Տոնդ շնորհավոր, Հայոց Բանակ
Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը
Հազար տարիներ և հազար դարեր.
Թող այնքան ապրի մեր ժողովուրդը,
Քանի ապրում է մեր հողագունդը:
***
Ազատություն ենք՝ չունենք ազատ քուն,
Տենչում ենք անվերջ մենք ազատություն
Հայի կյանք ունեմ և հայի հավատ.
Վկա են Աստված ու լեռն Արարատ:
***
Ազատություն ենք՝ չունենք ազատ քուն,
Տենչում ենք անվերջ մենք ազատություն
Հայի կյանք ունեմ և հայի հավատ.
Վկա են Աստված ու լեռն Արարատ:
Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը։ Այս տարի լրացավ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը։ 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ ազդարարելով Ազգային բանակի ստեղծման մասին: 26 տարի առաջ հայկական երրորդ հանրապետության հետ գրեթե միաժամանակ ծնունդ առավ նաև հայկական բանակը:Արդեն 26 տարի է սահմանին կանգնողը հայ զինվորն է՝ 18 տարին լրացած պատանին, որ կոփվում, մեծանում ու հասունանում է 2 տարվա ծառայության ընթացքում:
Հայոց բանակը, հայ զինվորը բազմիցս է ապացուցել, որ տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակն է: Այսօր՝ հունվարի 28-ին, հարկ է մեկ անգամ ևս շեշտել և արժևորել հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի համար:
Комментарии
Отправить комментарий