Ուսուցչի մասնագիտական օր

 Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, նշում են
Ուսուցչի մասնագիտական տոնը: 1994 թ-ից  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից       հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական  ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Ուսուցիչը մեզ տանում է դեպի կրթություն  ու գիտություն: Նրա շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ: Յուրաքանչյուր ուսուցչի զենքը գիտությունն է, մարդ դաստիարակելու արվեստը:

     Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ... Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ
 է , որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչներ՝ կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը...
    Սիրելի ուսուցիչներ, այսօրվա տոնը ամենապատեհ առիթն է մեծարանքի խոսքեր հղելու ձեզ, խոնարհվելու Ձեր վաստակի առջև, քանի որ դուք ձեր հոգու լույսն ու ջերմությունը չեք խնայում Ձեր սաների համար: Դարեր շարունակ դուք եղել եք այդ վեհ անվան պահպանողը և կրողն եք այսօր: Մաղթում ենք ձեզ անսպառ եռանդ ,նվիրում, համբերություն,գորով ու սեր և անթաքույց երախտագիտություն Ձեր սաների աչքերում:
     Թանկագին ուսուցիչներ՝
     Ցանկանում եմ լավն ու բարին
     Կյանքի Ձեր մեծ ճանապարհին,
     Ազատ մնաք վշտի ամպից,
     Վարդեր բուրեն միշտ Ձեր ճամփին:
     Ցականում եմ անամպ երկինք
     Ու  իղձերի  կատարում:
                   ...
Եվ ուզո՜ւմ եմ, ուզո՜ւմ եմ ես
Մի լրացո՛ւմ անել վերջին -
Հրաշալիք կոչենք նույնպես՝
Ամեն մեկս մեր ուսուցչին...                                     
Կարելի է այս աշխարհում
Ապրել նաև առանց բուրգի:
Անհնա՜ր է սակայն ապրել
Առանց լույսի, հայրենիքի:

Комментарии