Գրադարանավարի օր


Այսօր  Գրադարանավարի օրն է
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, ամեն տարի «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է միջոցառումներ գրքի արժևորման, գիտելիքի, գրադարանների դերին նվիրված: Ծրագրերի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի եւ գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը: Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազմակերպություններ են, այլև տարածաշրջանի համար ժամանցի կազմակերպման կենտրոն, երկխոսությունների միջավայր գրադարանավարի, ընթերցողի, հեղինակի, հրատարակչի միջև:
Այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը գրադարանավարի օրվա առթիվ իրականացնում է «Կյանքը` գրքերով» խորագիրը կրող ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, նպաստել ընթերցանության խթանմանը և գրադարանում հանրության համար առավել հրապուրիչ միջավայրի ձևավորմանը:
:

Комментарии