Գիրք նվիրելու օր

       Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: 
Մեզանից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով...
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին: Կարող ենք նվիրել մեր կարդացած ու չկարդացած, հին ու նոր գրքերը` դրանով մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գիրքը միտք է ու հոգի, որ այն մեզ նվիրում է վայելքի անմոռաց րոպեներ ու ժամեր: Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր: 
Այսօր ընթերցողները դպրոցի գրադարանին նվիրեցին գրքեր: Նրանք ներկայացրին նաև իրենց կարդացած գրքերը և արժևորեցին գրքի դերը իրենց կյանքում: 10-բ դասարանի աշակերտներ Միլենա Սիմոնյանը, Թամարա Թադևոսյանը,Գրիգոր Փերիվանյանը և Արտյոմ Հովսեփյանը  օգնեցին գրքերի գրանցման և տեղադրման աշխատանքներին;






Նվիրեք միմյանց գրքեր ու արթուն պահեք ձեր մեջ ընթերցողին:


Комментарии