Շարլ Ազնավուր

  Իմ  ամբողջ  կյանքը  հաղթանակ  է ինքս  իմ  նկատմամբ:
         

     Ես բառարաններ եմ թերթում անվերջ, որ աշխարհն ամեն օր նոր բառերով սիրեմ:                                                                                     
                                                                                                                   


  Շարլ Ազնավուր

         1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում ծնվեց Քնար և Միշա Ազնավուրյանների որդին, որին ծնողները Շահնուր անվանեցին: Քանի որ այդ անունը այնքան էլ հեշտ չէր արտասանել ,մանկաբարձուհին նրան տալիս է Շարլ անունը:
   Շարլի մայրը՝Քնար Բաղդասարյանը, ծնվել էր Թուրքիայի Իզմիր քաղաքում: Հայրը՝ Միշա Ազնավուրյանը, ծնվել էր Վրաստանում, իսկ քույրը՝ Աիդան, ծնվել էր Սալոնիկում, գաղթի ճանապարհին: Նրանք գաղթական հայ ընտանիք էին, ու, ինչպես բոլոր գաղթական հայ ընտանիքները, կապված էին մեր լեզնին, սովորույթներին ու եկեղեցուն:
  Ազնավուրյանների ընտանիքում բացարձակ ներդաշնակություն էր տիրում: Ընտանիքը զուսպ էր,քաշված և համեստ: Նրանք սիրում էին երգել, պարել, ծիծաղել և արտասվել:
   Շարլ Ազնավուրը իր մասին գրել է.
  << Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու  արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ: Այդ ամենը ես ճաշակել եմ: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Քաղցը, ցուրտը, հոգնածությունը, զսպված արցունքը իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել:
Ես ցավս թաքցրել եմ, ուժ հավաքել դիմանալու, պաշտպանվելու համար:
  Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձությունների միջով, երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց ինձ>>:

Комментарии