Մարտի 8-ը կանանց տոնն է

  
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի կանայք:

Կին՝ դա մեծ խոսք է: Նրանում օրիորդի անաղարտությունն է, նրանում ընկերուհու ինքնազոհությունն է, նրանում մոր սխրագործությունն է:
                                                                                   Ն. Նեկրասով

 Ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային  լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են:  Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը: Թող ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:  Մաղթում եմ ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն: Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները: 

Комментарии