Յուրաքանչյուր ժողովուրդ գոյատևելու և բնականոն կյանքով ապրելու համար պետք է ունենա իր ազատ և անկախ հայրենիքը: Հայրենիքը ժողովրդի պատմական ապրելատարածքն է: Հողը հայրենիք է դառնում դարերի ընթացքում,երբ այն սրբագործվում է թշնամիների դեմ մղած պայքարում տարած հաղթանակներով և հերոսների արյունով: Հայրենիք կոչվող տարածքում ժողովուրդը պետք է ունենա ազատ, անկախ պետականություն: Ազատ հայրենիքն ու անկախ պետականությունը այն հզոր գործոններն են, որոնք ապահովում են ժողովուրդների բնականոն զարգացումը: Այդ պատճառով է, որ պայքարը հայրենիքի ու անկախ պետականության
համար վերածվում է գոյատևման, կենաց ու մահվան կռվի:
Հայ ժողովուրդը 1375թ-ին Կիլիկիայի թագավորության անկումով կորցրեց անկախ պետականությունը, որից հետո շուրջ 600 տարի մաքառեց հայրենիքը ազատագրելու և անկախ պետականությունը վերականգնելու համար:
համար վերածվում է գոյատևման, կենաց ու մահվան կռվի:
Հայ ժողովուրդը 1375թ-ին Կիլիկիայի թագավորության անկումով կորցրեց անկախ պետականությունը, որից հետո շուրջ 600 տարի մաքառեց հայրենիքը ազատագրելու և անկախ պետականությունը վերականգնելու համար:
Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Այսպիսով՝ իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։
Комментарии
Отправить комментарий