Երեխաների պաշտպանության օր

           Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային    օրն է:                         Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ, մաղթում ենք ուրախ և անհոգ մանկություն:

Հունիսի 1-ը ամռան առաջին օրն է:  Օրը նշանավորվում է հատկապես նրանով,  որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին:

       Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան
վավերացրել է 1992թ., որից հետո՝ 1996թ., ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
  Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: Այս լուսավոր և ուրախ տոնը հայտնվելե շատ վաղուց և ունի հետաքրքիր պատմություն: Անցած դարի սկզբին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին ,որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել: Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն: Նույն օրը Ժնևում տեղի է ունցել կոնֆերանս նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին: Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրնած երեխաներին:

Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր: Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին , մնացել որբ: 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության. Չէ ո՞ր միայն դա կարող է ապահովոլ երջանիկ կյանք մեր երեխաների համար: Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի:
1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխանրի իրավունքների մասին Հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից: Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:
Մանկությունը - դա առավել անհոգ և երջանիկ ժամանակ է մեր կյանքում: Ցավոք ոչ բոլոր մեծահաասակներն ունեն այդպիսի ուրախ հիշոողություններ իրենց մանկությունից: Այնպես որ, կարևոր է ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի մեր երեխաներն ու թոռները ապագայում ունենան ջերմ հիշողություններ իրենց մանկությունից:

Комментарии