Բանաստեղծություններ




Մ իտքս հոգնած այս ամենից. Ա րտասվում է, լուռ մենանում. Ր ոպեն անցնում էլ չի դառնում. Ի րիկունը խավար պատած. Ա պակին էլ լուռ արտասվում. Մ թագնում է սիրտն իմ անգին. Ս տվերումս ես ժպտում եմ. Ա րևածագ ես ուզում եմ. Ր ոպեն անցնի, լույսը բացվի. Ի րիկունը ես տանջվում եմ Բ այց սաղին տես' ես ժպտում եմ. Ե րազում եմ մանկությունս. Կ յանքս անցած, բայց մոռացված. Յ ուրովի ես տես գնում եմ . Ա նցյալում տես ես մնում եմ. Ն կարներս միշտ պահում եմ...
Liana Charchyan
Դու չես տեսնում... Հեռվում կանգնած այն աղջկան. Ով լացում է, տառապում է, աղոթում է քեզ համար. Քեզ սիրում է, միշտ սպասում է, կարոտում է անսահման... Միշտ տխուր է, բայց ժպտում է, քեզ հիշում է ամեն ժամ. Դու պոստում ես, ու հսկում ես սահմանները մեզ համար. Ուշ քնում ես, շուտ զարթնում ես , չես տրտնջում' միշտ հպարտ. Քեզ պաշտում եմ և հիշում եմ, երազում եմ մեզ համար. Շուտ հասիր տուն! Բռնիր ձեռքս, որ միասին միշտ մնանք...
Liana Charchyan
Մայրս տանն էր, ես պոստում. Իրիկուն էր, մութ դաշտում. Քրքնջում էր թշնամին Արձակում էին կրակներ Յուրացնում էին սահմաններ. Ես էլ մենակ այդ պոստում Լուռ հսկում էի, բայց դողում. Սակայն տղերք երբ հասան Ելանք կռվի նրանց դեմ. Րոպե - րոպե մոտեցանք Ողողեցինք թշնամուն. .. Բայց շատերն էլ ետ չեկան Յուրովի էին պատրաստված. Ազատագրինք սահմաններ Նրանց մնաց լոկ ոչինչ. Բայց դե ես էլ տուն հասա Մորս գիրկս ես առա. Մի մեծ համբույր տվեցի. Իսկ գլուխս կապ կապված Չէ!որ ինձ էլ դեռ հասավ Կրակոցը թշնամու. Բայց դե մայրս անհանգիստ Լուռ նայում էր աչքերիս Սակայն նրան խնդրեցի Որ աչքերը չթրջի Միայն գրկի իր որդուն Իմ գլուխը ծնկներին. ..
Liana Charchyan
Տարար ինձ անցյալ՝ ներկան դու թողած։ Աչերս արցունք` սրտումս կարոտ։ Թևերս ճախրող՝ հավետ կոտրատվող։ Եվ վերջում հաստատ ինձ կորոնես։ Սակայն քեզ երբեք սիրտս չի ների։ Արևի շողեր ինձ չես պարգևի։ Րոպե առ րոպե կհիշես դու ինձ։ Գրկումտ պահաց նկարն իմ անգին։ Սրտիս մի կտոր չեմ տա քեզ երբեք։ Յուրովի դու ինձ կպատկերացնես։ Այլապես ես քեզ չեմ հիշի երբեք։ Նաև մի մեծ ցավ չեմ նվիրի քեզ ՝ ինչպես դու առաջ տվեցիր հավետ...
Liana Charchyan
Որքան կյանքեր զոհեցին. Որքան արյուն թափեցին. Որքան զինվոր զոհ գնաց. Որքան տներ մարեցին. Որքան ցավ ու դավանանք Կոտորածներ ողողված. Ցավոտ դեպքեր, նկարներ. Պատմություններ ցավալի. Սակայն պետք է խոնարհվել ԶԻՆՎՈՐ ԾՆՈՂ ՄՈՐ ԱՌԱՋ. Մեր մարտիկներ մեր սյուներ. Որքան դժվար փորձություն' անցավ, գնաց , բայց հիշվեց... Դուք քաջարի մարտիկներ. Հպարտ ոգով առյուծներ. Եղեք այդպես միշտ կանգուն' մեր կայացած հերոսներ... Պետք է հիշել բոլորին ^ Մեր ԱԶԱՏԻՆ, ԱԴԱՄԻՆ... Մեր ՌՈԲԵՐՏԻՆ քաջազուն Որ տվեցին կյանքը թանկ Մեզ թողնելով ապագա...
Սիմոնյան Միլենա- 10-բ դասարան

Комментарии