Աղցան Կեսար
Բաղադրիչներ.
հազարի տերևներ – 1 փունջ,
հավի կրծքամիս – 1 կտոր,
սխտոր – 2 ատամիկ,
քացախ – 1-2 ճ. գդ.,
բուսայուղ – 1-2 ճ. գդ.,
աղ, սև աղացած պղպեղ,
վարունգ – 1 հատ,
թարմ մաղադանոս,
չորահաց – 100 գ,
պանիր- 50 գ
Հավի միսը խաշել, խորանարդիկներով կտրատել: Սխտորը մանրացնել, ավելացնել քացախ, բուսայուղ, աղ, պղպեղ, թողնել, որ համերը խառնվեն: Վարունգն ու մաղադանոսը կտրատել, խառնել հավի մսին: Հազարի տերևները լվանալ, կտրատել, փռել մեծ ափսեի մեջ: Վրան լցնել հավի միսը: Վրան լցնել սոուսը: Չորահացերը շաղ տալ աղցանի վրա: Պանիրը մանր քերիչով անցկացնել, շաղ տալ աղցանի վրա և մատուցել: Սա այս աղցանի հազարավոր տարբերակներից մեկն է, համեղ է, բայց միայն շատ թարմ ժամանակ, քանի դեռ չորահացերը խրթխրթան են:
Հավի կրծքամսով և եգիպտացորենով
Բաղադրիչներ.0
հավի կրծքամիս – 2 կտոր,
թթվասեր – 2 ճ. գդ.,
մայոնեզ – 1 ճ. գդ.,
սխտոր – 1 պճեղ,
եգիպտացորեն – 1 տուփ,
աղ, պղպեղ, քարի
հավի կրծքամիս – 2 կտոր,
թթվասեր – 2 ճ. գդ.,
մայոնեզ – 1 ճ. գդ.,
սխտոր – 1 պճեղ,
եգիպտացորեն – 1 տուփ,
աղ, պղպեղ, քարի
Հավի միսը եփել, աղ անել, հովանալուն պես մանրացնել թել-թել կամ շատ մանր կտրատել: Մայոնեզը, թթվասերը, ճզմած սխտորը խառնել, աղ, պղպեղ, քարի ցանել: Եգիպտացորենը քամել, խառնել մսին և թթվասերով խառնուրդին: Զարդարել կանաչիով, մատուցել:
Տոնական
Բաղադրիչներ.
ձիթապտուղներ – 1 տուփ,
պահածոյացված եգիպտացորեն – 1 տուփ,
նուռ – 1 հատ,
ընկույզ – 150 գ,
հավի կրծքամիս – 1 կտոր,
մայոնեզ, թթվասեր, սամիթ
ձիթապտուղներ – 1 տուփ,
պահածոյացված եգիպտացորեն – 1 տուփ,
նուռ – 1 հատ,
ընկույզ – 150 գ,
հավի կրծքամիս – 1 կտոր,
մայոնեզ, թթվասեր, սամիթ
Հավի կրծքամիսը եփել, աղ ցանել վրան: Կաշին հեռացնել, կտրատել մանր խորանարդիկների: Ձիթապտուղների կորիզները հանել, օղակ-օղակ կտրատել փափուկ մասը: Եգիպտացորենը քամել, ընկույզի միջուկը մանրացնել: Այդ ամենը խառնել խորը ամանի մեջ: Թթվասերն ու մայոնեզը 1:1 հարաբերությամբ խառնել, միացնել աղցանին: Զարդարել նռան հատիկներով սամիթի տերևներով, մատուցել:
Комментарии
Отправить комментарий