Այցելություն թիվ 186 դպրոց

                                               
Հոկտեմբերի  27-ին  բնագիտական մեթոդմիավորման ուսուցիչներ`Լ.Բալայանը,Մ.Ապրեսյանը և Լ.Թորոսյանը այցելեցին թիվ 186 հիմնական դպրոց:Դա ուսուցիչների երկրորդ այցելությունն էր:Այցի նպատակն էր`հարակից դպրոցի աշակերտների հետ միջոցառում կազմակերպել բնագիտական առարկաների շրջանակներում:
      Միջոցառման թեման էր`<<Շրջակա միջավայրի աղտոտվածությունը>>: Նախ `աշակերտներին բաժանեցին 3 խմբի:Յուրաքանչյուր խմբին կցված էր  մեկ ուսուցիչ: Աշակերտները պետք է պատրաստեին սալիկահանդես շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի տեսանկյուններից:

       Խմբային աշխատանքներից բացի,նախատեսվում էր դաս-միջոցառում <<Ածխաթթու գազի դատավարությունը >> 

թեմայով:Ուսուցիչները բաժանեցին միջոցառման խոսքերը ըստ դերերի , կատարեցին որոշ նախապատրաստական աշխատանքներ և հանձնարարեցին աշակերտներին սովորել տրվածը  աշնանային արձակուրդների ընթացքում :

Комментарии