2.ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ա/2016-2017
ուսումնական տարվա 10-րդ դասարանի հայ գրականության թեմատիկ գրավոր աշխատանք N1.Թեստ 5-րդ դարի հայ
մատենագրության,Մովսես Խորենացու և
առասպելների շուրջ
Նվազագույն
մակարդակ
1.Ի՞նչ ուղղություններով է զարգացել հայ գրականությունը ոսկեդարում :
2.Ո՞ր թվականին են հայերը պետականորեն ընդունել
քրիստոնեությունը:Հայոց ո՞ր թագավորի կող մից ընդունվեց քրիստոնեությունը:
3.Ո՞վ էր հայոց առաջին կաթողիկոսը:
4.Ե՞րբ է
կառուցվել Էջմիածնի Մայր Տաճարը:
5.Ո՞ր թվականին և ո՞ւմ կողմից են ստեղծվել հայոց գրերը:
6.Մեսրոպ Մաշտոցի ո՞ր աշակերտն է գրել իր ուսուցչի
կյանքը,և ինչպե՞ս է կոչվել այդ աշխատությու նը:
7.Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Մեսրոպ Մաշտոցը:
8.Ո՞ր քաղաքական այրերն էին շահագրգռված գրերի գյուտով:
9.Ո՞րն է եղել հայերեն գրված առաջին նախադասությունը:
10.Ովքե՞ր էին 5-րդ դարի հայ մատենագիրները:
11.5-րդ դարի մատենագիրներից ովքե՞ր են եղել Մեսրոպ
Մաշտոցի աշակերտները:
12. Ո՞վ է Եզնիկ
Կողբացին ,և ինչպե՞ս է կոչվում նրա
աշխատությունը :
13. Ո՞վ է Դավիթ Անհաղթը ,և ինչպե՞ս է կոչվում նրա երկը :
14.Ի՞նչ է նշանակում Ագաթանգեղոս:
15. 5-րդ դարի ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության
մուտքը Հայաստան:
16.Ի՞նչ մասերից
է բաղկացած Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը»:
17.Ո՞րն է առաջին մեսրոպատառ հայ գիրքը:
18.Փավստոս պատմիչը
ինչու՞ է կոչվել Բուզանդ:
19.Պատմական ո՞ր ժամանակաշրջանն է պատկերել Փավստոս
Բուզանդը իր «Հայոց պատմության» մեջ:
20.Ո՞ր պատմիչն է իր աշխատության մեջ նկարագրել Ավարայրի
ճակատամարտը:
21.Ինչպե՞ս է կոչվում
Եղիշեի պատմական աշխատությունը:
22.Ի՞նչ են անվանում Մովսես Խորենացուն և ինչո՞ւ:
23.Ի՞նչ մասերից է կազմված Մովսես Խորենացու «Հայոց
պատմությունը»: Ինչպե՞ս են անվանվում
դրանք:
24.Ո՞ր հատվածով է ավարտվում Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»:
25.Թվարկել հայոց դիցարանի աստվածներին:
26.Թվարկել հայոց վիպերգերն ու
առասպելները:
27.Ո՞րն էր Հայկ
Նահապետի պատգամը իր ժողովրդին:
28.Ո՞րն էր «Տիգրան և Աժդահակ» վիպերգի նորարարությունը:
29.Ի՞նչ դրվագներից է բաղկացած «Արտաշես և
Արտավազդ»վիպերգը:
30.Ո՞ր վիպերգի մեջ են պատկերված ժողովրդական ծեսերը:
31.Ինչո՞ւ Արտաշեսը անիծեց Արտավազդին:
32.Պատմական ո՞ր ժամանականշրջաննէ պատկերել Ղազար Փարպեցին
իր «Հայոց պատմության» մեջ:
բ/2016-2017 ուսումնական տարվա 10-րդ դասարանի հայ գրականության թեմատիկ գրավոր աշխատանք N2. Գրիգոր Նարեկացի,
Ֆրիկ, Նահապետ Քուչակ հեղինակների և առակագրության շուրջ
Նվազագույն մակարդակ
1.Ինչպիսի՞ բանաստեղծ
է Գրիգոր Նարեկացին :
2.Հոգևոր երգի ո՞ր
տեսակի հիմնադիրն է Գրիգոր Նարեկացին :
3.Ո՞ր տաղի մեջ է Գրիգոր
Նարեկացին կնոջ գեղեցկությունը պատկերել այլաբանորեն :
4.Թվարկել Գրիգոր Նարեկացու
տաղերը :
5.Քանի՞ գլխից և քանի՞ տողից է բաղկացած Գրիգոր Նարեկացու«Մատյան
ողբերգության» պոեմը :
6.Էլ ի՞նչ է կոչվել
Գրիգոր Նարեկացու«Մատյան ողբերգության» պոեմը :
7. Ովքե՞ր են հայ միջնադարյան
առակագրության նշանավոր դեմքերը :
8. Ի՞նչ
պատմամշակութային հուշարձան է կառուցել Մխիթար Գոշը և ո՞ւմ հովանավորությամբ
:
9.Ի՞նչ ժանրերով
է ստեղծագործել Մխիթար Գոշը :
10.Որտե՞ղ
է կատարելագործել ուսումը Մխիթար Գոշը և ի՞նչ
կոչում է ունեցել :
11.Ինչպե՞ս
է կոչվում Մխիթար Գոշի ամենախոշոր գիտական
աշխատանքը:
12.Քանի՞առակ
է գրել Մխիթար Գոշը : Թվարկել Մխիթար Գոշի առակները/ ամենաքիչը հինգը /:
13.Ի՞նչ
լեզվով են գրված Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները :
14.Որտե՞ղ
է ծնվել և որտե՞ղ է կրթություն ստացել Վարդան
Այգեկցին :
15.Ո՞ր թագավորի
թագադրմանն է մասնակցել Վարդան Այգեկցին:
16. Ո՞ր
ստեղծագործական տեսակի սկզբնավորողն է Վարդան
Այգեկցին:
17. Ինչպե՞ս
է կոչվել Վարդան Այգեկցու կազմած ժողովածուն :
18.Ի՞նչ
ժանրերով է ստեղծագործել Վարդան Այգեկցին:
19. Վարդան
Այգեկցու առակների ո՞ր ժողովածուն է Ակսել Բակունցը վերածել աշխարհաբարի
:
20.Հայ գրականության
ո՞ր ժամանակաշրջանի գրող է Ֆրիկը.
1) հայ հին գրականության 2)միջնադարյան գրականության
3) հայ նոր գրականության 4) հայ նորագույն գրականության
21. Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություններ հաղորդում են .
1) նրա բանաստեղծությունները 2) կենսագիրները
3) պատմիչները 4) գուսանները
22.Ո՞ւմ ձեռքն է գերի ընկել Ֆրիկը
և միայն իր ողջ ունեցվածքը կորցնելով՝ մի կերպ ազատվել.
1)թուրքերի , 2)հռոմեացիների, 3)պարսիկների, 4)թաթարների
23. Ի՞նչն է սկզբնավորում Ֆիրկը մեր քնարերգության մեջ.
1) անձնական բանաստեղծությունը
2) չափածո պատմությունը
3) պատմական ողբը
4)
քնարական բանաստեղծությունը
24. Ի՞նչն է հիմնականում
ողբում Ֆիրկը իր տաղերում.
1) Հայաստանի ծանր վիճակը
2) հայերի պարտությունը
3) ողջ մարդկության մեղքերը
4)զուտ անձնական ծանր վիճակը
25.Ո՞ր բանաստեղծության մեջ է Ֆրիկը արտահայտում սոցիալական բողոքը.
