
Քաջի ամենագեղեցիկ զարդը կռվադաշտում ստացած վերքն է:
Զինվոր, մեռիր փառավոր մահով, որ հայրենի հողը չկարմրի դիակդ գրկելու:

Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել-հաղթել՝ ինչ գնով էլ լինի:
Կռվադաշտում եղիր անխնա, բայց ոչ վայրագ:
Առաջինը եղիր թշնամու վրա գրոհ տվողներից, վերջինը ՝ կռվադաշտը թողնողներից:
Թշնամին տեսավ թիկունքդ - կորած ես:
Փառք նրանց, հերոսներին - նրանց, որոնք վտանգն ու մահը հեգնել գիտեն:

Պատվով մեռնելու պատրաստակամությունը - ահա հաղթության մայրը:
Երբեք չմոռանաք, որ ձեր անձնական պատիվը կապված է ձեր զինակիցների,ձեր զորամասի, ձեր ցեղի պատվի հետ: Ուստի սովորեցեք գերադասել պատվավոր մահը անպատիվ կյանքից - թե կռվում , թե կռվից դուրս:
Комментарии
Отправить комментарий