թ-ոց, ե-որդ, ա-վաճ
,ցորնամ-իկ
29.Ո՞ր բառն է տրված ճիշտ գրությամբ .
1)
գործունեություն, 2) դաստիրակել, 3) պատանեական,4) որդիասեր
30. Ո՞ր բառն է տրված ոչ ճիշտ գրությամբ .
1)
խնդրագիրք , 2) կարգազանց, 3) ապաշխարհել ,4) խառնիճաղանջ
գ/ 2016-2017 ուստարվա 10-րդ դասարանի հայոց լեզվի թեմատիկ գրավոր աշխատանք N3 Հարցաշար
-թեստ «Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի» թեմայի շուրջ
Նվազագույն մակարդակ
1.Քանի՞
տեսակ են լինում բառերն ըստ իմաստի և ձևի:
2.Ո՞ր բառերն
են կոչվում հոմանիշ,բերել օրինակներ:
3.Քանի՞
տեսակ են լինում հոմանիշները:
4.Ո՞ր բառերն են կոչվում նույնանիշ հոմանիշներ ,բերել օրինակներ:
5.Ո՞ր բառերն են կոչվում համանիշ հոմանիշներ ,բերել օրինակներ:
6.Ո՞ր բառերն
են կոչվում հականիշ,բերել օրինակներ:
7.Ո՞ր բառերն են կոչվում նույնարմատ հականիշներ ,բերել
օրինակներ:
8.Ո՞ր բառերն են կոչվում տարարմատ հականիշներ ,բերել օրինակներ:
9.Ո՞ր բառերն
են կոչվում համանուն, բերել օրինակներ:
10.Ի՞նչ
տեսակներ ունեն համանունները :
11.Որո՞նք են բառային համանունները ,բերել օրինակներ:
12.Որո՞նք են բառաքերականական համանունները ,բերել օրինակներ:
13.Որո՞նք են քերականական համանունները ,բերել օրինակներ:
14.Որո՞նք են լիակատար համանունները ,բերել օրինակներ:
15.Որո՞նք են մասնակի
համանունները ,բերել օրինակներ:
16.Որո՞նք են բուն
համանունները ,բերել օրինակներ:
17.Որո՞նք են նույնագիր
համանունները ,բերել օրինակներ:
18.Որո՞նք են նույնահունչ համանունները ,բերել օրինակներ:
19.Ո՞ր բառերն
են կոչվում հարանուն, բերել օրինակներ:
20.Քանի՞
տեսակ են լինում բառերն ըստ իրենց արտահայտած իմաստի :
21.Որո՞նք
են մենիմաստ բառերը , բերել օրինակներ:
22.Որո՞նք
են բազմիմաստ բառերը , բերել օրինակներ:
23.Ո՞րն
է բառի ուղիղ իմաստը , բերել օրինակներ:
24. Ո՞րն
է բառի փոխաբերական իմաստը , բերել օրինակներ:
25. Տրված
բառերի մեջ հոմանիշային քանի՞ զույգ կա .
դաժան, ջրարբի, տատանվել ,ժուժկալ , պնդել, թույլ, կորովի ,անագորույն , ոլորապտույտ, ոռոգովի:
1) ոչ մի , 2) մեկ,
3) երկու , 4) երեք
26. Տրված
բառերից քանի՞սն են հոմանիշ
փառաբանել բառին .