1) «Արղուն ղանի և Բուղայի մասին» 2)«Բան պիտանի»
3)«Բան ի Ֆրիկ գրքոյ» 4)«Ֆրկան ասացեալ տաղ հոգեշահ»
26.Ո՞ր բանաստեղծության մեջ է Ֆրիկը արտահայտում բողոքը թաթարական տիրապետության
դեմ.
1)«Ֆրկան ասացեալ տաղ հոգեշահ» 2)«Բան ի Ֆրիկ գրքոյ »
3)«Բան պիտանի »
4)«Արղուն ղանի և Բուղայի մասին»
27. Ի՞նչ է նշանակում
«Ֆրիկ» բառը:
28.Առակի ո՞ր
տեսակի հիմնադիրն է Ֆրիկը:
29.Ի՞նչ ժանրերով է ստեղծագործել Ֆրիկը:
30.Ի՞նչ թեմաներով է ստեղծագործել Ֆրիկը:
31.Ո՞ր դարի բանաստեղծ է Նահապետ Քուչակը.
1) 12-րդ, 2) 17-րդ, 3) 16-րդ, 4) 14-րդ
32. Գրական
ո՞ր ժանրով է ստեղծագործել Նահապետ Քուչակը.
1) հայրեն, 2) գանձ , 3) հանելուկ ,4) պոեմ
33.Նշվածներից ո՞ր միտքը չի վերաբերում Նահապետ Քուչակի սիրո հայրեններին.
1) ազատորեն արտահայտել է վայելքի ծարավը
2) գովերգել է սիրած կնոջ բարեմասնությունները
3) հասել է մարմնապաշտության
4) պաշտպանել է անշահախնդիր սերը
34.Ու՞մ
հայտնի տողն է«Նարեկացու,Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա».
1) Եղիշե Չարենց
2) Հովհաննես Թումանյան
3) Ավետիք Իսահակյան 4) Հովհաննես
Շիրազ
35. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել
Նահապետ Քուչակը:
36. Ի՞նչ թեմաներով է ստեղծագործել Նահապետ Ք ուչակը :
գ/2016-2017 ուստարվա 10-րդ դասարանի հայ գրակա նության թեմատիկ գրավոր աշխատանք N3Հարցաշար -թեստ Խաչատուր Աբովյան և Միքայել Նալբանդյան հեղինակների շուրջ
Նվազագույն մակարդակ
1.Ե՞րբ և
որտե՞ղ է ծնվել Խաչատուր Աբովյանը.
1)1829թ. Էջմիածին,2)1809 թ.Նոր Նախիջևան,3)1812թ.
Թիֆլիս, 4)1809 թ. Քանաքեռ
2.Ո՞ր թվականին է Խաչատուր Աբովյանը բարձրացել Արարատ լեռան
գագաթը.
1)
1830թ., 2) 1912 թ., 3) 1829 թ.,
4) 1828 թ.
3.Ո՞ր գործն
է հրատարակվել Խաչատուր Աբովյանի կենդանության
օրոք.
1)«Նախաշավիղ կրթության » ,2)«Վերք Հայաստանի» ,3)«Աղասու խաղը»
,4) «Թուրքի աղջիկը»
4 .Ի՞նչ ենթավերնագիր
ունի «Թուրքի աղջիկը»
պատմվածքը.
1)«Հավասարություն կրոնի»,2)«Հավատ կրոնի», 3)«Ուժը կրոնի », 4)«Զորություն
կրոնի »
5.Ո՞ր թվականին
է լույս տեսնում Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը .
1) 1858 թ. , 2)1859 թ. ,
3)1861 թ. , 4) 1863 թ.
6.Ո՞ր դարի
և ո՞ր պատերազմի իրադարձություններն են պատկերված «Վերք Հայաստանի» վեպում.
1)10-րդ դարի հայ–արաբական 2) 5-րդ դարի հայ – պարսկական
3)1826-1827թթ. ռուս – պարսկական 4)1828-1829թթ. ռուս – թուրքական
7 .Ինչպիսի՞
վեպ է «Վերք Հայաստանի»-ն .
1)երգիծական, 2) արկածային , 3) ռոմանտիկական , 4 )պատմական
8. Քանի
՞ մասից է բաղկացած Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի »վեպը ( բացի
«Հառաջաբան» -ից).
1) երկու , 2) չորս
, 3) երեք ,4) վեց
9.Ի՞նչ ենթավերնագիր
ունի Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի
»վեպը :
10. Նշված խնդիրներից
ո՞րը առաջ չի քաշում Խաչատուր Աբովյանը վեպի «Հառաջաբան» -ում.
1) լեզվի ,2) գրականության բովանդակության
,3) հերոսի ընտրության , 4) վեպի ծավալի
11.Ինչպե՞ս
է ավարտվում Աղասու և Հասան խանի մենամարտը:
1)
Հասան խանը փախչում է :
2) Աղասին սպանում է
Հասան խանին:
3)
Հասան խանը վիրավորում է Աղասուն:
4 )Երկուսն էլ մենամարտի ժամանակ գահավիժում
են ձորը:
12. Ե՞րբ և որտե՞ղ
է ծնվել Խաչատուր Աբովյանը:
13. Ո՞ր շրջասույթն
է վերաբերում Խաչատուր Աբովյանին:
14. Թվարկել
Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները
(առնվազն 5 հատ):
15. Աբովյանի
ո՞ր ստեղծագործությունն է տպագրվել գրողի կենդանության օրոք:
16.Ի ՞նչ
մասերից է կազմված «Վերք Հայաստանի» վեպը:
17. «Վերք Հայաստանի»վեպի «Հառաջաբան»-ում ի՞նչ հիմնախնդիրներ առաջ քաշեց Խաչատուր Աբովյանը:
18.Ի՞նչ
ստեղծագործություններ են գրվել Խաչատուր Աբովյանի մասին :
19. Ե՞րբ
և որտե՞ղ է ծնվել Միքայել Նալբանդյանը.
1)1827թ. Պետերբուրգ ,2) 1829 թ. Նոր Նախիջևան
,3)1831 թ . Թիֆլիս ,4) 1833թ. Քանաքեռ
20 .Ո՞ր
ամսագրին է աշխատակցել Միքայել Նալբանդյանը
.
1)«Ազդարար»(Հ.Շմավոնյան ) 2) «Հյուսիսափայլ »(Ստ. Նազարյան)
3)«Մեղու» (Հ . Սվաճյան ) 4) «Մշակ» (Գ . Արծրունի)
21.Ո՞րն
է Միքայել Նալբանդյանի ստեղծագործության բարձրակետը .
1) գեղարվեստական արձակը 2) հրապարակախոսությունը
3) քնարերգությունը 4) դրամատուրգիան
22.Նշվածներից ո՞րը հրապարակախոսական
երկ չէ .
1)«Ղազար Փարպեցու գրած թուղթը»
2)«Ազգային թշվառություն »
3)«Երկու տող» 4)«Մտածություն»
23. Ո՞ր վերնագրով է Միքայել Նալբանդյանը չորս բանաստեղծություն գրել.
1)«Իտալացի աղջկա երգը» ,2) «Ազատություն» ,3)«Մանկության օրեր» ,4)
«Մտածություն»
24.Ո՞ր բանաստեղծության տողերը
եղան անկախ Հայաստանի
օրհներգը.
