Բնագիտական միջոցառում


Նոյեմբերի 24-ին թիվ 186 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բնագիտական միջոցառում որը բաղկացած էր երկու մասից`1.շնորհադեսների ցուցադրում 3 խմբերի կողմից <<Շրջակա միջավայրի աղտոտվածությունը>>թեմայով  և  2.դաս-միջոցառում<<Ածխաթթու գազի դատավարությունը>>թեմայով:
Միջոցառումը կազմակերպել էին թիվ 198 ավագ դպրոցի բնագիտական մեթոդմիավորման ուսուցիչները, որոնց հետ  համատեղ աշխատել են հարակից դպրոցի ուսուցիչները: Մասնակցող աշակերտները թիվ 186 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիներն  էին:Նշեմ, որ աշակերտներին նախապես բաժանել էինք      3 խմբի`առաջին խումբը <<Շրջակա միջավայրի աղտոտվածությունը>> ներկայացրեց կենսաբանության տեսանկյունից---ղեկավար `Լ. Բալայան, երկրորդ խումբը ֆիզիկայիտեսանկյունից----ղեկավար`Լ.Թորոսյան և  երրորդ խումբը քիմիայի տեսանկյունից—ղեկավար`Մ.Ապրեսյան: 
Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ ածխաթթու գազի դատավարությունը:
Դատարանը լսեց քաղաքացի ածխաթթու գազի հասցեին հնչած          մեղադրանքները:       Վկաներից    ելույթ ունեցան`շվեդացի գիտնական-Արենիուսը, հայ գիտնական–Յուրի Հովհաննիսյանը,դպրոցի լաբորանտը,տարիքով կինը և ծխող մարդը:
Դատավորը խոսքը տվեց ամբաստանյալ  ածխաթթու գազին: Նա ներկայացրեց իր քիմիական   հատկությունները և ստացման եղանակները:
Հանդես եկան դատապաշտպանները, որոնք  նախապես պատրաստված դիդակտիկ նյութերով  ներկայացրին ածխաթթու գազի դերը բնության մեջ և մարդու կյանքում:
Երբ դատավորը գնաց դատավճիռ կայացնելու, մարդկանց մոտեցան լրագրողները, որոնք ցանկանում էին իմանալ աշակերտերի և ուսուցիչների կարծիքը գործի վերաբերյալ:
Դատարանը ածխաթթու գազի նկատմամբ կայացրեց հետևյալ որոշումը.
1.Հաշվի առնելով ածխաթթու գազի ծննդյան պատմությունները և նրա հսկայական դրական նշանակությունը` դատարանը որոշեց նրան ազատել հենց դատարանի դահլիճից:
2.Ելնելով այն բանից ,որ ածխաթթու գազի քանակը մթնոլորտում վերջին տարիներին շատացել է   դատարանը պարտադրեց ,որ քաղաքացի ածխաթթու գազը ակտիվացնի ֆոտոսինթեզին իր մասնակցությունը: Իսկ իր ավելորդ քանակը արտաշնչի հատուկ կրաջրով փորձանոթների մեջ `աշխարհի բոլոր դպրոցներին կավիճ մատակարարելու համար:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ թիվ 186 հիմնական դպրոցի տնօրեն տիկին   Քոչարյանը:Նա բարձր գնահատեց միջոցառումը, շնորհակալություն հայտնեց թիվ 198 ավագ դպրոցի ուսուցիչներին նման հետաքրքիր դաս-միջոցառում կազմակերպելու համար և նշեց ,որ համագործակցությունը պետք է կրի շարունակական բնույթ:
Շնորհակալական խոսքով ելույթ  ունեցավ թիվ 198 ավագ դպրոցի բնագիտական մեթոդմիավորման  նախագահ Լ.Բալայանը: Նա նույնպես նշեց նման միջոցառումների կազմակերպման կարևորությունը բնագիտական     առարկաների ուսուցման և երկու դպրոցների աշակերտների միջև կապ ստեղծելու համար: Լ.Բալայանը մեր  դպրոցի տնօրինության կողմից թիվ 186 դպրոցի տնօրեն տիկին Քոչարյանին հանձնեց <<Շնորհակալագիր>> կազմակերպված միջոցառմանը աջակցելու համար, շնորհակալություն հայտնեց նաև 186 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Շ.Ղուլիջանյանին, քիմիայի ուսուցչուհի Բաղդասարյանին, Ֆիզիկայի ուսուցչուհի Սիմոնյանին ,մեր դպրոցի կողմից մասնակիցներին հանձնեց մասնակցության վկայականներ:                                                                                      Լ. Բալայան                                                                         

















                                                        

Комментарии