Մայրենիի օր

 



Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»:
  Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:
 Հայոց լեզվի և գրականության մեթոդ միավորումը կազմակերպեց <<Մայրենիի շաբաթ>> նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Շաբաթվա ընթացքում անցկացվեց մի շարք միջոցառումներ <<Մայրենի լեզու, մայրենի բարբառ>> թեմայով: Դպրոցի 10-ից 12-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին վայելչագրության,  ստեղծագործական շարադրության, բարձրաձայն ընթերցանության և ասմունքի մրցույթներին: Մասնակիցները արտասանեցին Ս. Կապուտիկյանի <<Խոսք իմ որդուն>>, Պ. Սևակի <<Մայրենի լեզու>>, Հովհ. Շիրազի
<<Հայոց լեզու>>, Գ. Էմինի <<Մեր այբուբենը>>, Սարմենի <<Քանի աշխարհում կա Արարատ սարը>>, Ե. Չարենցի <<Մեր լեզուն>>բանաստեղծությունները: 10-Բ դասարանի աշակերտ Արմեն Առուստամյանի հեղինակային <<Ոսկեղենիկ իմ մայրենի>> բանաստեղծությունը հնչեց  նույն դասարանի աշակերտուհի Մադոյան Մայայի կատարմամբ:

Комментарии