ԵՊՄՀ- ում շարադրության մրցույթի արդյունքների ամփոփում



Ամփոփվեցին ՀՊՄՀ-ի Մայրենիի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին անցկացվող «Ուսուցիչն իմ մասնագիտությունն է» թեմայով շարադրության մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցում էին բուհի տարբեր ֆակուլտետների և հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ՝ շուրջ 40 աշխատանք:
Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիակայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմով համալրված հանձնաժողովն ընտրել էր 1-ին և 2-րդ մրցանակակիրների, ինչպես նաև տարբեր անվանակարգերի լավագույններին՝ «Ամենահուզիչ պատմություն», «Փիլիսոփայական մտորումներ», «Անկեղծություն», «Բարության սերմնացաններ» և այլն:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհավորեց մասնակցության և հաղթելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ աշակերտներին հետագայում կտեսնեն որպես դիմորդներ: Նա հավաստիացրեց, որ իրենց ամենօրյա աշխատանքով ձգտում են ամրապնդել բուհ-դպրոց համագործակցությունը:
Մայրենիի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանն էլ վստահեցրեց, որ հեշտ չէր շուրջ 40 աշխատանքներից ընտրել լավագույններին. յուրաքանչյուրն էլ ինքնատիպ էր, յուրօրինակ հետաքրքիր:Մրցույթին մասնակցել էին նաև 198 ավագ դպրոցի աշակերտներ Սահակյան Սուսաննան/11-Դ դասարան/, Թորոսյան Նադյան/11-Բ դասարան/ և 10-Բ դասարանի աշակերտ Սանոսյան Մարիամը: Նադյան և Սուսաննան պարգևատրվեցին շնորհակալագրերով մասնակցության համար, իսկ  Մարիմը արժանացավ <<Անկեղծ խոստովանություն>> անվանակարգին: 



Комментарии