ներբողել,
նպաստել,գովաբանել,օժանդակել,օրհներգել, սատարել,բարեբանել ,աջակցել, դրվատել , գովերգել:
1) յոթ , 2) հինգ ,
3) վեց , 4) չորս
27. Ո՞ր
շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1)վճիտ– պղտոր,նենգ- ժպտադեմ,հնարամիտ – անճար
2)համերաշխ-
գժտված, առինքնել – վանել, օրինաչափ - պատահական
3) պիղծ–սուրբ,գաճաճ-բարձրահասակ,ջրարբի
–անջրդի
4)պատվարժան-անարգ,
գեղատեսիլ – անհրապույր , եդեմ -դժոխք
28.Ո՞ր շարքի ոչ բոլոր
բառազույգերն են հականիշներ:
1)ոռոգելի
– անջրդի, փառասեր- ինքնասեր ,ապառիկ – կանխիկ , վեհանձն – փոքրոգի
2)պիղծ-
սուրբ, ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ- ուշ,
հաշտվել – գժտվել
3) խոժոռվել–ժպտալ,անհյուրընկալ-վանատուր,ուռուցիկ
–գոգավոր,թուլանալ – սաստկանալ
4)սքողված-անթաքույց,
վանել- առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել- հառնել
29. Ո՞ր
նախադասության մեջ սղոցել-ը փոխաբերական իմաստով
չի գործածվել :
1) Միայն
երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ-որ հնչյուններ՝կանացի բարձր ծիծաղ, հարբած
ների վեճ:
2)Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:
3)Երեխան
իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:
4)Հունվարյան
խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:
30.Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական
իմաստով գործածված բառ կա:
1)Բարձրադիր
սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :
2)Օրիորդն
այնպես էր պճնվել ,ասես զարդարված տոնածառ լիներ:
3)Պողպատյա
կամքի տեր այդ մարդը վշտից կուչ էր եկել :
4)Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ
՝խոր ընկած ակնակապիճներով
դ/2016-2017 ուսումնական տարվա
10-րդ դասարանի հայոց լեզվի թեմատիկ գրավոր աշխատանք N4.Հարցաշար տեքստի և տեղեկատվական ժանրերի շուրջ
Նվազագույն մակարդակ
1. Ի՞նչ
հիմնական մասեր ունի տեքստը :
2. Ի՞նչ է ներկայացվում սկզբնամասում:
3. Ի՞նչ է ներկայացվում հիմնամասում:
4. Ի՞նչ է ներկայացվում ավարտամասում:
5.Ի՞նչ է վերնագիրը :
6.Ինչպիսի՞ն են լինում վերնագրերը:
7. Ի՞նչ է ենթավերնագիրը :
8. Ի՞նչ է բնաբանը:
9. Ի՞նչ դեր ունի բնաբանը:
10. Ի՞նչ է առաջաբանը:
11. Ի՞նչ դեր ունի առաջաբանը:
12. Ի՞նչ է վերջաբանը:
13.Ո՞րն
է տեքստի հիմնական բաղադրիչ
միավորը :
14. Ի՞նչ է պարբերությունը:
15.Ինչպե՞ս են առանձնացվում պարբերությունները:
16. Ինչպե՞ս են կապակցվում
պարբերության նախադասությունները:
17.Ի՞նչ է ծանոթագրությունը
:
18. Ի՞նչ
է ցանկը:
19. Ի՞նչ
տեսակներ ունի ցանկը:
20. Ի՞նչ
է հավելվածը:
21. Ի՞նչ
է ամփոփումը:
22. Ի՞նչ
է տեղեկատվությունը:
23. Ի՞նչ
միջոցներով է հաղորդվում տեղեկատվությունը:
24. Ի՞նչ խմբերի են
բաժանվում տեղեկատվական ժանրերը:
25.Ի՞նչ
է ակնարկը:
26. Ե՞րբ
է ձևավորվել ակնարկի ժանրը:
27.Ի՞նչ
է նշանակում ակնարկ:
28.Ի՞նչ
հիմնական տեսակներ ունի ակնարկը:
29.Ի՞նչ
է թղթակցությունը:
30. Ի՞նչ
հիմնական տեսակների են լինում թղթակցությունները:
31. Ի՞նչ
է ռեպորտաժը:
32. Ի՞նչ
ծագում ունի ռեպորտաժ բառը:
33. Ի՞նչ
հիմնական տեսակների են լինում ռեպորտաժը:
34. Ի՞նչ
է հարցազրույցը:
35.Ի՞նչ
պահվածք պետք է ունենա հարցազրույց վարողը:
36. Թվարկել
գործնական գրության տեսակները :
37.Ի՞նչ
է դիմումը :
38. Ի՞նչ
է ինքնակենսագրությունը :
39.Ի՞նչ
կառուցվածքով են շարադրվում փաստերն ինքնակենսագրության մեջ :
40.Ի՞նչ
է պաշտոնական նամակը :
41. Ի՞նչ
է բացատրագիրը:
42.Ի՞նչ
է բնութագիրը:
43.Ի՞նչ
նպատակով է տրվում բնութագիրը:
44. Ի՞նչ
է տեղեկանքը:
45. Ի՞նչ
նպատակով է տրվում տեղեկանքը:
11-րդ դասարանի հայոց լեզվի և հայ գրականության վերաքննության հարցաշարերը
1.ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
ա/2016-2017 ուսումնական տարվա 11-րդ դասարանի հայոց լեզվի
թեմատիկ
գրավոր աշխատանք N1.Հարցաշար գրական
լեզվի ,աշխարհաբարի ,նրա ճյուղերի ձևաբանության և ձևույթների շուրջ
Նվազագույն մակարդակ
1.Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը ՝5-րդ դարից սկսած:
2.Ո՞ր դարերում է կենդանի լեզու եղել միջին հայերենը:
3.Միջին հայերենում հիմնականում ո՞ր հոլովման էին պատկանում
եզակի թվով գոյականները:
4.Բայական ի՞նչ լծորդություններ կային միջին հայերենում:
5.Միջին հայերենում ո՞ր մասնիկներով էին կազմվում սահմանական եղանակի անկատար ներկա և անկատար անցյալ ժամանակաձևերը:
6.Հայ միջնադարյան քնարերգության մեջ ի՞նչ թեմաներով ստեղծագործություններ
կան:
7.Հայ միջնադարյան քնարերգության նշանավոր
ի՞նչ ներկայացուցիչներ գիտեք:
8.Ի՞նչ է գրական լեզուն: .
9 Ի՞նչ են բարբառները:
10.Ի՞նչ ուղիներով են առաջացել բարբառները:
11.Ի՞նչ ճյուղերի են բաժանվում բարբառները:
12.Ի՞նչ է ժարգոնը:
13.Որո՞նք են հայերենի
զարգացման փուլերը :
14.Ո՞ր դարից է
հանդես գալիս աշխարհաբարը:
15.Աշխարհաբարի զարգացման քանի՞ ենթաշրջան է ընդունված առանձնացնել:
16.Ո՞ր պարբերականն է կարևոր դեր խաղացել աշխարհաբարի զարգացման երկրորդ ենթաշրջանում:
17.Հայ կրթական ու մշակութային ի՞նչ օջախներ էին գործում 19-րդ դարի երկրորդ քառորդում:
18.Ի՞նչ տարբերակներ ունի արդի գրական հայերենը:
19.Ո՞ր բարբառների հիման վրա են ձևավորվել արևելահայերենը և արևմտահայերենը:
20.Ինչպե՞ս են արտասանվում պ,կ,տ,ծ,ճ հնչյունները արևմտահայերենում:
21.Ինչպե՞ս են արտասանվում բ,գ,դ,ձ,ջ հնչյունները արևմտահայերենում:
22.Ինչպե՞ս է կազմվում արևմտահայերենի սահմանական եղանակի ներկան:
23.Բայական անդամի ի՞նչ լծորդություններ կան արևելահայերենում և արևմտահայերենում:
24.Ո՞ր հոլովմանն են պատկանում
հոգնակի թվով գոյականներն արևելահայերենում և արևմտահայերենում:
25. Ի՞նչ ենք հասկանում հայագիտություն ասելով:
26. Ի՞նչ ենք հասկանում հայերենագիտություն
ասելով:
27. Թվարկել
օտարազգի նշանավոր հայագետներին(ամենաքիչը
5 -ը):
28.Թվարկել հայազգի նշանավոր հայագետներին(ամենաքիչը5-ը)
:
29. Ի՞նչ
է ուղղագրությունը:
30.Որո՞նք են ուղղագրության երեք սկզբունքները:
բ/2016-2017 ուսումնական տարվա 11-րդ դասարանի հայոց լեզվի թեմատիկ գրավոր աշխատանք N2. Հարցաշար գոյականի
շուրջ
Նվազագույն մակարդակ
1.Ի՞նչ է ցույց տալիս գոյականը .
1)առարկա , 2)գործողություն , 3)առարկայի հատկանիշ , 4)գործողության հատկանիշ
2. Ո՞րը գոյականի
քերականական հատկանիշներից չէ .
1)թիվը , 2)հոլովը
, 3 )առումը , 4) դեմքը
3.Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ .
1/ խնդրագիրք,վեհապանծ,սովորույթ, բարություն
2)խռչակ,պատարագ,թուխպ, ճամփորդ
3)խոհուն, ուսմունք,բազկերակ,կաթսա
4)մթնշաղ,ընձուղտ,թմբիր, շինծու
4.Ո՞ր շարքում գոյական չկա .
1)արևաշող,ամենուրեք,առաջին,սրտմաշուք
2)ալեծածան,նկարագիր, մեծահամբավ, ժամանակավոր
3)երկարատև,շիկահեր ,վարելահող, քինախնդիր
4)բարեսիրտ,արծաթափայլ,կամարակապ,ազատախոհ
5.Ո՞ ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյական .
1)տոհմածառ,հենասյուն,
պատվիրակ,պտուտակ
2)
հասմիկ, դիտորդ,կողմնակից,բաժակ
3)չվերթ,սպա,անապատ,տառեխ
4)հավատարմագիր,ծաղկատոն,կիզակետ
6.Դուրս գրել այն բառերը ,որոնց հոգնակի թիվը սխալ է կազմված ,և նշել ՝բառերից քանիսու՞մ
հոգնակի թվի կազմության
սխալ կա :
Ճամփեզրեր,մեծատուներ,անցագրեր,քարայծներ,սպունգներ, մանկագիրներ,սպիեր,
վաճառականեր , դաշնագրեր,ֆիդայիններ:
1)չորսում,
2)հինգում, 3)վեցում, 4)յոթում
7.Ո՞ր շարքի բոլոր
բառերի հոգնակի թիվն է կազմվում
-ներ վերջավորությամբ .
1)
սարդոստայն,զոհասեղան,գետնահոր,քաղաքադուռ
2)
հարսնաքույր,լուսանցք,ջրկիր,սպա
3)
վիպագիր,գնդացիր,կենսագիր,ոստայն
4)
սևագիր,լուսնագնաց,պատմագիր,պատմահայր
8. Ո՞ր շարքի բոլոր
բառերի հոգնակի թիվն է կազմվում
-եր վերջավորությամբ .
1)
հարթավայր,զոհասեղան,գետնահոր,քարաժայռ
2)
հարսնաքույր,նավթահոր ,անձրևաջուր,սարդ
3)
վիպագիր,երկրագունդ,սեպագիր,մարդ
4)
սևագիր,լուսնագնաց,ժամացույց,վանահայր
9.Որոշել՝գոյականներից քանի՞սը
չունեն ներգոյական հոլովաձև ,և դուրս գրել այդ գոյականները :
Դուստր,ժամանակ,դասագիրք,շուն,մանուկ,հորեղբայր,տանտեր,համալսարան,
քաջություն, աղջիկ:
1)յոթը, 2)հինգը, 3) վեցը,
4)ինը
10.Ո՞ր շարքի բոլոր
բառերն են դրված
բացառական հոլով .
1)
ձիուց,պատարագից,գոտուց,մարդուց
2)
եղևնուց,բարդուց,ոզնուց,կտուց
3)
Գուգարքից,Արփաչայից,Ակնաղբյուրից,զինակից
4)
անունից,օրվանից,սմբակից,կուսակից
11. Ո՞ր շարքի բոլոր
բառերն են դրված
ներգոյական հոլով.
1)
ձեռքում,պեղում,գրքում,մտքում
2)
երազում ,բնում,այգում,կաթսայում
3)
գյուղում,մղում,ալբոմում,ցանցում
4)
անտառում,օջախում,սղում,նավակում
12.Ո՞ր շարքի բոլոր
բառերն են ենթարկվում
վա հոլովման.
1)
գիշեր,ամիս,շաբաթ,ժամ
2)
րոպե,տարի,առավոտ,վաղը
3)
օր,վայրկյան,երեկ,կեսգիշեր
4)
ժամանակ,ցերեկ,դար,կեսօր
13. Ո՞ր շարքի բոլոր
բառերն են ենթարկվում
ոջ հոլովման .