1)«Իտալացի աղջկա երգը», 2) «Ազատություն »,3)«Մանկության օրեր» ,4)
«Մտածություն»
25.Ո՞ր բանաստեղծությունից են հետևյալ
տողերը .
Ամենայն տեղ մահը մի է ,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի,
ով յուր ազգի
Ազատության կզոհվի:
1)«Ազատություն» ,2)«Մանկության օրեր» ,3)«Իտալացի աղջկա երգը» ,4 )«Մտածություն»
26. Ո՞ր
բանաստեղծությունից են հետևյալ տողերը.
Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի , անզարդ խոսքերով ,
Ես պիտի գոչեմ , պիտի
բողոքեմ ,
Խավարի ընդդեմ պատերազմելով
1«Ազատություն»
,2)«Մանկության օրեր»,3)«Իտալացի աղջկա երգը» ,4 )«Մտածություն»
27.Ո՞ր շրջասույթն
է վերաբերում Միքայել Նալբանդյանին.
1) ազատության երգիչ 2) համաշխարհային վշտի երգիչ
3) անմահ քանաքեռցի 4)նաիրյան երգիչ
28. Ո՞ր
ստեղծագործության մասին է գրել Միքայել Նալբադյանը. «…Այդ աշխատության մեջ մարմին է առել ազգի հոգին ,ազգի ներկա վիճակը ,ազգի հասկացությունը».
1)«Վերք Հայաստանի», 2)«Սամվել», 3)«Մատյան ողբերգության» ,4)«Հայոց պատմություն»
29. Ինչո՞ւ Միքայել Նալբանդյանը մեկնեց
Հնդկաստան:
30. Ո՞ւմ կտակն էր բերում Միքայել Նալբանդյանը Հնդկաստանից
,և ո՞ւմ էր այն կտակված:
31.Ինչո՞ւ
Միքայել Նալբանդյանին ձերբակալեցին :
32.Ո՞ւմ էր նվիրված
Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես
ուղիղ ճանապարհ » աշ խատությունը:
33.Թվարկել
Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունները (առնվազն 5հատ):
34. Ի՞նչ
ստեղծագործություններ են գրվել Միքայել Նալբանդյանի մասին :
դ/2016-2017 ուստաևվա 10-րդ դասարանի հայ գրականության թեմատիկ գրավոր աշխատանք N 4.Հարցաշար –թեստ Հակոբ Պարոնյան և Րաֆֆի հեղինակների շուրջ
Նվազագույն մակարդակ
1. Ո՞րն է Հակոբ Պարոնյանի ծննդավայրը.
1) Փայաջուկ, 2) Ադրիանապոլիս ,3) Սկյուտար ,4) Խարբերդ
2.Ո՞ր հանդեսի խմբագիրը չի եղել
Հակոբ Պարոնյանը .
1)« Մեղու», 2)«Թատրոն»,
3)«Մշակ» , 4)«Խիկար»
3. Գրական ո՞ր ուղղությանն էր հարում Հակոբ Պարոնյանը
.
1)
ռոմանտիզմ , 2) ռեալիզմ, 3) սիմվոլիզմ
, 4) կլասիցիզմ
4.Նշված
շարքերից ո՞րը Հակոբ Պարոնյանինը չէ.
1) «Հոսհոսի ձեռատետրը» 2) «Կսմիթներ»
3) «Ազգային ջոջեր » 4)« Պարապ վախտի խաղալիքը»
5.Ո՞ր ստեղծագործության հերոսներն են Անույշը,Կիպարը,Օգսենը,Փայլակը, Երկաթը,
Սուրը.
1) «Ազգային ջոջեր » 2) «Երկու տերով ծառա
մը»
3)« Ատամնաբույժն արևելյան» 4) «Պաղտասար աղբար»
6. Ո՞ր ստեղծագործության
մեջ է ծաղրի սլացքը թափանցում ներազգային կյանքի շերտերը.
1) «Հոսհոսի ձեռատետրը» 2) «Կսմիթներ»
3) «Պաղտասար աղբար» 4) «Երկու տերով ծառա մը»
7. Ի՞նչ
ժանրի ստեղծագործություն է «Մեծապատիվ մուրացկանները».
1) նորավեպ , 2) վեպ,
3) կատակերգություն , 4)պատմվածք
8.Ո՞ր«մուրացկան
» հերոսը չկա «Մեծապատիվ մուրացկաններ » ստեղծագործության մեջ.
1) քահանա , 2) խմբագիր , 3) դերասան
, 4)ինժեներ
9.Ի՞նչ նպատակով
է Աբիսողոմ աղան (« Մեծապատիվ մուրացկաններ») ժամանել Պոլիս.
1) ծանոթներին հանդիպելու 2) բարեգործություն անելու
3) քաղաքում շրջագայելու 4)ամուսնության նպատակով կին ընտրելու
10. Նշվածներից
ո՞րն է հատուկ երգիծանքին .
1) մշտապես ունի այլաբանական ենթիմաստ
2) ունի անսպասելի ավարտ
3) դեպքերը զարգանում են սրընթաց
4) հերոսները պարտադիր պետք է լինեն բազմաթիվ
11.Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հակոբ Պարոնյանը:
12.Ի՞նչ ժանրերով է ստեղծագործել Հակոբ Պարոնյանը:
13.Ինչպե՞ս
է կոչվում Հակոբ Պարոնյանի ակնարկների
շարքը , և քանի՞ ակնարկից է այն բաղկացած:
14. Ինչպե՞ս
է կոչվում Հակոբ Պարոնյանի նորավեպերի
շարքը , և քանի՞ նորավեպից է այն բաղկա
ցած:
15. Ինչպե՞ս
է կոչվում Հակոբ Պարոնյանի դիմանկարների
շարքը , և քանի՞ դիմանկարից է այն բաղ կացած:
16. Ի՞նչ ենք հասկանում
մենագրական վեպ ասելով:
17. Թվարկել
« Մեծապատիվ մուրացկաններ » ստեղծագործության
«մուրացկան » հերոսներին :
18. Ի՞նչ
նպատակով էր Պոլիս եկել Աբիսողոմ
աղան :
19.Գրական ո՞ր ուղղության է հարել
Րաֆֆին.
1)
ռոմանտիզմ , 2) ռեալիզմ ,3) սիմվոլիզմ
, 4) նատուրալիզմ
20.Ո՞ր խորագրի
տակ էր Րաֆֆին ծրագրել հրատարակել իր երկերի տասը հատորները.
1)«Մեր թաղը» ,2)«Փունջ» , 3) «Դավթար»
, 4)«Լուռ ցավեր»
21.Ո՞ր վեպն
է գրված
հիշատակարանի ձևով.
1) «Խենթը» , 2) «Սամվել » ,3) «Կայծեր
», 4) «Դավիթ Բեկ»
22.Ո՞ր վեպն
է Րաֆֆին անվանել «ժամանակակից վեպ».
1)«Կայծեր », 2) «Սամվել », 3)«Խաչագողի
հիշատակարանը» ,4)«Դավիթ Բեկ»
23.Ի՞նչն
է Րաֆֆին համարում հայոց պատմության գլխավոր չարիքը.
1) անվճռականությունը ,2)թուլությունը,
3)վախկոտությունը , 4) դավաճանությունը
24. Ո՞ր
դարի անցքերն են նկարագրված «Սամվել » վեպում.
1) 10-րդ , 2) 4-րդ
, 3) 5-րդ , 4) 18-րդ
25.«Սամվել»վեպի«Արտասուքի
աղբյուրը» գլխում ո՞ր հերոսներն են հանդիպում.
