Տատրագոմի հարսը | համառոտ
Պոեմը բաղկացած է 5 մասից։Սանային վաղ տարիքում իր կամքինհակառակ ամուսնացնում են տատրագոմցի Հովանի հետ։ Հարսանիքիժամանակ լուր էհասնում, որ թուրքերը հարձակվել են հարևան գյուղիվրա. «Աղջիկ են տանում, տավար ու նախիր. դիրքեր բռնեցեք»։ Հովաննանհապաղ միանում է գյուղի պաշտպաններին։Հաջորդ աշնանը՝ բերքահավաքից հետո, գյուղ են գալիս շեյխի ուղարկածհարկահավաքները և պահանջում են բերքը դիզել ու տանել շեյխին։Հովանը դժկամ հեռանում է. «Մինչև ե՞րբ պիտի ծռենք մեր վիզը տավարինման... Բա նամուս չունի՞նք...»: Հարկահավաքները, որ ողջ գիշեր քեֆեն արել գյուղում, առավոտյան հեռանում են՝ տանելով բարձած սայլերն ու տավարը։ Իսկ Հովանը,առանց կնոջը հրաժեշտ տալու, գնում է քահանայի մոտ, հաղորդություն ստանում ու խնդրում, որ հարկ եղած դեպքում օգնեն Սանային. «Սանան չմոռնաք... ինձ համար ընդմիշտ աշխարհվերջացավ... հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե...»:
Ֆեդայիների խումբը շրջում է Սասունի լեռներում։ Խմբի առջևից քայլում է Մակար ծերունին, նրանհետևում են Սեյտոն, Ռուբենը, Մանուկ Շենըկին, գունաթափ Չոլոն, կռվազան Ախոն, Հարոն, Զավենըև Հովանը։ Վերջինս հաճախ է հիշում կնոջը, սակայն նրա մասին մտածելն անգամ ուխտադրժությունէ համարում։
Մի կռվի ժամանակ ֆեդայիները, բազմաթիվ թուրքեր կոտորելով, հեռանում են սարերը։ Զոհվում էմիայն Մակար ծերունին։
«Ի՞նչ է Սանան,- ֆեդայու կին, ընդմիշտ մեկնած ողջ մի մարդու դժբախտ այրի, գյուղի ճնշիչնայվածքի տակ, քայլող մի շուք` մենակություն և հիշատակ»։
Սանան շարունակում է սպասել ամուսնուն և ամեն անցորդի հարցնում, թե լուր չկա արդյոք ֆեդայիՀովանից: Սակայն ոչ ոք ոչինչ չգիտի։ Տարիներ են անցնում, Սանան այևս ոչ ոքի չի հարցնումամուսնու մասին, ոչ ոք նրա հետ չի խոսում: «Բայց ֆեդայու կնոջ հանդեպ ո՞վ կարող էր նայվածքովիսկմեղանչել։Ո՞վկարողէրհետը խոսելկամ աչքերի միջից քաղել բոց մի դալուկ... գյուղի պատիվու հիշատակ շատ սրբագին»:
6 տարի է անցել Հովանի հեռանալուց հետո։ Մի անգամ Սանան միայնակ շրջում է անտառում։ Նրաերգը լսում է մի քուրդ երիտասարդ, որը փախցնում է Սանային։Գյուղում սուգ ու ցասում է, կանայք անիծում են Սանային, տղամարդիկ մտածում են, թե ինչպեսմաքրեն իրենց գյուղի պատիվը, իսկ Սանան երջանիկ է քուրդ երիտասարդի հետ։ Տատրագոմցիներըլուր են ուղարկում ֆեդայիներն,որոնքգտնումենքրդին,սպանումեն նրան ու տանում Սանային։Ֆեդայիները Հովանին ստիպում են սպանելՍանային:Ֆեդայինկատարումէնրանցպահանջը, որիցհետո նետում է արյունոտ սուրն ու խելագարված փախչում է սարերը։
Комментарии
Отправить комментарий