Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ ու Ձեզ մեծ ավետիս: Օրհնյալ է հայտնությունն Քրիստոսի:
- Մաղթում եմ, որպեսզի ամենքիս սրտերը սուրբծննդյան լույսով լցվեն ու բոցավառվեն այս տոնի խնդությամբ: Թող Փրկչի ծնունդը սքանչելի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար: Քանզի Քրիստոս ծնվեց բոլորի համար, որպեսզի Նրան հավատացողն է՛լ ավելի ամրանա իր հավատքի մեջ, իսկ անհավատը դարձի գա ու փրկության հույսն ունենա: Թող մեր գիտակցության մեջ հավերժ դրոշմվի այն փաստը, որ Երկնային Թագավորը մսուրում ծնվեց, ամենապայծառ Լույսը մսուրից ծագեց՝ խոնարհության առաքինության կարևորագույն դաս տալով ամենքիս: Թող Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլորի տներում ու զարդարի սքանչելի ավետիսով՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
Աստծո հետ անցկացրած առանձին ժամանակը ես անվանում եմ «Մեծ փոխանակում»:
Արդ եկե՛ք հիմա սրտերով խոնարհ բարձրացնենք աղոթք ապաշխարության:
Որ ոտքի կանգնի ու դառնա ամրոց…
Տե՛ր, կողքիս եղի՛ր ամեն մի վարկյան,
Որ վստահ լինեմ ու չվախենամ…
Комментарии
Отправить комментарий