Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի

Դպրոցի կոլեկտիվը հոկտեմբերի 21-ին այցելեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի: Ս. Հովհաննես եկեղեցին կառուցել է  պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին 10-րդ դարում՝ Բյուրական գյուղում: Ս. Հովհաննեսը թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի է, որի արևելյան ճակատը մշակված է խոյակավոր որմնասյունակամարաշարով: Դա Սանահինի և Անի Մայր տաճարի ճակատների մշակման սկզբնատիպն է: 17-րդ դարում  Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը Բյուրականը դարձրեց  Էջմիածնի սեփականությունը:։ 1835թ.-ին ռուս վերակացուները Բյուրականից արևելք կառուցեցին ամառանոց, իսկ 1874թ.-ին Գևորգ Դ կաթողիկոսը հիմնեց հայրապետական իր ամառանոցը և փայտե տախտակի վրա գրեց հիշատակարան։


Комментарии