1)
քույր ,աղջիկ ,կին ,ամուսին
2)
ընկեր ,տատ , աշակերտ ,տեր
3)
կնքամայր, հորաքույր ,եղբայր , աներ
4)
տիկին ,խաղընկեր,տալ,մորաքույր
13.Ո՞ր նախադասության մեջ որոշիչ հոդի գործածության սխալ կա:
1) Ամռան
երկար օրերին էլ արևն հազիվ մի
քանի ժամ
է լույս տալիս Մթնաձորի
անտառներին:
2) Նալբանդյանի
կերպարը հայ գրականության
մեջ պատկերել են Եղիշե
Չարեն
ցը,Րաֆֆին,Պետրոս Դուրյանը:
3)
Արքայադուստրն զգում էր այդ
երկնային բուրմունքը,արբեցած էր նրանով:
4)
Աստղերն արշալույսին չքացան, սուզվեցին անհունի
մեջ:
14. Քանի՞ տեսակ են լինում գոյականները :
15.Ո՞ր գոյականներն են կոչվում
հասարակ, բերել օրինակներ:
16.Ո՞ր գոյականներն են կոչվում
հատուկ, բերել օրինակներ:
17.Թվարկել հատուկ
գոյականների գրության ձևերը, յուրաքանչյուր ձևից բերել երկուական օրինակ :
18.Քանի՞ թիվ ունի գոյականը,թվարկել գոյականի
հոգնակիակերտ վերջավորությունները:
19.Ի՞նչ ենք հասկանում գոյականի առում ասելով :
20.Քանի՞ առում ունի
գոյականը :
22.Որո՞նք են
հայերենի հոդերը ,և քանի՞ տեսակ են լինում
դրանք:
23.Գոյականի
ո՞ր հոլովաձևերն են ստանում
որոշիչ հոդ :
24.Գոյականի
ո՞ր հոլովաձևերը չեն ստանում որոշիչ հոդ:
25.Քանի՞ հոլով ունի
գոյականը.թվարկել գոյականի հոլովները:
26.Որո՞նք են գոյականի
սեռական հոլովի վերջավորությունները:
27.Որո՞նք են գոյականի
հոլովումները,թվարկել հոլովիչները:
28. Ինչպե՞ս են կազմվում գոյականների արտաքին թեքման ձևերը, բերել օրինակներ:
29. Ինչպե՞ս են կազմվում գոյականների ներքին թեքման ձևերը, բերել օրինակներ:
30.Ո՞ր հոլովումն է
կոչվում այլաձև, բերել օրինակներ :
գ/2016-2017 ուստարվա 11-րդ
դասարանի հայոց լեզվի թեմատիկ գրավոր աշ խատանք N3. Հարցաշար -թեստ բայ թեմայի շուրջ
Նվազագույն մակարդակ
1.Ի՞նչ են ցույց տալիս բայերը :Բերել օրինակներ:
2.Քանի՞ տեսակ
են լինում բայերը:Բերել օրինակներ:
3.Թվարկել բայի
անդեմ ձևերը կամ դերբայները :
4.Թվարկել բայի
ձևաբայերը կամ կախյալ դերբայները:
5.Ի՞նչ քերականական
կարգեր ունեն դիմավոր բայերը:
6. Ի՞նչ է ցույց
տալիս սահմանական եղանակը:
7.Քանի՞ ժամանակաձև ունի սահմանական եղանակը:Թվարկել դրանք:
8. Բայի ո՞ր ժամանակաձևն է կոչվում պարզ:
9. Բայի ո՞ր ժամանակաձևն է կոչվում բաղադրյալ :
10. Ի՞նչ է ցույց
տալիս ըղձական եղանակը:
11. Ինչպե՞ս է
կազմվում ենթադրական եղանակը :
12. Ինչպե՞ս է
կազմվում հարկադրական եղանակը :
13.Ո՞ր մասնիկի միջոցով է կազմվում արգելական հրամայականը
:
14. Ո՞ր շարքի
բոլոր բայերն են պատկանում ա խոնարհման.
1)գա
,հավատա՛, զգա՛, ասա՛ 3) զղջա,
կերա, եկա , վերացած
2)
զարմանում ,տվել,մոռացել ,եղա 4) աղաց,
թվաց, մուրացող, զգաց
15. Ո՞ր շարքի
բոլոր բայերն են պատկանում ե խոնարհման.