1) Սամվելն և մորեղբայրը 2) Արծրունին և կինը
3) Սամվելն և հայրը 4) Սամվելն և Աշխենը
26.Պատմավեպի
ո՞ր գլխում է նկարագրված Սամվելի
և նրա հոր հանդիպումը.
1) «Երեք երիտասարդ ուժեր » 2)«Արաքսի որոգայթները»
3) «Արտագերս» 4) «Արտասուքի
աղբյուրը»
27.«Սամվել
» վեպում ո՞վ է Շապուհի
գերված կանանոցն անվնաս վերադարձնում
Տիզբոն.
1) Փառանձեմ թագուհին 2) Սամվելը
3)Մուշեղ սպարապետը 4)Դրաստամատը
28. Ի՞նչ էր Սամվելի սիրած աղջկա անունը.
1) Աշխեն , 2) Սահականույշ ,3) Փառանձեմ , 4) Շահանդուխտ
29. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Րաֆֆին :
30.Ի՞նչ թեմաներով է
ստեղծագործել Րաֆֆին:
31.Թվարկել
Րաֆֆու ազատագրական պայքարի վեպերը:
32.Որո՞նք
են Րաֆֆու սոցիալական թեմայով
գրված վեպերը :
33. Ի՞նչ մասերից է
բաղկացած «Սամվել» պատմավեպը:
34.Պատմական ո՞ր աղբյուրներից է օգտվել
Րաֆֆին իր «Սամվել » պատմավեպը գրելիս:
35.Որո՞նք
են « Սամվել » պատմավեպը գրելու
շարժառիթները
2.ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ա/2016-2017 ուսումնական տարվա 11-րդ դասարանի հայ գրականության թեմատիկ գրավոր աշխատանք N 1.Թեստ Նար-Դոս և Գրիգոր Զոհրապ հեղինակների շուրջ Նվազագույն մակարդակ
1.Ի՞նչ է Նար-Դոսի անուն-ազգանունը,նշել նաև մյուս կեղծանունները:
2.Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Նար-Դոսը:
3.Ո՞ր պարբերականներում է աշխատել Նար-Դոսը:
4.Հասարակական ո՞ր խավերն են դարձել Նար-Դոսի ստեղծագործության պատկերավորման առարկան:
5.Ո՞րն է Նար-Դոսի առաջին ստեղծագործությունը, և ե՞րբ է լույս տեսել այն :
6.Ի՞նչ ժանրերով է ստեղծագործել Նար-Դոսը:
7.Քանի՞ նովելից է բաղկացած Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարը:
8.Թվարկել Նար–Դոսի «Մեր թաղը» նովելաշարի
նովելները:
9.Հասարակական ո՞ր խավին է պատկերել Նար-Դոսը
«Մեր թաղը» նովելաշարում:
10.Թվարկել Նար–Դոսի ստեղծագործությունները (ամենաքիչը 5 հատ):
11.Ե՞րբ և ո՞ր պարբերականում է լույս տեսել «Սպանված աղավնին» վիպակը :
12.Թվարկել «Սպանված աղավնի» վիպակի գլխավոր հերոսներին:
13.Թուսյանին ի՞նչ խոսքերով է բնութագրում հեղինակը:
14.
Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Գրիգոր Զոհրապը:
15.Ի՞նչ տիտղոս է ստացել Գրիգոր Զոհրապը:
16.Գրական ո՞ր մեթոդի հետևորդ էր Գրիգոր Զոհրապը:
17.Ի՞նչ ժանրերով է ստեղծագործել Գրիգոր Զոհրապը:
18.Ի՞նչ թեմաներով է ստեղծագործել Գրիգոր Զոհրապը:
19.
Նշել Գրիգոր
Զոհրապի նորավեպերի ժողովածուների վերնագրերը:
20.Ե՞րբ է լույս տեսել Գրիգոր Զոհրապի առաջին
գործը:
21.Գրական ո՞ր պարբերականն է հրատարակել Գրիգոր Զոհրապը:
22.Հայկական հարցի շուրջ ո՞ր աշխատությունն է գրել Գրիգոր Զոհրապը ,և ի՞նչ կեղծանունով է ներկայացրել :
23.«Կինը ծիծաղ մն է, պետք չէ, որ լացի փոխվի»: Ո՞ր ստեղծագործությունից են այս խոսքերը, և ո՞վ է ասում:
24.Ո՞ր ժողովածուից է «Ճիտին պարտքը» նորավեպը, և ո՞վ է գլխավոր հերոսը:
25.Թվարկել Գրիգոր Զոհրապի սիրո թեմայով գրված նորավեպերը:
26.Թվարկել «Զաբուղոն» նորավեպի հերոսներին
:
բ/2016-2017 ուսումնական տարվա 11-րդ հայ գրականության թեմատիկ գրավոր աշխատանք N 2.Հարցաշար Հովհաննես Թումանյան հեղինակի շուրջ
Նվազագույն
մակարդակ
1. Ո՞ր թվականին և որտե՞ղ է ծնվել Հովհաննես
Թումանյանը.
1)1869
թ.Արցախի Շուշի քաղաքում
2)1874թ.
Շիրակի Ալեքսանդրապոլ քաղաքում
3)1869թ.
Լոռվա Դսեղ գյուղում
4)1866թ.Ախալքալակի Գանձա գյուղում
2.Ո՞վ էր ծնվել Հովհաննես
Թումանյանի հետ նույն թվականին.
1)
Կոմիտասը, 2) Ավետիք Իսահակյանը ,3) Գրիգոր Զոհրապը , 4) Նար-Դոսը
3.Ո՞ր գրական
հայտնի խմբակը չի ղեկավարել Հովհաննես Թումանյանը .
1)«Վերնատուն» 3)«Հայ արվեստի տուն»
2)«Նոյեմբեր
» 4)«Հայ գրողների կովկասյան ընկերություն»
4.Ինչպե՞ս էր կոչվում Թումանյանի կողմից կազմված գրական
հայտնի խումբը , և ո՞ր թվականին է այն
ստեղծվել .
1)«Ակումբ»,1893
թ.,2)«Իրավունք»,1890թ.,3)«Վերնատուն» ,1899թ.4)«Վերնահարկ», 1912թ.
5.Նշվածներից
ո՞վ «Վերնատան» անդամ չէր.
1)Ղազարոս
Աղայան ,2)Լևոն Շանթ, 3)Նիկոլ Աղբալյան, 4)Ալեքսանդր Շիրվանզադե
6.Նշվածներից
ո՞վ էր «Վերնատան» անդամ .
1)Ղազարոս
Աղայան, 2) Ալեքսանդր Շիրվանզադե,3)Եղիշե Չարենց, 4)Սիամանթո
7.Ո՞ր բանաստեղծությունն է արտահայտում
Հովհաննես Թումանյանի քաղաքական վիշտը.
1)
«Հին օրհնություն» ,2)«Խրճիթում», 3)«Հայրենիքիս
հետ» , 4) «Գութանի երգը»
8.Ո՞ր բանաստեղծությունը չի արտահայտում Հովհաննես Թումանյանի քաղաքական
վիշտը .
1)«Հայոց
լեռներում» ,2)«Խրճիթում» ,3) «Հայրենիքիս հետ»,4) «Բարձրից»
9.Ինչի՞ մասին
է Թումանյանը գրել .«… շատ ուժեղ շտրիխներ են , դրանք իմ հոգու կենսագրու թյունն են» .
