Գր. Գուրզադյան- Նարեկացու աղերսանքը
***
Մտածել ես երբևիցե, ով մարդ արարած, թե ինչ հրաշք է արևածագը: Ես դիտում եմ արևածագն ամեն օր: Դիտում եմ նույնիսկ, եթե օրն ամպամած է ու արևը չի երևում:
Այդ պահին ես ապրում եմ մի աստվածային երանություն, երանություն , որ կա այդ հրաշքը, տիեզերական այդ խորհուրդը՝ արևածագը,, որ գալիս է ամեն օր, գալիս է, ինչպես բացարձակ ճշմարտություն, չի խաբում երբեք, բայց և միշտ անկրկնելի,- ամեն անգամ նոր արևածագ, ասել է նոր օր, նոր կյանք,- և ինձ համար գոնե - նոր, անպայման նոր ներշնչանք: Թերևս ոչ մի բանում քեզ այնպես չես զգում կապված տիեզերքի հետ, ինչպես այդ պահին, երբ հայացքդ հառնում է լեռան հետևից հանդարտ, հանդիսավոր վեհությամբ վեր բարձրացող արևին: Էլ ինչ ես ուզում,
ով մարդ, ինչքան քիչ բան է պետք, որ լինես երջանիկ: Ապրիր, փառավորվիր արևածագով, որը միշտ կլինի հավատարիմ քեզ:
***
Ամենակարող Աստված, արարիչ երկնի ու երկրի: Հազար տարի է՝ ես չկամ, հազար տարի է, ինչ ես անէացա, դարձա հող ու փոշի: Բայց դու չգիտեմ որ մեղքերիս համար , պահեցիր իմ ոգին ու թողեցիր, որ նա ճախրի անհանգրվան, տեսնի, լսի ու հասու լինի արարքներին մարդու այս հողագնդի վրա: Եվ ես , իմ ոգին եղավ ամենուր, կտրեց անցավ նա տափաստաններ, լեռնաստաններ, օվկիաններ, եղավ նա ամենուր, ամենքի հետ՝ այլալեզու, այլախոհ, բայց առավել՝ իմ ժողովրդի հետ, ինձ ծնող, ինձ ստեղծող:
Ու տեսա արհավիրքները, զրկանքներն ու տառապանքները, որ ապրեց դարեր շարունակ ու ապրում է հիմա, այս պահին իմ ժողովուրդը: Ինչքան բան տեսա, ինչքան լսեցի ու զգացի այն անխոս դեմքերից, անհատակ աչքերից, մրմնջացող շուրթերից: Ու հասկացա, որ լռել, պապանձվել անկարող եմ այլևս: Արդ, տուր ինձ, ով Աստված, բարեգութ ու վեհանձն, ուժ ու ավյուն իմ ոգուն, իմ մտքին, որ կարողանամ ներբողել աղերսանքն այս սրտամորմոք առ իմ ժողովուրդը՝ չարչրկված, ստրկացած, բայց միշտ բարի, հոգեպարար իմ ժողովուրդը, որն իմ հավատն է, ապրեցնողն ու ներշնչանքը իմ ոգու այս տիեզերակա հավերժության մեջ:

Комментарии
Отправить комментарий