Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում:
Բայց մեզ էլ գիտենք...
Մեզ հայ են ասում:
Եվ ինչու պիտի չհպարտանանք...
Կանք: Պիտի լինենք: Ու դեռ... շատանանք:
Պարույր Սեվակ
Չե՜, դու չես հյուսվել արյուն ու մսից,
Հյուսվել ես, ազգ իմ , պարզապես լույսից:
***
Հայը ծնկում է իր հողի առաջ,իր խաչի առաջ,
Հավերժող ազգի Արարչի առաջ:
***
-Ես հայ եմ,-ասաց Ազատությունը:
Հայի կյանք ունեմ և հայի հավատ.
Վկա են Աստված ու լեռն Արարատ:
Վրեժ Վարդունի
Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել:
Գարեգին Նժդեհ
Հայ ժողովուրդն արժանավոր է, որովհետև հակառակ իր ծով դժբախտություններին՝
ամրորեն կառչած է մնացել իր հավատքին, իր լեզվին, իր սովորություններին:
Ժան Ժակ դը Մորգան
Ինչքան էլ հայերի ճակատագիրը դառն է եղել և ինչպիսին էլ այն լինի ապագայում, նրանց երկիրը հավերժ պետք է մնա աշխարհի ամենահետաքրքիր երկրների շարքում:
Հայոց լեզուն Աստծո հետ միակ խոսելու լեզուն է:
Ջորջ Բայրոն
Հայ ժողովուրդը տարբերվում է կենսասիրությամբ, տոկունությամբ, սեփական ճշմարտության հանդեպ ունեցած վստահությամբ, կամքով: Հենց այս որակների շնորհիվ այն մշտապես հաղթանակած է դուրս գալիս ցանկացած փորձությունից:
Էմիլ Վերհարն
Հայ ժողովրդի պատմությունը համընդհանուր փորձ է՝ ողջ մնալու փորձ:
Ֆրիտյոֆ Նանսեն
Ազգ, որի հավատքը շատ հին է, որը չհրաժարվեց Քրիստոսից նույնիսկ ուժեղ փոթորիկներից և դաժան հետապնդումներից հետո: Ազգ, որի պատմությունը գրեթե ամբողջությամբ անվերջ տառապանքներ է, իհարկե արժանի է սիրուն:
Մաքս Սաքս
Комментарии
Отправить комментарий