1)բալլադներ
, 2) պոեմներ , 3 )հեքիաթներ , 4)քառյակներ
10.Ի՞նչն է Թումանյանը համարել .«…մի
ամբողջ աշխարհ արժե» .
1)
բառը , 2) սերը , 3) մարդը , 4) գործը
11. Ո՞ր միտքն
է բնորոշ «Հայրենիքիս հետ »բանաստեղծությանը.
1)
պիտի գա հույսի ու լույսի հայրենիքը
և իր մեծ խոսքն ասի աշխարհին
2)հայրենիքի
ողբերգության հանդեպ բանաստեղծի անափ վշտի մեջ ոչ մի լույս ու հույս չկա
3)բանաստեղծը հուսալքության
խոսք է բերում «զարկված ու զրկված» հայրենիքին
4)
բանաստեղծության յուրաքանչյուր տուն բանաստեղծի անձնական պատմության յուրօրի նակ խտացումն է
12.Ո՞ր միտքը բնորոշ չէ «Հայրենիքիս հետ» բանաստեղծությանը.
1)բանաստեղծության
յուրաքանչյուր տուն մեր պատմության յուրօրինակ խտացումն
է
2)հայրենիքի
ողբերգության հանդեպ բանաստեղծի անափ վշտի
մեջ ոչ մի լույս ու հույս չկա
3)բանաստեղծը հուսալքության
խոսք չի բերում «զարկված ու զրկված» հայրենիքին
4)պիտի
գա հույսի ու լույսի հայրենիքը
և իր մեծ խոսքն ասի աշխարհին
13.«Հայոց լեռներում» բանաստեղծության տներիի վերջում կրկնվող տողերում ո՞ր մակդիրն
է գոր ծածված լեռներ բառի հետ.
1)
հպարտ , 2) ձյունոտ , 3) հեռու , 4) սուգի
14.«Հայոց լեռներում» բանաստեղծության տների վերջում
կրկնվող տողերում ո՞ր մակդիրը
չի գոր ծածված լեռներ բառի հետ.
1)
հեռու ,2) սուգի ,3) արնոտ ,4) բարձր
15.«Անուշ» պոեմում ո՞րն էր Անուշի և Սարոյի
ողբերգական սիրո պատճառը.
1)
ծնողների շահադիտական միտումները
2)
սոցիալական պայմանների անհավասարությունը
3)
երկու գերդաստանների միջև եղած թշնամությունը
4)
գյուղի նահապետական բարքերի աղետավոր երևույթները
16. Ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս գնալ ու «նոր սեր» անել , քանի որ դա է աշխարհի կարգը .
1)
հայրը , 2) անցվոր ախպերը ,3) համագյուղացիները ,4)եղբայրը ՝ Մոսին
17. Նշված պատմվածքներից ո՞րը Հովհաննես Թումանյանինը
չէ.
1)«Գարիբալդիականը»
3)«Գելը»
2)«Գաբո
բիձու շերամապահությունը »
4)«Գիքորը»
18 Նշված պատմվածքներից ո՞րն է
Հովհաննես Թումանյանինը .
1)«
Ես և նա » 3
)«Գարիբալդիականը»
2)
«Իմ ընկեր Նեսոն» 4) «Նեղ օրերից մեկը»
19.Ի՞նչ շրջասույթներով է հայտնի Հովհաննես Թումանյանը:
20.Ինչպե՞ս է կոչվել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, և ե՞րբ է այն լույս տեսել:
21.Ո՞րն է Հովհաննես
Թումանյանի տպագիր առաջին գործը, և ե՞րբ է այն
տպագրվել:
22.Հովհաննես Թումանյանը ե ՞րբ է գրել «Անուշ»պոեմի առաջին տարբերակը,և ո՞ր թվականին է այն լույս տեսել :
23.Հովհաննես Թումանյանը ե ՞րբ է
գրել «Անուշ» պոեմի երկրորդ
տարբերակը, և ո՞ր թվականին է այն լույս տեսել:
24.Թվարկել Հովհաննես Թումանյանի
հայրենասիրական թեմայով գրված բանաստեղծությունները:
25.Թվարկել Հովհաննես Թումանյանի
գրած պոեմները:
26. Ի՞նչ ժանրերով է ստեղծագործել Հովհաննես Թումանյանը:
27. Ի՞նչ թեմաներով
է ստեղծագործել Հովհաննես Թումանյանը:
28. Քանի՞ տեսակ են լինում պոեմներն ըստ ժանրային առանձնահատկության:
գ/ 2016-2017 ուսումնական տարվա 11-րդ դասարանի հայ գրականության թեմատիկ գրավոր աշխատանք N3 Հարցաշար Դանիել Վարուժան , Միսաք Մեծարենց և Վահան
Տերյան հեղինակների շուրջ
Նվազագույ մակարդակ
1.Ո՞րտեղ է գտնվում Գենտի համալսարանը , որտեղ չորս տարի սովորել է Դանիել Վարուժանը.
1) Պոլիս
2) Ֆրանսիա
3) Իտալիա
4) Բելգիա
2.Ո՞ր ժողովածուի մեջ է մտնում Դանիել Վարուժանի հայտնի «Ձոն» բանաստեղծությունը.
1)«Ցեղին սիրտը» 2)«Սարսուռներ»
3)«Հացին երգը»
4)«Հեթանոս երգեր»
3. Դանիել Վարուժանը «Ցեղին սիրտը» ժողովածուն ինչի՞ն է անդրադառնում.
1)բանվորական կյանքին 2)հայրենասիրությանը
3) գյուղական աշխարհին 4)
սիրո ողբերգությանը
4. Ո՞ր ժողովածուի մեջ է մտնում Դանիել Վարուժանի հայտնի «Հարճը » պոեմը.
1) «Հացին երգը»
2)«Սարսուռներ»
3) «Հեթանոս երգեր»
4) «Ցեղին սիրտը»
5.Ո՞ւմ գրքից է օգտվել Դանիել Վարուժանը «Հարճը » պոեմը գրելիս.
1)Ղազար Փարպեցի 2) Եղիշե
3)Մովսես Խորենացի 4)Փավստոս Բուզանդ
6.Ո՞ր ժողովածուն է լույս տեսել Դանիել Վարուժանի մահից
հետո .
1) «Ցեղին սիրտը» 2)«Սարսուռներ»
3) «Հեթանոս երգեր»
4) «Հացին երգը»
7.Ի՞նչ թեմաներով է
ստեղծագործել Դանիել Վարւժանը:
8.Որո՞նք են Դանիել Վարուժանի բանաստեղծական
ժողովածուները:
9.Ի՞նչ բաժիններից է բաղկացած
Դանիել Վարւժանի «Հեթանոս երգեր»:
10.Գրական ի՞նչ խմբակներ է հիմնել
Դանիել Վարուժանը:
11.Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Միսաք Մեծարենցը:
12.Թվարկել Միսաք Մեծարենցի ժողովածուները , ե՞րբ են դրանք լույս տեսել :
13.Ի՞նչ թեմաներ ու գաղափարներ են արծարծված «Ծիածան»
ժողովածուում :
14.Նշել «Ծիածան » ժողովածուում ընդգրկված սիրային բանաստեղծություններց մի քանիսի վերնա գրերը :
15.Ի՞նչ են խորհրդանշում նավակները
համանուն բանաստեղծության մեջ :
16. Ի՞նչ են խորհրդանշում մեղուները
համանուն բանաստեղծության մեջ :
17.Անձնավորման
ի՞նչ օրինակներ կան «Աքասիաներուն շուքին տակ» բանաստեղծության
մեջ:
18.Ո՞րն է «Նոր տաղեր » ժողովածուուի հիմնական թեման :
19. Ո՞րն է «Ըլլայի՜ըլլայի՜ » շարքի լեյտմոտիվը :
20.Ո՞ր ժողովածուին է նվիրված «Ինքնադատության փորձ մը …» հոդվածը.
