Չարենցի` գրքի հանդեպ ունեցած պաշտամունքի հասնող մեծ սերը դրսևորումներ գտել նրա պոեզիայում:
Չարենցն ինքը «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Տաղեր և խորհուրդներ» բաժնի «Տաղ` ձոնված գրքերին» քերթվածում այնպիսի համապարփակութ-յամբ ու բազմակողմանիորեն է սահմանում գիրք հասկացության գիտական-հոգեբանական-զգացական պարագրկումները, որ գրքի, նույնիսկ նորագույն բառարանային սահմանումները, այդ համապատկերում երբեմն անիմաստ են հնչում: Եվ դա բնավ էլ ոչ այն պատճառով, որ գրքի այդպիսի հատկանիշները Չարենցն անտեսում էր: Ընդհակառակը` Չարենցը գիրք հասկացությունն ընկալում ու մեկնաբանում է ոչ միայն իր բովանդակության (տեքստի), այլև, նույնիսկ նախևառաջ, պոլիգրաֆիական թեկուզև ամենապարզունակ հատկանիշների (տպագրություն, կազմ և այլն) համատեքստում:

Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը կամ առաջնորդը, –
Եվ այնպիսի գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ
Հրապուրում, գերում – և մոռացվում հավետ…
Ինչպես ուսուցիչը կամ առաջնորդը, –
Եվ այնպիսի գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ
Հրապուրում, գերում – և մոռացվում հավետ…
Կրկին մեկնելով «Տաղ` ձոնված գրքերին» քերթվածից, ի սկզբանե պետք է նշել, որ գրքի ֆենոմենը Չարենցի պոեզիայում միշտ չէ, որ կապվում-հարաբերվում-առնչվում է միայն գրականությանը: Գիրքը նրա ընկալմամբ ամփոփումի, միատեղումի ու դրանց շնորհիվ` պահելու, փոխանցելու, ավանդելու գործառույթներով է նախևառաջ հատկանշվում: Այլ խոսքով` գրականությունը կամ գիրը ընդհանրապես, դեռևս գիրք չէ: Կամ` գիրքը պարտադիր գրականություն չէ (այդ առումով խոսուն է «Տաղ` ձոնված գրքերին» քերթվածի հետևյալ հղումը`«Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին, // Թե արվեստով գրված, թե անարվեստ»
:
Комментарии
Отправить комментарий