1)չեն
շարժվում,շատանում է, հիշեցի ,պարում է
3) փակցրած, եղավ ,կերանք ,վառված
2)
հեռացել է,շտապեցի,երգեցին ,պիտի խոսեիր
4)վազեց,պատկերելու էր,գոհացի՛ր,կդիմադրի
16.Ո՞ր շարքի բոլոր բայերն են կազմությամբ պարզ .
1)
դիպավ,ասել էր,հավատաց,երգում էր
2)կորել
էին,երգենք ,խաղացինք ,լսել
3)վերագրում
էին ,զբոսնում է,թերագնահատել ,համակրել
4)մոտեցա
,կանգնեց ,կառչեցի ,եկա
17. Ո՞ր շարքում սոսկածանցավոր բայ չկա.
1)կառչել,սպանել,
ուռչել ,սպառնալ 3) մատնել ,հնչել,զինել,խթանել
2)
կոչել,երկնչել ,հարցնել,խլանալ
4) ընկնել ,շնչել,կոչել, հոգնել
18.Ընդգծված դերբայական ձևերից
ո՞րն է ճիշտ.
1)
Ամեն քայլափոխի հանդիպում էին հաց մուրող մարդիկ :
2)
Տնային ծաղիկներ աճացնելը այնքան էլ հեշտ գործ չէ:
3)
Այդ շաղակրատը ամեն տեղ էլ խոսած
կլինի մեր մասին:
4)
Ջրից փախնողը հյատնվեց կրակի մեջ:
19. Ընդգծված
դերբայական ձևերից ո՞րն է սխալ.
1)
Այդ պատմություններով փորձեցինք նրան հիշեցնել իր մանկությունը:
2)
Վաճառվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա
՝ մգեցված ապակիներով:
3)
Աղետից տուժած մարդիկ փոխհատուցում ստացան :
4)
Ուզեց խաչակնքել ,բայց հիշեց իր
գործած չարիքը,և ձեռքը մնաց օդում կախված:
20.Ո՞ր դերբայներն են ե խոնարհման պարզ բայերի դեպքում
ձևով նույնանում.
1)
անորոշը և հարակատարը
2)վաղակատարը և ապակատարը
3)ենթակայականը
և անկատարը 4)անորոշը և վաղակատարը
21. Ո՞ր նախադասության մեջ ապակատար ձևաբայ կա.
1)Սիրտ
չուներ լսելու եղբոր կշտամբանքները:
2)Նա
բուժվելու էր գնում եղբոր պնդմամբ:
3)Քո
ուզածը երբեք էլ չի լինելու:
4)
Հայաստանում խմելու ջրի մեծ պաշարներ կան:
22.Ո՞ր նախադասության մեջ ժխտական
ձևաբայ կա .
1)Թող
ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի:
2)… Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում ՝վազքով տարված ու զբաղված…
3)Չշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փայլով երբեք…
4)
Չեմ դավաճանի իմ Նվարդին ,
Որքան
էլ դյութես ,օ՜,Շամիրա՛մ…
23. Ո՞րը պարզ դիմավոր ձև չէ.
1)
չեմ փնտրում , 2) մի՛ երգեք – պարեք, 3) աչքի
ընկավ, 4)պիտի վեր կենար
24.Նշվածներից
քանի՞սն են պարզ դիմավոր ձևեր :
Մի՛ սիրիր, պիտի հիշես ,մեջ մի՛ ընկիր , սի՛րտ տուր ,աղոթք
չանես, պետք է հիշես,
թույլ մ՛ի տուր,
գլուխ կբերի ,ներս կգա ,պետք է խոսի:
1)
բոլորը , 2) յոթը ,3) ութը, 4) վեցը
25. Տրված բայաձևերից քանիսի՞ կազմությունն է սխալ:
Հիշեցրեցի ,չպիտի
վեր կենային , մի՛ փախի,կպչել է ,ասեցի, դիպչեց ,կորանք, թռած ,քնեցրեցի ,ծիծա ղեցնում
եմ:
1)
երեքի, 2)հինգի ,3) վեցի, 4) ութի
26.Ո՞ր շարքի
բոլոր բայաձևերն են դրված ներկա ժամանակով.