1)
«Նոր տաղեր» 2) «Ծիածան
»
3)
«Մարմնի վերք , սրտի վերք » 4) «Ըլլայի ՜,ըլլայի՜»
21.Ո՞ր պնդումը ճիշտ չէ Միսաք Մեծարենցի՝ գյուղին նվիրված
բանաստեղծություններում .
1)
գովերգում է հայ աշխատավորի աշխատանքը
2)
պատկերում է գյուղական կյանքի դառնությունները
3)
ուշադրությունը կենտրոնացնում է մարդու և բնության կապին
4)
ստեղծում է իր իդեալների ռոմանտիկ աշխարհը
22.«Սիրերգ» բանաստեղծության երկտողի
ո՞ր բառն է բաց թողնված.
Բայց ------- իմ
հոգվույս քիչ-քիչ կը մաշի՜
Շրթունքս
են ծարավ միակ համբույրին …
1) սերն , 2) լույսն , 3) հույսն , 4) տենչն
23.Ո՞ր բանաստեղծությունն է տոգորված
անանձնական սիրով .
1)
«Հյուղը»
2) «Ջրտուք»
3)
«Աքասիաներուն շուքին տակ» 4) «Այգերգ »
24.Ո՞վ է Միսաք Մեծարենցի մասին ասել .
…Աշխարհից հեռու մի գյուղում , եղեգնյա մի սրինգ
կտրած
Արև է երգել ու գարուն
այս հիվանդ հանճարեղ պատանին :
1) Իսահակյան , 2) Թումանյան , 3) Չարենց
, 4) Շիրազ
25. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել
Վահան Տերյանը:
26. Ի՞նչ է նրա տոհմական ազգանունը:
27. Ինչպիսի՞ կրթություն է ստացել Վահան Տերյանը:
28.Վահան Տերյանը ե՞րբ է ուսանել Մոսկվայի Լազարյան ճեմարանում:
29.Թվարկել Վահան
Տերյանի բանաստեղծական շարքերը:
30. Քանի՞ բանաստեղծությունից է կազմված «Մթնշաղի անուրջներ»ժողովածուն:
31.Ո՞րն է Վահան Տերյանի առաջին ժողովածուն .
1)
«Երկիր Նաիրի»
2) «Վերադարձ»
3)
«Մթնշաղի անուրջներ» 4) «Փշե պսակ»
32. Ո՞րն է Վահան Տերյանի առաջին
շարքը.
1)«Գիշեր
և հուշեր»
2)«Վերադարձ»
3)«Մթնշաղի
անուրջներ»
4)«Փշե պսակ»
33.Ո՞ր թվականին
լույս տեսավ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ »ժողովածուն.
1)1908թ. ,
2)1909թ. 3)1912թ. 4)1921թ.
34.Ո՞ր թվականին
լույս տեսավ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» շարքը.
1)1908թ. ,
2)1909թ. 3)1912թ. 4)1921թ.
35.Ո՞ր բանաստեղծությամբ է բացվում Վահան Տերյանի «Մթնշաղի
անուրջներ»շարքը.
1)«Բյուր մարդոց մեջ» 2) «Աշնան
մեղեդի »
3)«Աշուն»
4) «Տխրություն»
36.Ո՞ր բանաստեղծությամբ է ավարտվում Վահան Տերյանի «Մթնշաղի
անուրջներ» շարքը .
1)
«Բյուր մարդոց մեջ» 2) «Գարնանամուտ
»
3)
«Աշուն»
4) «Տխրություն»
37.Նշված ստեղծագործություններից ո՞րը հայրենասիրական
թեմայով չէ.
1)«Իջնում
է գիշերն անգութ ու մթին» 2)«Որպես Լաերտի որդին, որպես»
3)«Մի՞թե
վերջին պոետն եմ ես»
4)«Fatum»
38. Նշված ստեղծագործություններից ո՞րը հայրենասիրական թեմայով է.
1)«Կարուսել» 2) «Օտարուհին»
3)«Մի՞թե
վերջին պոետն եմ ես»
4)«Fatum»
39.Հայրենիքի ճակատագրի մասին երգերը
Տերյանի ո՞ր շարքում են ամփոփված.
1)«Երկիր
Նաիրի»
2)«Մթնշաղի անուրջներ»
3)«Գիշեր
և հուշեր»
4)«Կատվի դրախտ»
40.Ո՞ր բանաստեղծության տողերն են.
Վտարանդի երկրում աղոտ,
Լուսե՛ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է որպես աղոթք
Արքայական քո լեզուն:
1)«Իջնում է գիշերն անգութ ու մթին» 2)«Տխրություն»
3)«Կարուսել»
4)«Մի՞թե վերջին պոետն եմ ես»
41. Ո՞ր բանաստեղծության տողերն են
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ
շշնջաց ,
Կարծես թե
սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.-
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի
շշուկը ,
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
1) «Իջնում է գիշերն անգութ ու մթին» 2)«Տխրություն»
3) «Կարուսել»
4)«Մի՞թե վերջին պոետն եմ ես»
42.Նշված մտքերից
ո՞րն է վերաբերում Վահան Տերյանին.
1)
եղել է «Վերնատան» անդամ
2)հայ
գրականության նորագույն շրջանի հիմնադիրն է
3)արևելահայ
բանաստեղծներից առաջինն էր, որ իր բանաստեղծությունները դասա- վորեց շարքերով.
4)
գրել է «Երկիր Նաիրի» վեպը
դ/2016-2017 ուսումնական տարվա 11-րդ դասարանի հայ գրականության թեմատիկ գրավոր աշխատանք N4 Հարցաշար -թեստ Եղիշե Չարենց հեղինակի շուրջ
Նվազագույն մակարդակ
1. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Եղիշե Չարենցը.
1)Երևանում 1837թ. 2)Կարսում 1836թ.
3)Մակվում 1905թ. 4) Կարսում 1897թ.
2. Ո՞ր թվականին է Եղիշե Չարենցը
մեկնում արտասահման , որը հսկայական ազդեցություն է ունենում նրա հետագա
գործունեության համար.
1) 1923թ. ,2)
1928թ. ,3) 1931թ., 4) 1924թ.
3.Ո՞ր շարքի բոլոր ժողովածուներն են պատկանում Եղիշե Չարենցին.
1) «Տաղարան»,«Երկիր Նաիրի»,«Փողոցային պչրուհուն»,«Գիրք ճանապարհին»
2)«Ողջակիզվող կրակ»,«Ծիածան»,«Փշե պսակ»,«Գիրք ճանապարհին»
3) «Էմալե պրոֆիլը Ձեր»,«Տեսիլաժամեր»,«Էպիքական լուսաբաց»,«Տաղարան»
4)«Ութնյակներ արևին» ,«Գիրք ճանապարհին»,«Պոեզոզուռնա»,«Քարափների երգը»
4.Նշված ստեղծագործություններից ո՞րն
է առնչվում Եղիշե Չարենցի
կենսագրության հետ.
1) «Դանթեական
առասպել » 2)«Ամբոխները
խելագարված»
3) «Վահագն» 4)«Սոմա»
5.Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է Եղիշե
Չարենցի «Երկիր Նաիրին ».
