Այցելություն Բյուրականի Աստղադիտարան

Դպրոցի կոլեկտիվը այցելեց Բյուրականի Աստղադիտարան: ՀՀԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը   հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին։
Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն  երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից  են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական  համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։
1946 թվականից ի վեր Բյուրականում են անցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև  Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) չորս գիտաժողով և մեկ հերթական կոլոքվիում։
Բյուրականի աստղադիտարանը բուն գիտական հետազոտություններին զուգահեռ իրականացնում է նաև գիտության տարածման գործընթաց՝ պարբերական հրապարակումների, աստղադիտարանում  արդեն քանի տարի գործող երիտասարդ աստղագետների ամառային դպրոցի, դասախոսությունների և էքսկուրսիաների միջոցով։
1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։ 
Աստղադիտարանի տարածքում է գտնվում նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը, որը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը: 



Комментарии