1)
դառնում եմ ,գալիս եմ ,կանք ,լալիս են 3)վեր եմ կենում, ելնում եմ ,կամ,
մի՛ եղիր
2)
գնա՛,տալիս եք, մի՛ թռիր ,բերում եմ 4) բերես, ցոլցլում են ,տանում
է ,մի՛ գնա
27. Ո՞ր շարքում
անցյալ ժամանակի բայաձև կա.
1)
փոխում է,կընտրի,չեմ գնալու, դարձավ 3)չի
երևում ,սկսելու ենք ,վախեցնում են, մի՛աղմկիր
2)բախվում
ենք,պիտի ճայթի,ջերմացնելու ենք,կերգի 4)
խմելու են,չեմ բերի,չգաս ,մի՛ զայրացիր
28.Ո՞ր շարքում
անցյալ ժամանակի բայաձև չկա.
1)փոխում
է,կընտրի,չեմ գնալու,դարձավ
3)խմելու են,չեմ բերի,չգաս,մի՛ զայրացիր
2)
բախվում է,պիտի ճայթի,ջերմացրիր,կերգի
4) չի երևում,սկսելու ենք,վախեցել է,գրի՛ր
29. Ո՞ր շարքի
բոլոր բայաձևերն են սահմանական
եղանակի.
1)
ունեմ,կամեցավ,գրվելու է,չխոնարհվեցին 3)
լսելու է,խոսում եմ, չի կարմրել,լվանաս
2)
հասա,գալիս է,հուսամ,փախավ
4) չեմ ներկի ,չհուսահատվեցին ,գնացել եմ,ծածկի՛ր 30.Ո՞ր շարքի բոլոր
բայաձևերն են սահմանական եղանակի.
1)չերգեցի,
գրվելու է,խոնարհվեցին,չգնայի
3) կային,չհուսահատվեցին ,չգիտեմ,խնդրեց
2)տալիս
է,կամենում ես ,ցանկանք,փախավ 4) պիտի
որոշվի,խոսում եմ,գնացել է,մոտեցրի
31.Ո՞ր շարքի
բոլոր բայաձևերն են անցյալ կատարյալ ժամանակով.
1)
փախցրեց ,գրեր ,հասավ,քանդեց 3 )տարավ,գրեց ,հայտնեցիր
,տեսներ
2)
մոտեցար ,լռեցրեց, թռավ ,իջանք 4) ելավ, կարդաց,ասացինք , մտնեի
32. Ո՞ր նախադասության մեջ հրամայական
եղանակի կազմության սխալ ձև չկա:
1)
Հիմարի հետ մի՛ գլուխ դնի:
3) Մի՛ գնա ,մի՛ թող ինձ հուսահատ :
2)Ոտքի՛
կանգնեցրեցեք բոլորին: 4)Մի՛ք նստի արդեն
ուշ է:
33. Ո՞ր նախադասության մեջ ենթադրական
եղանակի ժամանակաձև չկա:
1)
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ
չկա …
2)
Իմ մահվան օրը կիջնի լռություն …
3)
Այն , որ ես էի , որ իմն էր առաջ,
Արդեն
չի հառնի և ոչ մի գրքում :
4)Եթե
ուզեն կամքով արի ու աշխարհի հրով վառված ՝
Ինչեր
միայն չեն կատարի ամբոխները խելագարված:
դ/2016-2017 ուսումնական տարվա 11-րդ դասարանի հայոց լեզվի թեմատիկ գրավոր աշխատանք N4.Թեստ փոխակերպումների շուրջ
Նվազագույն
մակարդակ
1.Ի՞նչ միավորի է
հոմանիշ դառնում դերբայական դարձվածը
:
2.Ո՞րն է դերբայական
դարձվածը:
3. Ըստ շարադասության՝
քանի ՞ տեսակ են լինում դերբայական դարձվածները:
4.Դերբայական ո՞ր դարձվածներն են կետադրվում:
5.Ո՞ր դեպքերում
դերբայական դարձվածները չեն տրոհվում
:
6.Ի՞նչ բաղադրիչ նախադասություններից է կազմված
բարդ ստորադասական նախադասությունը
:
7.Փոխակերպման
դեպքում բարդ ստորադասական նախադասության
ո՞ր բաղադրիչ նախադասու թյունն է ենթարկվում
փոփոխության :
8. Բարդ ստորադասական նախադասության
փոխակերպման դեպքում ինչի՞ է վերածվում ստո րադաս նախադասության պարզ ստորոգյալը :
9. Բարդ ստորադասական նախադասության
փոխակերպման դեպքում ինչի՞ է վերածվում ստո րադաս նախադասության բաղադրյալ ստորոգյալը :
