Այցելություն ԵՊՀ

Մասնագիտական կողմնորոշման նպատակով 198 ավագ դպրոցի աշակերտները հոկտեմբերի 27-ին այցելեցին ԵՊՀ: Նրանք ԵՊՀ-ի հետ համագործակցության ծրագրով կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, պատմության,  և  բանասիրական ֆակուլտետներում լսեցին դասախոսություններ: Քիմիայի ֆակուլտետում հյուրընկալված աշակերտները ծանոթացան լաբորատորիային և փորձերի օգնությամբ ամրապնդեցին դպրոցում ստացած տեսական գիտելիքները: Դպրոցի կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի  Լուսինե Բալայանը կարևորեց դպրոցի և Մայր բուհի համագործակցությունը և նշեց, որ այն նպաստում է կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը: ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի ասիստենտ տիկին Հ. Ալվանջյանը դպրոցում հանդիպել էր աշակերտների հետ,  հանդես եկել դասախոսությամբ : Համալսարանում  նա փորձերի միջոցով սովորեցնում էր տեսական գիտելիքները գործնականում կիրառել: Համագործակցությունը հնարավորություն է տալիս աշակերտներին ընտրելու մասնագիտություն: Աշակերտները ծանոթացան նաև լաբորատորիաներում անվտանգության և քիմիական նյութերի հետ շփման կանոններին:







Комментарии