Գիտելիքի օր

Այսօր Գիտելիքի օրն է:  Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ: Շնորհավորում ենք ՀՀ բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Գիտելիքի օրը: 
<<Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն ու կրթությունը վերստին դառնում են կարևորագույն արժեք: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Ժամանակակից աշխարհում գիտելիքի և կրթության կարևոր բաղադրիչը ազատ և քննադատական մտածողությունն է, վերլուծական միտքը, որի հիմքերը դրվում են դպրոցում և շարունակվում հետագայում՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Կրթությունը իրավագիտակից, պահանջատեր ու մրցունակ քացաքացի ձևավորելու կարևոր գործընթաց է, որի ապահովման երաշխավորը պետությունն է, ուսուցիչն ու դասախոսը: Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը, ներառական զարգացման շարժիչ ուժը>>:


Իր ազատությունը ձեռք բերած ժողովուրդը միայն գիտելիքների ջահով կարող է լուսավորել իր ուղին դեպի երջանիկ ապագան:

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:

Չկա ավելի բնական ձգտում, քան գիտելիքների նկատմամբ ձգտումը;

Комментарии