Մեջբերումներ << Ապրած և չապրած տարիներ>> գրքից
***
***
1Դատարկության մարդ դժվարությամբ է սովորում, լինի դա գրպանի, թե սրտի:
***
Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, մնացած տարիների փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում:
***
Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։ Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից... Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ...
***
...Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել... արժանապատվությամբ։
Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։
***
...Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։
Իսկ վերքերից սպիներ են մնում...
***
***
***
Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, մնացած տարիների փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում: