Վերջին զանգ

  Մայիսի 25-ին ՀՀ բոլոր դպրոցներում հնչում է ավարտական Վերջին զանգը:
Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա՝ Վերջին զանգի կապակցությամբ, մաղթում ենք նպատակների իրականացում  և հետագա հաջողություններ:
 Շնորհավորում ենք մեր բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին: Մենք կյանք ենք ճանապարհում հասուն ու կազմակերպված նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ակտիվ մասնակիցը:
   Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող Վերջին զանգն ունի հրաշալի խորհուրդ՝ այն առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ:
   Սա տոն է նաև ուսուցիչների համար. նրանց շնորհիվ է կյանք մտնում հասուն ու կազմակերպված մի նոր սերունդ:

Комментарии