1)
բանաստեղծություն ,2) նովել ,3)պոեմ ,4) վեպ
6. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է Եղիշե Չարենցի «Գանգրահեր տղան ».
1)
բանաստեղծություն ,2) չափածո նովել ,
3)պոեմ ,4) վեպ
7.Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը.
Եվ հավատացինք հարբած և գինով.
Որ դու կաս՝ հզոր մարմնացում Ուժի:
Իսկ նրանք
եկան ՝արյունով ,հրով.
Մեր երկիրը
հին դարձրին փոշի:
1) «Ամբոխները խելագարված» 2) «Հարդագողի ճամփորդներ»
3)
« Վահագն» 4)«Դանթեական
առասպել»
8. Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը.
…Չէ ՞ որ կյանքում չհասկացավ
ոչ ոք մեզ
Ու խնդացին լուսավոր մեր աչքերին,
Բութ հեգնեցին
մեր կարոտները հրկեզ
Ու հեռացան
: Ու ոչ մի լույս չբերին:
1) «Ամբոխները խելագարված» 2) «Հարդագողի ճամփորդներ»
3)
« Վահագն» 4)«Դանթեական
առասպել»
9.Նշված բանաստեղծություններից ո՞րը «Տաղարան » շարքից
չէ .
1)«Հայաստանին
» 2) «Ես իմ անուշ Հայաստանին»
3)«Էլի
գարումն կգա»
4) «Խոհ»
10. Նշված բանաստեղծություններից ո՞րի մասին է Վիլյամ Սարոյանը ասել. « «Հայր –մերին » նմանվող աղոթք մըն է» .
1)«Հայաստանին
» 2) «Ես իմ անուշՀայաստանին»
3)«Տաղ
անձնական » 4)
«Մահվան տեսիլ»
11. Պատկերավորման ի՞նչ միջոցներ են ընդգծված բառերը.
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ
, լացակումած լարն եմ սիրում:
1) մակդիր , 2)համեմատություն
, 3) նվազաբերություն, 4) չափազանցություն
12.Ո՞րն է «Ամբոխները
խելագարված» պոեմում աշխարհի տարբեր ուղիները ի մի բերող
խորհրդանիշը.
1)
կայարանը , 2) քաղաքը, 3) գիշերը , 4) առավոտը
13.Ինչի՞ խորհրդանիշ է արևը «Ամբոխները խելագարված» պոեմում.
1) նոր կյանքի , 2) հին կյանքի
,3) բռնության, 4 ) ըմբոստության
14.Ո՞րն է Եղիշե
Չարենցի վերջին ժողովածուն.
1)
«Էպիքական լուսաբաց» 2)«Գրիք
ճանապարհին»
3)
«Տաղարան» 4) «Ութնյակներ
արևին»
15.Եղիշե Չարենցը ո՞ւմ է անվանել «Անհաս Արարատը մեր նոր քերթության…» .
1)
Վահան Տերյան
2)Ավետիք Իսահակյան
3)
Հովհաննես Շիրազ 4) Հովհաննես
Թումանյան
16. Եղիշե Չարենցը ո՞ւմ մասին է ասել.
«…Աշխարհից հեռու մի գյուղում , եղեգնյա մի սրինգ
կտրած
Արև է երգել և գարուն այդ հիվանդ , հանճարեղ պատանին»
1)
Վահան Տերյան
2)Միսաք Մեծարենց
3) Շահան Շահնուր 4) Պետրոս Դուրյան
17.Ինչի՞ խորհրդանիշ է գանգրահեր տղան համանուն
նովելում.
1) մանկության , 2) գեղեցկության
,3) անմեղության, 4 ) գալիքի
18. Ո՞ր գաղափարը ընկած չէ Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմի հիմքում.
1) չտարվել սին խոստումներով
և պատրանքներով
2) մեր միակ փրկությունը
կապված է Վահագնի հետ
3) տեսնել իրական Հայաստանը
առասպելականի փոխարեն
4) պանծացնել իրական ուժերը և ոչ թե
առասպելական հերոսներին
19.Ո՞ր ստեղծագործության մեջ կա տվյալ
գաղտնագիրը .« Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ
փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» .
1) «Պատգամ» 2) «Խոհ»
3) «Երգ մաքառումի
» 4) «Օ վկիանի
երգը»
20.Ո՞ր շարքի գրողներն են Եղիշե Չարենցի հետ եղել «Երեքի դեկլարացիայի» հեղինակները.
1) Դեմիրճյան ,Աբովյան 2) Արազի ,Վշտունի
3) Աբով,Վշտունի 4) Համաստեղ
,Շահնուր
21.Ո՞րն է Եղիշե Չարենցի
տոհմական ազգանունը :
22. Ի՞նչ ժանրի ստեղծագործություններ է գրել Եղիշե
Չարենցը :
23. Ի՞նչ թեմաներով է ստեղծագործել
Եղիշե Չարենցը :
24. Ե՞րբ է լույս տեսել Եղիշե Չարենցի
առաջին գիրքը , և ո՞ւմ է այն նվիրված:
25. Եղիշե Չարենցը ե՞րբ է գրել «Տաղարան » շարքը, և ո՞ւմ է այն նվիրված :
26. Ո՞վ է ուղեկցում Եղիշե Չարենցին
«Տաղարան » շարքում և ո՞ւմ կերպարն է մարմնավորել
:
27. Թվարկել Եղիշե Չարենցի գրած պոեմներից հինգը:
28.Ի՞նչ մասերից է բաղկացած Եղիշե Չարենցի
«Երկիր Նաիրի» երկը:
29.Ի՞նչի խորհրդանիշ է Վահագն համանուն պոեմում:
30.Ի՞նչ գույներից է բաղկացած Եղիշե
Չարենցի ծիածանը «Ծիածան » շարքում:
31.Ի՞նչ
շարքերից է բաղկացած Եղիշե Չարենցի «Գիրք
ճանապարհին» ժողովածուն:
ե/2016- 2017 ուսումնական տարվա 11-րդ դասարանի հայ գրականության թեմատիկ գրավոր աշխատանք N5 . Հարցաշար –թեստ Դերենիկ Դեմիրճյան
և Ակսել Բակունց հեղինակների շուրջ
Նվազագույն մակարդակ
1. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել
Դերենիկ Դեմիրճյանը:
2. Ինչպիսի՞ կրթություն է ստացել Դերենիկ Դեմիրճյանը:
3.Գրական ո՞ր խմբակի
եռանդուն և մշտական անդամներից է եղել
Դերենիկ Դեմիրճյանը:
4.Ո՞ր ստեղծագործությունն է եղել Դերենիկ
Դեմիրճյանի առաջին տպագիր գործը :
5.Ո՞ր թվականներին
են լույս տեսել Դերենիկ Դեմիրճյանի բանաստեղծությունների առաջին և երկրորդ ժողովածուները :
6.Ի՞նչ ժանրերով է ստեղծագործել Դերենիկ
Դեմիրճյանը:
7.Թվարկել Դերենիկ
Դեմիրճյանի ստեղծագործություններից հինգը :
8. Թվարկել Դերենիկ
Դեմիրճյանի թատերգություններից հինգը :
9.Ե՞րբ է գրվել և բեմադրվել «Քաջ Նազար » կատակերգությունը
:
10. Թվարկել Դերենիկ
Դեմիրճյանի պատմվածքներից հինգը :
11. Թվարկել Դերենիկ
Դեմիրճյանի պատմական թեմայով
գրված ստեղծագործությունները:
12.Պատմական ո՞ր աղբյուրներից է օգտվել Դերենիկ
Դեմիրճյանը «Վարդանանք » պատմավեպը գրելիս :
13.Պատմական ո՞ր
ժամանակաշրջանն է պատկերված
Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք » պատմավեպում :
14. Պատմական
ո՞ր իրադարձությունն է եղել շարժառիթ
«Վարդանանք » պատմավեպը գրելու համար:
15. Ե՞րբ և որտե՞ղ
է ծնվել ԱկսելԲակունցը.
