Հոկտեմբերի 19-ին 11-բ դասարանում Հայոց եկեղեցու պատմության դաս էր: Դասի թեման էր <Ազգային -հոգևոր նկարագիր> : Դասալսմանը ներկա էին ՔԴԿ -ի Նոր Նորք համայնքի պատասխանատու Լիանա Առաքելյանը և Հայոց լեզվի և գրականության մեթոդ միավորման նախագահ Ն. Գալստյանը: Դասը վարում էր ՀԵՊ-ի ուսուցչուհի Վ. Հարությունյանը: Դասը սկսվեց նախորդ թեմայի կրկնությամբ՝կապ ստեղծելով նոր հաղորդվող դասի հետ: Ներկայացվեց ,որ ազգային-հոգևոր նկարագիրը դա տվյալ ազգի լեզվական, դավանական, բարոյական , հոգեբանական,մշակութային, ընտանեկան-կենցաղային և այլ հատկանիշներն են: Նրա ձևավորման գործընթացը բաղկացած է տեսական, գործնական և սոցիոլոգիական մասերից և տեղի է ոնենում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Աշակերտները ակտիվ մասնակցում էին քննարկմանը: Դասի պատակն էր սովորեցնել պահպանել այն արժեքները, որոնք պատմական հանգամանքների բերումով կորցրել ենք, բայց դրանց վերականգնումը պատմական անհրաժեշտություն է:
Комментарии
Отправить комментарий