10. Բարդ ստորադասական նախադասության
փոխակերպման դեպքում ստորադաս նախադասու
թյունը կապակցող շաղկապական բառերը ի՞նչ են լինում և ո՞ր բառերով կարող են փոխարինվել :
11.Բարդ ստորադասական նախադասության փոխակերպման
դեպքում ինչի՞ է վերածվում
ստո րադաս նախադասության ենթական
:
12.Ի՞նչ է մեջբերվող
խոսքը :
13.Ինչպե՞ս կարող է մեջբերվել խոսքը :
14.Պայմանականորեն ի՞նչ տեսակների է բաժանվում մեջբերվող խոսքը :
15.Հեղինակի խոսքը
մեջբերվող խոսքի նկատմամբ ի՞նչ դիրք
կարող է ունենալ :
16.Ի՞նչ շարադասությամբ է դրվում անուղղակի խոսքը հեղինակի խոսքի նկատմամբ :
17.Ի՞նչ շաղկապներով է կապակցվում անուղղակի խոսքը:
18.Մեջբերվող ուղղակի խոսքն անուղղակի
փոխակերպելիս ի՞նչ փոփոխությունների կարող
է ենթակվել կոչականը :
19. Փոխակերպման ի՞նչ առանձնահատկություններ ունի հարցական ուղղակի խոսքը :
20. Փոխակերպման ի՞նչ առանձնահատկություններ ունի հարամայական բայ –ստորոգյալ ուղղակի խոսքը :
21.Ինչպե՞ս է կետադրվում հնչող ուղղակի խոսքը :
22.Ինչպե՞ս է կետադրվում չհնչող ուղղակի խոսքը :
23.Ինչպե՞ս է կետադրվում կարճ ուղղակի խոսքը :
24.Որո՞նք են
բայի սեռերը :
25.Ի՞նչ լրացում են պահանջում ներգործական սեռի բայերը :
26. Ի՞նչ լրացում են պահանջում կրավորական սեռի բայերը :
ե/2016-2017 ուսումնական տարվա 11—րդ դասարանի հայոց լեզվի թեմատիկ գրավոր աշխատանք N5 Հարցաշար –թեստ կետադրության շուրջ
Նվազագույն մակարդակ
1.Ի՞նչ նպատակի են ծառայում կետադրական նշանները :
2.Որո՞նք են ժամանակակից հայերենի կետադրական նշանները :
3.Ի՞նչ տեսակների են բաժանվում կետադրական նշանները :
4.Ի՞նչ գործոններ
են կարևոր կետադրման համար :
5. Որո՞նք են
տրոհության նշանները :
6.Որո՞նք են վերջակետի գործածության հիմնական դեպքերը
:
7.Որո՞նք են միջակետի գործածության հիմնական դեպքերը
:
8. Որո՞նք են ստորակետի գործածության հիմնական դեպքերը
:
9. Որո՞նք են բութի գործածության հիմնական դեպքերը :
10. Որո՞նք են
առոգանության նշանները :
11. Որո՞նք են շեշտի գործածության հիմնական դեպքերը :
12.Որո՞նք են հարցական նշանի գործածության հիմնական դեպքերը :
13. Որո՞նք են բացականչական նշանի գործածության հիմնական դեպքերը :
14. Որո՞նք են
բացահայտության նշանները :
15. Որո՞նք են չակերտների գործածության հիմնական դեպքերը :
16. Որո՞նք են փակագծերի գործածության հիմնական դեպքերը :
17. Որո՞նք են միության գծիկի գործածության հիմնական դեպքերը
:
18. Որո՞նք են անջատման գծիկի գործածության հիմնական դեպքերը
:
19. Որո՞նք են կախման կետերի գործածության հիմնական դեպքերը :
20. Որո՞նք են բազմակետի գործածության հիմնական դեպքերը
:
21. Որո՞նք են ենթամնայի գործածության դեպքերը :
22. Որո՞նք են ապաթարցի գործածության դեպքերը :
Комментарии
Отправить комментарий