1)
1800թ.,Գորիս, 2) 1899թ., Գորիս , 3) 1890թ.,Վան, 4) 1899թ , Լոռի
16. Ո՞ր թվականին
գնդակահարեցին Ակսել Բակունցին
1) 1936թ.
, 2) 1937 թ. , 3)
1941 թ. , 4) 1939 թ.
17.Տրված շրջասույթներից ո՞րն է
վերաբերում Ակսել Բակունցին .
1) նորավեպի
իշխան
2) հայոց լեռների սրնգահար
3) սև ցելերի
սերմնացան 4) Ավարայրի երգիչ
18.Ի՞նչ մասնագիտություն ուներ Ակսել Բակունցը
1)
գյուղատնտես , 2) բժիշկ , 3) ինժեներ-շինարար , 4) դեղագործ
19. Որտե՞ղ էր
Ակսել Բակունցը , երբ գրեց այս տողերը.
«…Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը : Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատիտ տվեք»
1) բանտում , 2)
գյուղում ,3) աքսորավայրում , 4) արտասահմանում
20. Նշվածներից ո՞ր
ժողովածուի հեղինակն է Ակսել Բակունցը.
1)
«Մեր թաղը» , 2) « Մերոնք» ,3) « Սպիտակ ձին
» , 4) « Երկիր Նաիրի»
21. Ո՞ր ժողովածուն Ակսել Բակունցինը չէ.
1)
«Անձրև» 2) « Գյուղը»
3)
« Սև ցելերի սերմնացանը» 4)« Սպիտակ ձին»
22. Նշված պատմվածքներից ո՞րը վերհուշ
չէ.
1)
«Մթնաձորի « չարք» -ը» , 2) «Միրհավ», 3)
«Խոնարհ աղջիկը » , 4) « Ծիրանի փողը»
23.Ո՞ր պատմվածքից է տվյալ մեջբերումը.
« Դուրս եկավ ,ճոճեց բարակ իրանը որպես եղեգ և
կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը: Սոնան էր զառ մանդիլով
նորահարսը…»:
1) «Մթնաձորի « չարք» -ը» 2)« Նամակ ռուսաց թագավորին »
3)
« Ալպիական մանուշակը » 4) «Միրհավ»
24. Դիլան դային և Սոնան ո՞ր պատմվածքի հերոսներն են.
1)«
Ալպիական մանուշակ» 2) «Միրհավ»
3)«Մթնաձորի «չարք» -ը» 4) « Սպիտակ ձին»
25. Ակսել Բակունցի
ո՞ր պատմվածքն է ներքին բազմաշերտ հակադրությունների միասնություն .
1)
«Ալպիական մանուշակ» 2) «Միրհավ»
3)«Մթնաձորի «չարք» -ը» 4 )« Խոնարհ աղջիկը»
26.Նշվածներից
ո՞վ Բակունցի հերոսներից չէ.
1)
որսորդ Ավին
2) անտառապահ Պանինը
3)
ջրբաժան Լառ Մարգարը 4) հովիվ Սարոն
27. «Ալպիական մանուշակ» պատմվածքում
ի՞նչ է խորհրդանշում հետևյալ պատկերը.
« Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր
բզեզին մանուշակը ճոճք է թվում , աշխարհը ՝ ծիրանագույն բուրաստան» .
1) հայոց
լեռնաշխարհի գեղեցկությունը
2) կյանքի հավերժությունը
3) կյանքի գեղեցկուրյան ըմբռնումը
մարդու կողմից
4) կյանքի գեղեցկության և կոպիտ իրականության բախումը
28.Ո՞ր պատմվածքի մեջ է արտահայտված
կորցրած հայրենիքի կարոտը.
1)
«Այու սարի լանջին »
2) «Մթնաձոր»
3)
« Ծիրանի փողը» 4) « Նամակ ռուսաց
թագավորին»
29.Պատկերավորման ի՞նչ միջոց
է գործածել Ակսել Բակունցը հետևյալ նախադասության մեջ.
«
Շարմաղ բիբին սարսուռով վրա բերեց դուռը, և հին դուռը միանգամ
էլ երգեց երկար ու կերկեր արևելյան
թախծոտ մի երգ».
1) համեմատություն ,2) անձնավորում ,3) աստիճանավորում ,4)չափազանցություն
30. Նշվածներից ո՞ր ֆիլմն է նկարահանվել Ակսել Բակունցի ստեղծագործության մոտիվներով .
1)«Մենք ենք , մեր սարերը»,
2)«Գիքորը » ,3) « Զանգեզուր» , 4)« Նահապետը»
31.Ակսել Բակունցի ո՞ր պատմվածքի մեջ է արծարծված
արվեստի և իրականության փոխհարաբերության հարցը.
1)«Ծիրանի
փողը»,2)«Խոնարհ աղջիկը »,3)«Միրհավ», 4)«Ալպիական մանուշակ»
32.Ակսել Բակունցի
ո՞ր ստեղծագործություննէ նվիրված Եղիշե
Չարենցի կնոջ ՝Արփենիկ Չարենցի պայծառ հիշատակին.
1)«Միրհավ»
2) «Խոնարհ աղջիկը »
3)«
Ալպիական մանուշակը » 4) «Մթնաձոր»
33. « Ալպիական
մանուշակ » պատմվածքում
ո՞ր հերոսն է Ակսել
Բակունցի աշխարհայացքի կրողը.
1) նկարիչ ,
2 ) հնագետ , 3)
հնձվոր , 4 ) ուղեկից ձիավոր
34. Նշվածներից
ո՞ր շարքում երեքն էլ Ակսել Բակունցի
հերոսներն են.
1)Պետին ,Սահակ , Սոնա 2) Ասյան , Արթին պապը, Հազրոն
3
)Պանինը , Հակոբոսը ,Դիլան դային 4)Խոնարհը
, Հայանթին ,Լառ Մարգարը
35.Ի՞նչ էր Ակսել Բակունցի տոհմական անուն- ազգանունը:
36. Ի՞նչ թեմաներով
է ստեղծագործել Ակսել Բակունցը :
37. Թվարկել Ակսել Բակունցի ժողովածուները:
38.Գեղեցկության չափն ու չափանիշը Ակսել Բակունցը ո՞ր պատմվածքներում է պատկերել:
39.Ո՞ր ստեղծագործությունն է Ակսել Բակունցը նվիրել Խաչատուր Աբովյանին ,և ի՞նչ ժանրի ստեղծագործություն է այն:
40.Ո՞րն էր Բակունցի առաջին գործը ,և ե՞րբ է այն տպագրվել:
41. Որո՞նք են Ակսել Բակունցի ժողովածուները:
42. Բակունցի ո՞ր պատմվածքներն են գրված
վերհուշի ձևով :
43. Թվարկել այն թեմաները ,որոնցով ստեղծագործել է Ակսել Բակունցը:
44.Ո՞ր ստեղծագործությունն է Բակունցը նվիրել իր ծննդավայրին,և ե՞րբ է այն լույս տեսել:
Комментарии
Отправить комментарий